«Փաշինյանը փաստացի մտել է «վա բանկի» փուլ»․ Արմեն Հովասափյան

«Փաշինյանը փաստացի մտել է «վա բանկի» փուլ»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին շրջանի քաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի մտել է «վա բանկի» փուլ, և շատ կարևոր է փաստել, որ դա ոչ թե ուժի, այլ վախի դրսևորում է։
     Օրվա իշխանության գործողությունների խառնիխուռն, երբեմն իրար հակասող բնույթը վկայում է գոյություն ունեցող ներքին տագնապի մասին։ Արտաքուստ կառուցվող «ամեն ինչ վերահսկելի է» պատկերը ավելի շատ պաշտպանական մեխանիզմ է, քան իրական վիճակի արտացոլում։ Այդ դիմակի տակ տեսանելի են վախեր, որոնք աստիճանաբար դառնում են քաղաքական վարքագծի հիմնական շարժիչը։
     Այս ամենը վկայում է, որ Փաշինյանի ու նրա թիմի մոտ այդքան էլ ամեն ինչ «հալած յուղի» նման չի գնում, և ինչքան էլ նրանք ինքնավստահ ճամարտակում են և տարբեր իրավիճակային գեղեցիկ պատկերներ ստանում, միևնույնն է այն ներքին վախերն ու լուրջ անհանգստությունները երևում է անգամ դրանց դեմքի արտահայտություններից ու ներվային պահվածքից։
     Այդ վախերից ամենակարևորը կապված է առաջիկա ընտրությունների անկանխատեսելիության հետ։ Փաշինյանի իշխանությունը երկար ժամանակ սնվել է «ժողովրդի բացարձակ աջակցության» միֆով, սակայն, ինչպես տեսնում ենք, այսօր այդ միֆը ճաքեր է տալիս։ Իշխանությունն արդեն չի վստահում, որ ընտրական գործընթացը կարող է վերահսկելի մնալ միայն քարոզչությամբ կամ վարչական ռեսուրսով։
     Երեկ տեղի ունեցած կանանց ձերբակալության պատմությունը, հենց այս տրամաբանության մեջ է։ Այստեղ գործ ունենք ոչ միայն իրավական գործընթացի, այլև սիմվոլիկ ազդակների հետ։ Նա փորձում է հասարակությանը ցույց տալ, թե ընդդիմությունը գործում է խաղի կանոներից դուրս, չունի նորմալ էլեկտորատ, ամեն ինչի տակ փորձում է դնել կաշառք-կոռուպցիա և հանրության ականջը շոյող այլ տեքստեր, ազդու ձայնով ռոլիկներ նկարում և հրամցնում որպես բացարձակ ճշմարտություն։ Այնինչ, դրանք նշածս վախերի դրսևորման մի տարբերակ է։
     Փաշինյանի «վա բանկի» քաղաքականությունը ուժի ցուցադրություն չէ, այլ վախի ինստիտուցիոնալացում է։ Նրա համար ամենահարմար ընտրական սցենարը միշտ եղել է ցածր մասնակցությունը, երբ ակտիվ է միայն իր վերահսկելի ընտրազանգվածը, իսկ դժգոհ, բայց պասիվ զանգվածը մնում է տանը։
     Հ․գ․ Որպես կանոն՝ ղեկավարները շատ դեպքերում վախի ֆոնին են խստացնում համակարգերը, քանի որ իշխանության կորստի վախը դառնում է գոյաբանկան սպառնալիք։ Ի դեպ՝ վախի դրսևորում է նաև այն, որ Փաշինյանն անվստահություն ունի բոլորի նկատմամբ՝ անգամ սեփական շրջապատի, հենց դրանով պայմանավորված խստացնում է վերահսկողությունը նաև սեփական թիմակիցների նկատմամբ։
     Հ․Հ․գ․ Վախից վերահսկողություն՝ վերահսկողությունից վախ ցիկլը, արհեստական արտաքին թշնամու ստեղծումը, շատ հաճախ, ներքին լարվածությունները կառավարելու լավագույն տարբերակներից է, և դեռևս արդարացնում է փաշինյանական ռեպրեսիաները, բայց՝ դեռևս, քանի որ այն, ինչ ունի սկիզբ, անպայման ունենում է տրամաբանական ավարտ»։

Փչովի կատամարանով Հնդկական օվկիանոսը կտրած Մասլոբոևը մահացել է Նովոսիբիրսկի ջրամբարում

