Կայացել է Արարատ Միրզոյանի և Էստոնիայի ԱԳ նախարարի առանձնազրույցը

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների քննարկումները շարունակվել են ՀՀ ԱԳՆ-ում։

Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի առանձնազրույցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ողբերգական վթար Շիրակի մարզում․ կա 5 զոհ, 3 տուժած

Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում

Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 5 հոգի մահացել են, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Հայաստանում անսովոր եղանակային պայմաններ․ սպասվում են նորմայից բարձր գարնանային վարարումներ

Հայաստանում անսովոր եղանակային պայմաններ․ սպասվում են նորմայից բարձր գարնանային վարարումներ

Երեք ընդդիմադիր ցուցակ է հրապարակվել` ռոբասերժական ցուցակ․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երեք ընդդիմադիր ցուցակ է հրապարակվել` ռոբասերժական ցուցակ:

Տպավորություն է, որ ուղղակի իրենց աշխատողներին խառը` ով ում հիշել է` գրել են, հետո մարդա մի էջ վերցրել ու հրապարակել: Կարճ ասած` նույն մարդիկ տարբեր ֆուտլյարներում:

Այս մերժված անցյալի հերոսների էջը պետք է մեկընդմիշտ փակել. 0 ձայն պետք է ստանա այս ռուսաբելառուսական եռագլուխ նախագիծը: Հայաստանը մնալու է խաղաղ, անկախ ու ինքնիշխան!

«Ադրբեջանի տարածքից հրթիռներ են արձակվել Պարսից ծոցի երկրների ուղղությամբ». Բաքուն հերքում է այս լուրերը

Մեդիայի
զարգացման ադրբեջանական գործակալությունը հայտարարել է, որ վերջին օրերին մի քանի
սոցիալական ցանցերում և Telegram ալիքներում շրջանառվող պնդումները՝ իբր Ադրբեջանի
տարածքից Պարսից ծոցի երկրների ուղղությամբ հրթիռներ են արձակվել, չեն
համապատասխանում իրականությանը։

Գործակալության
հայտարարության մեջ նշվում է, որ տվյալ տեղեկատվությունը լիովին անհիմն է և չի
հաստատվում որևէ արժանահավատ աղբյուրի կողմից։

Ընդգծվում
է, որ նման հրապարակումները կրում են ապատեղեկատվական բնույթ և չունեն որևէ փաստացի
հաստատում
։

Հայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունը ԵՄ առաքելության հետ

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է տիկին Կոյվուին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ ապագա գործունեության ընթացքում։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության իրականացրած աշխատանքի համար և ընդգծել, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունը։

Սատու Կոյվուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր փորձն ու գիտելիքները ներդնելու է առաքելության գործունեության արդյունավետության առավել բարձրացման գործում։

«Սա այն համաձայնագիրը չէ, որի շուրջ պայմանավորվել ենք». Թրամփը՝ Հորմուզի նեղուցով նավերի անցման մասին

Իրանը
«շատ վատ է իրագործում» հրադադարի պայմանների կատարումը, հայտարարել է ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը։

«Իրանը
շատ վատ է իրագործում, կարելի է նույնիսկ ասել՝ անազնիվ, Հորմուզի նեղուցով նավթի
անցումն ապահովելու հարցը։ Սա այն համաձայնագիրը չէ, որի շուրջ մենք պայմանավորվել
ենք»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։

Մեկ այլ
գրառման մեջ Թրամփը զգուշացրել է Իրանին Հորմուզի նեղուցով նավերի անցման համար
վճար գանձելուց։ «Լուրեր են հայտնվում, որ Իրանը լցանավերից վճար է գանձում
Հորմուզի նեղուցով նավերի անցման համար. լավ կլիներ՝ այդպես  չլիներ, իսկ եթե այդպես է, ապա ավելի լավ է նրանք
անհապաղ դադարեցնեն դա»,- գրել է նա։