Խուզարկության են ենթարկվել նաև իմ նախկին կոլեկտիվի անդամների տները. Ռուբեն Վելիցյան (վիդեո)
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր և Միշել Օբամայի արտադրական ընկերությունը՝ Higher Ground Productions-ը, ավարտում է համագործակցությունը Netflix-ի հետ և անցնում է անկախ գործունեության։
Հայտարարությունը հնչել է Ֆիլադելֆիայում անցկացված միջոցառման ժամանակ՝ նվիրված ԱՄՆ-ի 250-ամյակին։ Օբաման նշել է, որ ութ տարվա համագործակցությունից հետո ընկերությունը աշխատելու է տարբեր կինոստուդիաների հետ՝ այլևս չսահմանափակվելով մեկ հարթակով։ Նա հիշեցրել է, որ Netflix-ի հետ պայմանագիրը կնքվել էր 2018-ին, իսկ 2024-ին այն երկարաձգվել էր first-look ձևաչափով։
Այս ընթացքում Higher Ground Productions-ը թողարկել է «Rustin», «American Symphony», «Crip Camp», «American Factory» ֆիլմերը, ինչպես նաև «Bodkin» և «Leave the World Behind» նախագծերը։ Վերջին շրջանում ընկերությունը սկսել է համագործակցել նաև այլ հարթակների հետ, այդ թվում՝ HBO-ի։
Բրիտանացի Դեյվիդ Հենդերսոն-Սթյուարտը Ռուսաստանում վերականգնել է խորհրդային ժամանակների «Ռակետա» ժամացույցների գործարանը և այն վերածել շքեղ ժամացույցների արտադրողի։ Գործարան այցելելիս նա տեսել է, որ մնացած քիչ ժամագործները աշխատում են հին սարքավորումներով և դժվար պայմաններում։ Չնայած ժամացույցներից մեծ բան չէր հասկանում, խորհրդային դիզայնի հանդեպ հետաքրքրությունը նրան ստիպել է ներդրում անել գործարանում, որը նախկինում ուներ շուրջ 7000 աշխատող և արտադրում էր ժամացույցներ թե՛ տիեզերագնացների, թե՛ զանգվածային շուկայի համար։
2010 թվականին նա գործընկերոջ հետ ստանձնել է գործարանի կառավարումը և Ռուսաստանում մշտական բնակություն հաստատել՝ ունենալով նաև երեք երեխա, որոնք Ռուսաստանի քաղաքացի են։ Նրա ղեկավարությամբ «Ռակետան» սկսել է արտադրել բարձրակարգ ժամացույցներ՝ շեշտադրելով «Made in Russia» գաղափարը։ Արևմտյան պատժամիջոցները 2022 թվականից հետո դժվարացրել են շքեղ ապրանքների ներմուծումը Ռուսաստան, ինչի արդյունքում աճել է տեղական արտադրանքի պահանջարկը, իսկ ընկերությունը շարունակել է վաճառքը նաև Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։
2022 թվականին «Ռակետան» լրացուցիչ ուշադրություն ստացավ, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակային հայտնվեց գործարանի արտադրած ժամացույցով, ինչը որոշ դիտորդներ մեկնաբանեցին որպես աջակցություն տեղական արտադրությանը։ Այդ մոդելի նմանակները հետագայում մեծ պահանջարկ ունեցան։ 2025 թվականին ընկերությունը գրանցել է մոտ 1.43 միլիոն դոլար շահույթ՝ ավելի քան 15 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ։

Ալբանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի 72 կգ քաշային ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը շարունակում է հաջող ելույթները և դ…
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/ԱՌԿԱ/․ 500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ, շրջանառությունից դուրս եկած 2-րդ սերնդի մի շարք թղթադրամների վերաբերյալ որոշումը չի տարածվում 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամի վրա, հայտնում են Կենտրոնական բանկից։
«ՀՀ բոլոր մետաղադրամները, այդ թվում՝ 500 դրամ մետաղադրամը, շարունակում են մնալ շրջանառության մեջ և պահպանել իրենց՝ որպես օրինական վճարամիջոցի կարգավիճակը։ Քաղաքացիները կարող են ազատորեն օգտագործել դրանք առօրյա վճարումների համար՝ առանց որևէ սահմանափակման», – նշված է տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Կենտրոնական բանկի 2025 թվականի ապրիլի 28-ի որոշման համաձայն՝ շրջանառությունից են եկել հետևյալ 2-րդ սերնդի թղթադրամները.
– 500 դրամ (1999 թ., Ալեքսանդր Թամանյան)
– 1000 դրամ (1999, 2001, 2011, 2015 թթ., Եղիշե Չարենց)
– 5000 դրամ (1999, 2003, 2009, 2012 թթ., Հովհաննես Թումանյան)
– 10․000 դրամ (2003, 2006, 2008, 2012 թթ., Ավետիք Իսահակյան)
– 20․000 դրամ (1999, 2007, 2009, 2012 թթ., Մարտիրոս Սարյան)
Քաղաքացիները կարող են իրենց մոտ առկա «հին» թողարկման թղթադրամներն անվճար, անժամկետ և առանց սահմանափակումների փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում։

«Հրապարակի» զրուցակիցն ուկրաինացի քաղաքագետ Եվգենի Մագդան է։ – Ուկրաինայի նախագահը հայտնել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ երկարաժամկետ պաշտպանական պ…