Փչովի կատամարանով Հնդկական օվկիանոսը կտրած Մասլոբոևը մահացել է Նովոսիբիրսկի ջրամբարում

Նովոսիբիրսկի մարզում մահացել է Յուրի Մասլոբոևը, ով հայտնի էր իր ծովային արշավներով, այդ թվում՝ փչովի կատամարանով Հնդկական օվկիանոսը հատելով։

Մասլոբոևը ընկել է Նովոսիբիրսկի ջրամբարի սառույցի մեջ՝ ձյան վրայով սահելիս։ Նա 65 տարեկան էր։

Հարազատները քննարկում են նրա առողջական վիճակի հանկարծակի վատթարացման հնարավոր բացատրությունը։ Օրլովի խոսքով՝ Մասլոբոևը սովորաբար մնում էր արտաքին նավահանգստի մոտ գտնվող սառույցի վրա, բայց այս անգամ նա ուղղվել էր դեպի ամբարտակ։ Ենթադրվում է, որ նա կարող էր իրեն վատ զգալ և փնտրել է մի տեղ, որտեղ մարդիկ կամ մեքենաներ կային։

Փրկարարները տղամարդուն գտել են անգիտակից՝ դեմքով դեպի ջուրը։ Նրան չեն կարողացել փրկել։ Նա կրել է սովորական հագուստ այլ ոչ թե հիդրոկոստյում կամ հատուկ սարքավորումներ։

ՀՀ դեսպանը ցավակցություն է հայտնել Իրանի ռազմավարական խորհրդի ղեկավարի մահվան կապակցությամբ

ՀՀ դեսպանը ցավակցություն է հայտնել Իրանի ռազմավարական խորհրդի ղեկավարի մահվան կապակցությամբ

«Սպանության գործն ընթանում է ի սկզբանե թելադրված սցենարով»․ Մանե Թանդիլյան

«Սպանության գործն ընթանում է ի սկզբանե թելադրված սցենարով»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստերը խորքային ցավ են պատճառում բոլորիս, և դրանց ամեն անգամ ներկա գտնվելը հոգեբանական ծանր ազդեցություն է ունենում։
     Ակնհայտ է, որ այս գործին առնչվող բոլոր վարկածները չեն ուսումնասիրվում, և առաջ է տարվում միայն մեկ վարկած։ Այսինքն, գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով։
     Նման իրավիճակը չի կարող ընկալվել որպես արդարադատության նորմալ ընթացք։ Այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա, իսկ իրավական համակարգը ծառայի իր իրական առաքելությանը՝ բոլոր գործերը քննելով առանց ուղղորդման և ճնշումների:
     Մենք հետևողական ենք լինելու, որ Վալոդյայի սպանությունն ամբողջությամբ բացահայտվի, և բոլոր մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»:

Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը համաձայնվել է զենք չմատակարարել Իրանին

Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը համաձայնվել է զենք չմատակարարել Իրանին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը համաձայնության է եկել Վաշինգթոնի հետ՝ չմատակարարել զենք Իրանին։

«Չինաստանը շատ ուրախ է, որ ես մշտապես բացում եմ Հորմուզի նեղուցը։ Ես սա անում եմ նրանց համար և աշխարհի համար։ Այս իրավիճակն այլևս չի կրկնվի։ Նրանք համաձայնվել են չմատակարարել զենք Իրանին», – գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

Նա նաև հայտարարել է առաջիկա շաբաթներին Չինաստան այցելելու և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպելու ծրագրերի մասին՝ նշելով, որ երկրների միջև համագործակցությունն ավելի լավ է, քան «կռվելը»։

Նախկինում Թրամփը զգուշացրել էր, որ Չինաստանը «մեծ խնդիրների» կբախվի, եթե զենք մատակարարի Իրանին և սպառնացել էր Պեկինին լրացուցիչ մաքսատուրքերով։ Միևնույն ժամանակ, CNN-ի աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ-ի հետախուզությունը բարձրացնում է չինական հակաօդային պաշտպանության համակարգերի, այդ թվում՝ մարդկային փոխադրելի հակաօդային պաշտպանության համակարգերի, Իրանին մատակարարման հնարավորությունը։ Պեկինը հերքել է այդ մեղադրանքները։

