«Վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը». «Ուժեղ Հայաստան» | ՄԱՄՈՒԼ.ամ

«Վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը». «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարություն է տարածել. «Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը։
     Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը` «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին։
     Փաշինյան, Հայաստանը չի՛ դառնալու Ադրբեջան»։

«Քաղաքական հետապնդումների ենթարկվածների իրավունքների խախտումը պետությունը պետք է ճանաչի և վերականգնի»․ Վարազդատ Հարությունյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Քաղաքական հետապնդումների ենթարկվածների իրավունքների խախտումը պետությունը պետք է ճանաչի և վերականգնի»․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դեռևս իշխանության հավակնող որևէ ընդդիմադիր ուժ չի հայտարարել իշխանության գալու պարագայում քաղաքական հետապնդումների ենթարկվածներին ռեաբիլիտացնող (իրավունքների վերականգնման) օրենքի ընդունման խոստման մասին:
     Քաղաքական հետապնդումների ենթարկված մեր հարյուրավոր քաղաքացիների իրավունքների խախտումը պետությունը պետք է ճանաչի և վերականգնի օրենքով, նախատեսվի սոցիալական երաշխիքներ ու փոխհատուցումներ:
     Պետությունն ունի պոզիտիվ պարտականություն կրելու պատասխանատվություն, վերականգնելու մարդկանց արժանապատվությունը, ստեղծելու իրական ներհասարակական համերաշխություն: Ընդ որում` ապագայում ռեպրեսիաներից հրաժարվելու միակ գործուն երաշխիքը դա կարող է լինել:
     Իսկ մինչ այդ` ազատություն 18-ամյա Դավիթ Մինասյանին և մյուս քաղբանտարկյալներին…»։

ՀՀ Կենտրոնական բանկի կայքը և բանկային հաշիվների ռեեստրը 4 ժամով հասանելի չեն լինի

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ից մինչև ժամը 23:00-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի պլանային սպասարկման աշխատանքների կատարման արդյունքում հնարավոր է հասանելի չլինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կայքը (https://www.cba.am) և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը:

Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ-ն։

ԿԲ-ն հայտնում է, որ Ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է հասանելի չլինեն Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը:

«Ամեն ինչ փլուզվեց. և՛ Թրամփի շրջափակումը, և՛ հենց ինքը՝ Թրամփը». Արթուր Խաչիկյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ամեն ինչ փլուզվեց. և՛ Թրամփի շրջափակումը, և՛ հենց ինքը՝ Թրամփը». Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամեն ինչ փլուզվեց. և՛ Թրամփի շրջափակումը, և՛ Իրանի հետ պատերազմում նրա ռազմավարությունը, և՛ հենց ինքը՝ Թրամփը։
     Առաջին չինական տանկերն անցել է ամերիկյան նավերի շարքի միջով՝ խախտելով Թրամփի «շրջափակումը»։ Եվս երեք նավ անցել է Հորմուզի նեղուցով։ Շրջափակումը տապալվեց։
     Սաուդյան Արաբիան Թրամփին կոչ է արել դադարեցնել շրջափակումը։ Չինաստանը շրջափակումն անվանել է վտանգավոր և անպատասխանատու։
     Իսպանիան խնդրել է Չինաստանին ճնշում գործադրել կողմերի վրա՝ պատերազմին վերջ դնելու նպատակով։ Մակրոնն ու Սթարմերը համատեղ նախագահում են Հորմուզի նեղուցի վերագործարկման շուրջ բանակցությունները։
     Պակիստանն առաջարկում է բանակցությունների երկրորդ փուլն անցկացնել Իսլամաբադում։ Իսկ Թրամփը հիստերիկ գրառումներ է անում X հարթակում։
     Եվ սա աշխարհի ամենահզոր տերության՝ ԱՄՆ-ի ղեկավարն է, որը գործիք է դարձել երրորդ պետության ձեռքում։ Ինչպես, ի դեպ, նաև հայերը»։

Ինչպե՞ս են բերման ենթարկում Գոհար Ղումաշյանին․ տեսանյութ


Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Փաշինյանի կամակատար իրավապահները ուղարկվել են՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը` Ուժեղ Հայաստան կուսակցության ան…

Հայաստանում գործող ավիաընկերությունները «օդի տուրքի» արտոնություններ կստանան. քննարկում խորհրդարանում

Ըստ նրա՝ 2019 թվականից երկրում գործում է օրենսդրական դրույթ, համաձայն որի՝ նոր ուղղություններով չվերթեր իրականացնող ավիաընկերություններն ազատվում են այսպես կոչված «օդի տուրքի» վճարումից․․․

Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող մորը

Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող մորը