Patriot ՀՕՊ համակարգերի համար հրթիռների մատակարարումները կարող են շուտով դանդաղել. Զելենսկի

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբում Իսրայելը և նրա դաշնակիցներն օգտագործել են մոտ 800 Patriot հրթիռ՝ իրանական թիրախները խոցելու համար։ Համեմատության համար, Ուկրաինան ամբողջ լայնածավալ պատերազմի ընթացքում մոտ 600 նման հրթիռ է ստացել…

Քաղաքակրթությունների էությունը բացահայտվում է ճգնաժամային պատմական պահերին. Իրանի նախագահ

Պատերազմ հրահրող սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների դեմ Իսպանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իտալիայի և Եգիպտոսի որգեգրած դիրքորոշումները բխում են նրանց խոր մշակութային և պատմական արմատներից…

«Այսօր ձերբակալված եք, բայց հունիսի 7-ին նաև ձեր պայքարի շնորհիվ կունենանք ուժեղ Հայաստան»․ Ալիկ Ալեքսանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Այսօր ձերբակալված եք, բայց հունիսի 7-ին նաև ձեր պայքարի շնորհիվ կունենանք ուժեղ Հայաստան»․ Ալիկ Ալեքսանյան

«Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը։ «Ուժեղ կանայք։ Այսօր դուք ձերբակալված եք ինչ-որ մեկի կամայական որոշման հետևանքով, բայց հունիսի 7-ին՝ նաև ձեր պայքարի շնորհիվ,
     մենք կունենանք Ուժեղ Հայաստան՝ իրական արդարադատությամբ»։

ԱԺԲ-ի վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺԲ-ի վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է

Ազգային ժողովրդավարական բևեռը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին։ Այս մասին «Ֆակտոր»-ի հարցին ի պատասխան՝ հայտնել է ԱԺԲ անդամ Արա Պապյանը։ Նրա խոսքով՝ բևեռի վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է, որը ներկայում գտնվում է անազատության մեջ։ Միաժամանակ Պապյանը նշել է, որ քննարկումներ են ընթանում երեք կուսակցության հետ՝ նրանց ներկայացուցիչներին ընտրական ցուցակում ներառելու շուրջ, սակայն, չի հստակեցրել, թե որ ուժերի մասին է խոսքը։ Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունների առաջադրումների վերջնաժամկետը ապրիլի 23-ն է։

Ի՞նչ ենք առաջարկում. ընդդիմության միասնական հանրահավաք ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների


ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքում խոսել է իրեն առաջարկների մասին։

«Սա այլևս քաղաքականություն չէ, սա մարդկայինի կորուստ է». Ռոզեթ Ուստակարայան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Սա այլևս քաղաքականություն չէ, սա մարդկայինի կորուստ է». Ռոզեթ Ուստակարայան

Օպերային երգչուհի Ռոզեթ Ուստակարայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ ամսական երեխա…
     Մեկ ամսական երեխա, որի համար մայրիկի սիրտն է ամբողջ աշխարհը։
     Երբ կարդում ենք, որ կան մարդիկ, ովքեր ասում են՝ «եթե մորը տարել են, երեխային էլ տարեք», սարսափում եմ։
     Սա այլևս քաղաքականություն չէ, սա մարդկայինի կորուստ է։
     Մայր լինելը չի կարող դառնալ պատժելի։
     Երեխան չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի մաս։
     Այսօր խոսքը մի կնոջ մասին է, բայց իրականում մեր բոլորի մասին է։
     Եթե սա ընդունելի դարձավ, վաղը արդեն սահման չի լինելու։
     Ինչպե՞ս կարելի է այսքան անզգա լինել, ես զայրացած եմ ու չեմ կարող լռել»:

Իսրայելա-լիբանանյան բանակցությունների բոլոր կողմերը համաձայն են, որ «Հըզբոլլահը» պետք է զինաթափվի

Ֆինանսավորումը կօգտագործվի հակամարտությունից առավել տուժած բնակչությանը սնունդ, ջուր, կացարան և արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարիքներ ապահովելու համար…

«Բարի գալուստ, մեր Էմիլ»․ Հայկազ Մկրչյանի նորածին եղբայրն արդեն տանն է․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

«Բարի գալուստ, մեր Էմիլ»․ Հայկազ Մկրչյանի նորածին եղբայրն արդեն տանն է․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

ՌԴ ԱԽ-ն զգուշացրել է Իրանի և ԱՄՆ-ի միջև ավելի ինտենսիվ հակամարտության հնարավորության մասին

Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) զգուշացրել է Մերձավոր Արևելքում ինտենսիվ մարտերի վերսկսման հնարավորության մասին, եթե ԱՄՆ-Իրան բանակցությունները անարդյունք լինեն։

«Եթե բանակցությունները չկարողանան հասնել նախատեսված նպատակներին, ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ավելի մեծ ինտենսիվությամբ երկու շաբաթվա ընթացքում»,- հայտարարության մեջ նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը, որին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։

Անվտանգության խորհուրդը նշել է, որ «հակամարտողների կողմից հրադադարի դրույթների խստորեն պահպանումը կասկածի տակ է»։

«Արդեն ապրիլի 8-ի առաջին կեսին երկու կողմերը փոխանակվել են ավիահարվածներով»,- նշել է Անվտանգության խորհուրդը։ «Կոալիցիոն ուժերը ավիահարվածներ են հասցրել Իրանի հարավային նահանգներին, ենթադրաբար՝ ի պատասխան Իրանի կողմից պարսկական միապետությունների տարածքին հրթիռային հարված հասցնելու փորձի»։

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ «նավերի ազատ անցման ապահովման հարցը Հորմուզի նեղուցով մնում է սուր և չլուծված»։ Այսպիսով, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 8-ի առավոտյան հաստատել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի հրադադարի ժամկետի ընթացքում, բայց ընդգծել է, որ դա պատերազմի ավարտ չէ։ Ապրիլի 8-ի վերջին Իրանը կրկին դադարեցրել էր նավերի անցումը Հորմուզի նեղուցով՝ հղում անելով Իսրայելի կողմից Լիբանանում շարունակվող ռազմական գործողություններին, որոնց դադարեցումը հրադադարի պայմաններից մեկն էր։