Մինչդեռ The Wall Street Journal-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են բանակցությունների երկրորդ փուլը։ Հրատարակության աղբյուրների համաձայն՝ կողմերը դեռևս չեն համաձայնեցրել ամսաթիվը, և «առաջընթացը դանդաղ է»։ Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրին, հաղորդում է, որ կողմերը քննարկում են հրադադարի ժամկետը ևս երկու շաբաթով երկարաձգելու հարցը: ԱՄՆ պաշտոնյան գործակալությանը հայտնել է, որ հրադադարի ժամկետի երկարաձգման երաշխիքներ չկան, և Վաշինգթոնը դեռևս չի համաձայնվել դրան։

Պակիստանյան աղբյուրները հաղորդում են, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ Իսլամաբադում հաջորդ շաբաթվա վերջին՝ Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ-ի պատվիրակության կազմում կարող են լինել փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, հատուկ դեսպանորդ Սթիվ Վիթքոֆը և ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները: Ակնկալվում է, որ Իրանը կներկայացնեն խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆը և արտգործնախարար Աբաս Արաղչին։

Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 11-ին Իսլամաբադում և ավարտվել է առանց համաձայնության: Հիմնական անհամաձայնությունների թվում են Իրանի միջուկային ծրագիրը և Հորմուզի նեղուցում նավագնացությունը։

Ալի Խամենեիի սպանությունից հետո Իրանի իշխանությունները որդեգրել են ավելի ռադիկալ քաղաքական ուղեգիծ․ WSJ

Ալի Խամենեիի սպանությունից հետո Իրանի իշխանությունները որդեգրել են ավելի ռադիկալ քաղաքական ուղեգիծ․ WSJ

«Բարձր նշաձողով տեսլական է պետք, ոչ թե գայկեք ձգելով՝ փող «քերելու» ռազմավարություն»․ Վահրամ Մարտիրոսյան

«Բարձր նշաձողով տեսլական է պետք, ոչ թե գայկեք ձգելով՝ փող «քերելու» ռազմավարություն»․ Վահրամ Մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ «աննախադեպ» տնտեսության մասին՝ ուղղակի մի քանի փաստ։
     Պատկերացումն առարկայական դարձնելու համար նախ եկեք նայենք աշխարհին։ 2020-ին հիմնադրված իսրայելական մեկ ստարտափ օրեր առաջ Google-ի հետ փակեց 32 միլիարդ դոլարի գործարք։
     Գործող վարչապետի կողքն ու դիմացը նստած գործարարներով, բոլոր մնացած գործարարներով և ինչ-որ «թոփերի» մեջ մտնող այթիշնիկներով անգամ միասին վերցրած, միևնույն է, չեն հասնում այդ մեկ ստարտափի արժեքին։
     Հիմա եկեք նայենք տնտեսության ներքին կառուցվածքին։
     1. Տնտեսական աճ պահելու համար, որտեղ հնարավոր է և որքան հնարավոր է, տրամադրվում են շինթույլտվություններ։
     2. Հանքաքարի արտահանման փոխարեն՝ հայտարարված արտադրանքի զարգացումը չկայացավ․ միջանկյալ՝ ֆերոմոլիբդենի արտադրությունը գործնականում զրոյացվեց։ Արդյունքում հիմա արտահանում ենք «մաքուր» հանքաքար։
     3. Գյուղատնտեսական «բումը» տոտալ պայմանավորված է ռուսական շուկայով և շուկայականից մոտ երեք անգամ էժան ռուսական գազով։
     4. Ռեէքսպորտից ստացված բյուջետային մուտքերը ևս ներկայացվում են որպես կառավարության «փայլուն» աշխատանքի արդյունք։
     Ցանկը շարունակելի է։
     Այս հնարավորությունների դարում մենք պետք է ունենանք բարձր նշաձողով տնտեսական տեսլական, այլ ոչ թե գայկեք ձգելով փող «քերելու» ռազմավարություն։
     Իշխանափոխության բանալին էլ է հենց այստեղ։ Այն օրը, երբ կձևավորվի քաղաքական ուժ, որը կկարողանա առաջարկել բարձր նշաձողով պաշտպանական, տնտեսական, տեխնոլոգիական, մշակութային, արդարադատական և քաղաքաշինական տեսլական, մի խոսքով՝ բարձր նշաձողով երկիր կառուցելու ռազմավարություն, հենց այդ պահից էլ կսկսվի գործող ռեժիմի հետհաշվարկը։
     #մերուժըմերմեջէ

Աշխարհահռչակ ռեփերի համերգն անորոշ ժամանակով հետաձգվել է

Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր Քանյե Վեսթը անորոշ ժամանակով հետաձգել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Վելոդրոմ» մարզադաշտում կայանալիք իր համերգը։ Այս մասին նա գրել…