«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան

«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին՝ նրան մեղադրելով հատկապես Ադրբեջանի գործած հանցանքները և հակաիրանական գործողությունները կոծկելու համար։
     Իրանցի հայտնի վերլուծաբան Էհսան Մովահեդիանը տարածել է տեսանյութ՝ գրելով․ «Իրանի ճանապարհների նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ Փեզեշքիանը բացահայտ խոսում է Աֆղանստանից, Պակիստանից և Իրաքյան Քրդստանից Իրանի տարածք թշնամու ուժեր ներթափանցելու պլանների մասին, բայց նա դիտավորյալ կամ ակամա բաց է թողնում Բաքվում իր ազգակիցների կողմից Իրանի դեմ հարձակումների մասին»։
     Հատկապես 2025-ի ամառվանից Իրանում ավելի մեծ թափ է հավաքել երկրի նախագահի նկատմամբ անվստահությունը։ Քաղաքական ուժերը, փորձագետները, ժողովուրդը ընդհանուր առմամբ Փեզեշքիանին համարում են թուրքական ազդեցության գործակալ, որը խանգարում է Իրանին՝ կոշտ դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի նկատմամբ։
     Չնայած դրան՝ Ադրբեջանը ամեն հնարավոր առիթով վնասում է Իրանին ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական առումով։ Իրանում մշտապես խոսում են այն մասին, որ երկրի նախկին նախագահ Ռեիսին ոչ թե եղանակի պատճառով ավիավթարի զոհ է դարձել, այլ նրա ուղղաթիռը ոչնչացրել են գրավյալ Արցախի հարավում տեղակայված իսրայելական հատուկ ջոկատայինները։
     Վերջերս էլ շարունակ լուրեր են տարածվում Իրանում, որ Իսրայելի դրոնները և կործանիչները թռիչքներ կատարում են հենց Ադրբեջանի տարածքից»։

Այդ պատմությունն ինձ վրա մեծ տպավորություն էր թողել

Արտաշատում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հանդիպել է կուսակցության աջակիցների հետ և խոսել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի…

Մեր ժողովուրդը հո ֆոկուսնիկ չի, ամսական 30 հազար դրամով ապրի

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում խոսել է Հայաստանի արտաքին տնտեսական կապերի, աշխատաշուկայի և զարգացման հնարավորությունների մ…

Տղա ես՝ մարդ հավաքիր հանրահավաքով, ոչ թե համերգով․․․

Գյումրիի «Վարչաբենդ» համերգից հետո, կարծում էի, իշխանությունը պիտի վերջապես խելքի գար ու նման ձևաչափերով չփորձեր «ժողովուրդ» ստեղծել։ Հանդիսատես բոլոր համերգ…

Մոսադը և ադրբեջանական հետախուզությունը խափանել են Ադրբեջանում ԻՀՊԿ-ի գործողությունը

Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են մահապարտ-անօդաչուների բաղադրիչներ և պայթուցիկ նյութեր․․․

«Պատրաստված է Ռուսաստանում»․ բրիտանացի իրավաբանը վերակենդանացրել է խորհրդային շրջանի ամենահայտնի ժամացույցների արտադրությունը

Երբ Դեյվիդ Հենդերսոն-Սթյուարտն առաջին անգամ այցելեց Ռուսաստանում գտնվող «Ռակետա» ժամացույցների գործարան, վինտաժային սարքավորումների մոտ տեսավ գործարանի մի քանի աշխատակիցների՝ ձմեռային վերարկուներով կուչ եկած աշխատելիս․ գրում է Reuters գործակալությունը։

 Բրիտանացի նախկին փաստաբանը ժամացույցներից ոչինչ չէր հասկանում, սակայն խորհրդային դիզայնի նկատմամբ սիրո շնորհիվ նա ներուժ տեսավ այս դժվար վիճակում գտնվող ձեռնարկությունում․ ընկերություն, որտեղ մի ժամանակ աշխատում էր 7000 մարդ և որտեղ ժամացույցներ էին արտադրվում նույնիսկ տիեզերագնացների համար։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ կրում է ժամացույց, որը պատրաստել է այս ընկերության մասնաճյուղը՝ Imperial Peterhof Factory-ն։

«Արևմուտքում երբեք չէի գտնի «Ռակետա»-ի նման հետաքրքիր բան», – ասել է Հենդերսոն-Սթյուարտը, որը ժամացույց չէր կրում մինչև 2010 թվականը, երբ գործընկերոջ հետ ստանձնեց Սանկտ Պետերբուրգից դուրս գտնվող գործարանի կառավարումը։

Նրա ղեկավարության ներքո «Ռակետա»-ն սկսեց արտադրել բարձրակարգ ժամացույցներ։ Արտադրության համար գործարանի 200-ից ավելի աշխատակիցներն օգտագործում են վերանորոգված սարքավորումներ՝ շարունակելով բոլոր մեխանիկական մասերը տեղում արտադրելու հազվագյուտ պրակտիկան:

«Ռակետա»-ն մեծ պահանջարկ ստացավ 2022 թվականին, երբ ՌԴ նախագահին նկատեցին իր Imperial Peterhof Factory ժամացույցը կրելիս։ Որոշ տեղական լրատվամիջոցներ դա մեկնաբանեցին որպես Ուկրաինա ներխուժումից հետո ներքին արտադրությանը թափ հաղորդելու ազդանշան։

Մարքեթփլեյսներում ապրանքները կարող են թանկանալ մինչև 25%-ով

Ռուսաստանում մարքեթփլեյսներում կատարվող գնումների արժեքը կարող է աճել մինչև 25%-ով մինչև տարեվերջ։ Այս մասին հայտնում է Коммерсантъ-ը՝ հղում անելով ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունին և ՌԴ ֆինանսների նախարարությունին։

Գների հնարավոր աճը պայմանավորված է արտասահմանյան վաճառողների համար ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) ներդրմամբ։

Սպառողները հաճախ նախընտրում են օտարերկրյա վաճառողներին, քանի որ նրանց առաջարկած ապրանքները սովորաբար ավելի մատչելի են։

Հնարավոր հետևանքներ

Փորձագետների կարծիքով՝

  • նոր հարկային պահանջները կարող են բարձրացնել ապրանքների վերջնական գինը,
  • նվազեցնել արտասահմանյան վաճառողների մրցունակությունը,
  • և փոխել գնորդների վարքագիծը՝ հօգուտ տեղական ապրանքների։

Վերջին տարիներին մարքեթփլեյսները դարձել են մանրածախ առևտրի կարևոր հարթակներ։ Օրենսդրական փոփոխությունները կարող են էական ազդեցություն ունենալ ինչպես վաճառողների, այնպես էլ սպառողների վրա՝ վերաձևելով շուկայի կառուցվածքը։