Կարապետ Պողոսյանին Գյումրիում ձերբակալել են ու Երևան են բերել

Գյումրիից ինձ քիչ առաջ տեղեկացրեցին, որ ժամեր առաջ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել է հանրային գործիչ, իմ պաշտպանյալ Կարապետ Պողոսյանը։ Այս մասին ահազանգում է իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նրա խոսքով, Կարապետ ՊողոսյանիհՀարազատներին և պաշտպանին իր գտնվելու վայրի մասին տեղեկացնելու իրավունքն այս պահի դրությամբ չի ապահովվել։

Ավելի ուշ Մելիքյանը հայտարարել է. «Արդեն ապահովվել է, փաստաբանը մեկնում է՝ ներգրավվելու։ Երևան են բերել»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *