Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը․ Նեթանյահու

Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը․ Նեթանյահու

Ամերիկան ​​պլանավորում է ևս մեկ ռազմական գործողություն

Ամերիկան ​​պլանավորում է ևս մեկ ռազմական գործողություն

USA TODAY-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Կուբայում Փենթագոնի գլխավորությամբ հնարավոր գործողության ռազմական պլանավորումը դանդաղորեն թափ է հավաքում` սպասելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագրին։
     Հրամանին ծանոթ երկու աղբյուրներն այս մասին ասել են USA TODAY-ի:

ԱՄՆ-ի և Կուբայի միջև առաջացած լարվածության սրվել է հունվարին, երբ Թրամփի վարչակազմը սահմանափակեց նավթի մատակարարումները կղզի՝ որպես Կուբայում լայնածավալ քաղաքական փոփոխություններ իրականացնելու ավելի լայն արշավի մաս։

Միացյալ Նահանգները և Կուբան ընդունել են, որ գտնվում են ճգնաժամի լուծման որոնման վաղ փուլում, բայց պարզ չէ, թե որքան փոխզիջում է պատրաստ ընդունել յուրաքանչյուր կողմը, նշում է աղբյուրը։

Նախկինում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի դեմ ռազմական արշավի ավարտից հետո Վաշինգթոնը կարող է վերանայել Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակը և հնարավոր ճնշման միջոցառումները։

Ապրիլի 13-ին լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ Կուբայի հարցը մնում է օրակարգում, բայց այն կքննարկվի ավելի ուշ՝ Իրանից հետո։

Թրամփը ընդգծել է, որ Կուբայի իրավիճակը պահանջում է առանձին վերլուծություն և կարող է հանգեցնել նոր որոշումների, այդ թվում՝ տնտեսական միջոցառումների։ Նախկինում Միացյալ Նահանգները քննարկել է Կուբա վառելիք մատակարարող երկրների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու, ինչպես նաև Հավանայի նկատմամբ իր քաղաքականությունը խստացնելու հնարավորությունը։

Ամերիկացի առաջնորդը կոշտ գնահատական ​​​​է տվել երկրի ներքին իրավիճակին՝ նշելով, որ Կուբան երկար ժամանակ վատ է կառավարվում և, իր խոսքերով, մնում է «ձախողված պետություն»։ Նա նաև մատնանշել է համակարգի բռնաճնշողական բնույթը և պնդել, որ երկրում տեղի են ունեցել լուրջ չարաշահումներ, այդ թվում՝ բռնություն և հալածանքներ։

Թրամփը հատուկ նշել է Միացյալ Նահանգներում բնակվող կուբայական ծագում ունեցող ամերիկացիների դերը։ Նա ասել է, որ նրանցից շատերը աջակցում են Վաշինգթոնի ավելի կոշտ քաղաքականությանը և պաշտպանում են Կուբայի իշխանությունների վրա ճնշման ուժեղացումը։

Իրանից Հայաստանի տարածքով տարհանվել է «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցների հերթական խումբը

Իրանից Հայաստանի տարածքով տարհանվել է «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցների հերթական խումբը

Սպասվում է սուրճի առատ բերք․ ինչպես դա կազդի շուկայի վրա


Բրազիլիայում 26/27 գյուղատնտեսական տարում սպասվում է ռեկորդային ծավալի՝ 75,65 միլիոն միավոր 60 կիլոգրամանոց պարկ սուրճի բերք։ Այս մասին հայտնում են Safras &…

Ո՞նց դու հայտնվեցիր Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում –

Լավ կլիներ ինչ որ մեկը Արայիկ Հարությունյանին հարց ուղղեր՝ դու իրավունք ունե՞ս Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ լինես, իսկ Գագիկ Ծառուկյանը իրավունք չու՞նի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը լինել։
Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ, ի՞նչ մարզական հետագիծ ունես, ծանրամարտի մասին ի՞նչ իմացություններ ունես։
2004 թվականին, երբ Գագիկ Ծառուկյանը, 48 տարեկանում ստանձնում էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պարտականությունները և հայկական սպորտը գտնվում էր խայտառակ ծանր վիճակում՝ շատերն էին հարցնում՝ արդյո՞ք դա պետք է իրեն։ Մարզադպրոցները կիսաքանդ էին, ենթակառուցվածքները՝ ավերված, միջազգային ասպարեզում հաջողությունները՝ սակավ, մարզիկները՝ անտեսված։ Շատ մարզադպրոցներում անգամ տարրական պայմաններ չկային մարզվելու համար, մարզիկներն արտագաղթում էին, հայկական սպորտը կանգնած էր լուրջ մարտահրավերների առաջ։
Բայց Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը հստակ էր՝ սա իր պատվի և երկրի արժանապատվության հարցն է ու ոչ մի դժվարություն չի կարող վախեցնել։ Նրա պաշտոնավարման շուրջ երկու տասնամյակների ընթացքում կառուցվեցին և վերանորոգվեցին տասնյակ մարզադպրոցներ, ապահովվեցին մարզագույքով, արտագաղթած մարզիկներից շատերը հետ վերադարձան ու սկսեցին եռագույնի ներքո հանդես գալ, սահմանվեց մարզիկների խրախուսման ու պարգևատրման նոր մշակույթ։ Հայ մարզաշխարհը վերածնվեց, իսկ մեր աշխարհասփյուռ հայրենակիցները բազմաթիվ առիթներ ունեցան հպարտանալու մեր մարզիկների հաղթանակներով, մեր եռագույնը հազարավոր անգամներ բարձրացվեց միջազգային ամենահեղինակավոր հարթակներում ու հնչեց ազգային օրհներգը։
Այս հաղթանակների ճնշող մեծամասնությունը միշտ մեր ծանրամարտիկներն են նվաճել, քանզի ծանրամարտը մեր ամենաշատ մեդալ բերող մարզաձևն է դարձել Գագիկ Ծառուկյանի տարիների քրտնաջան աշխատանքից ու ահռելի ներդրումներից հետո։
Հիմա հարց Արայիկ Հարությունյանին՝ ո՞նց դու հայտնվեցիր Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, ի՞նչ խոստումներ էիր տվել ծանրամարտի միջազգային ընտանիքում Հայաստանի դիրքերը բարելավելու մասին, որոնք այդպես էլ չկատարեցիր և ի վերջո՝ արդյո՞ք հայ մարզաշխարհը ընդունեց քեզ, որպես ֆեդերացիայի նախագահ։
Հարցերս հռետորական չեն․․․

Ծանրամարտի երիտասարդների առաջնությունում ՀՀ թիմերի կազմում հանդես կգա 10 մարզիկ

Ծանրամարտի երիտասարդների առաջնությունում ՀՀ թիմերի կազմում հանդես կգա 10 մարզիկ

Ծանրամարտի երիտասարդների առաջնությունում Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերի կազմում հանդես կգա ընդհանուր առմամբ 10 մարզիկ:

Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

«Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում մայիսի 2-8-ը կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությունում` Հայաստանի հավաքականների կազմերը.
     Տղամարդկանց հավաքական.
     65 կգ` Արտուշ Գրիգորյան
     71 կգ` Նարեկ Գրիգորյան, Հովհաննես Հովհաննիսյան
     79 կգ` Նարեկ Մկրտչյան
     94 կգ` Վալերիկ Մովսիսյան
     110 կգ` Գրիգոր Ղազարյան
     +110 կգ` Գագիկ Մկրտչյան
     Երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ` Վիգեն Խաչատրյանը, երկրորդ մարզիչ` Վահրամ Գևորգյան
     Կանանց հավաքական.
     69 կգ` Մերի Միսակյան
     77 կգ` Աննա Ամրոյան
     86 կգ` Էմմա Պողոսյան
     Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ` Արտաշես Ներսիսյան, երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Չինաստանի արտգործնախարարը կոչ է արել հարգել Իրանի ինքնիշխանությունը և Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգությունը

Վան Ին համապատասխան հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ժամանակ…