Թվային արժույթների փոխարժեքները ապրիլի 13-ի դրությամբ

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները ապրիլի 13-ի դրությամբ՝ ըստ Bloomberg-ի։ Bitcoin (BTC)`$70 837 Ethereum (ETH)` $2 187 Binance Coin (BNB)` $596 Ըստ կապիտալիզացիայի՝ 100 լավագույն կրիպտոարժույթներից վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ աճը ցույց է տվել Stable-ը (STABLE)՝  +7%: Լավագույն 100-ի մեջ վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ անկումը ցույց է տվել Monad-ը (MON)՝  — 8%: Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում

Թուրքիան անհրաժեշտ է համարում Հորմուզի նեղուցի բացումը՝ առանց ուժի կիրառման

«Հորմուզի նեղուցի բացման հարցում մեր դիրքորոշումն այն է, որ այն պետք է բացվի խաղաղ ճանապարհով․․․

Հայաստանում Էստոնիայի դեսպանության բացումը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին. էկոնոմիկայի փոխնախարար

Միջոցառման շրջանակում Անուշիկ Ավետյանը մասնակցել է նաև պանելային քննարկմանը…

Ոչ մի իշխանություն հավերժ չէ. Հունգարիայի դասերը Հայաստանի համար

«Այնտեղ, որտեղ ընդդիմությունը միասնական պայքար է տանում, կարող է հաջողություն ունենալ»,- ասաց ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների օրինակին, որտեղ ընդդիմությանը հաջողվեց տապալել 16 տարի իշխող ուժին։

Oragir.News-ի հետ զրույցում Ղազարյանը հիշեցրեց, որ ընտրություններից օրեր առաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելել էր Բուդապեշտ և աջակցություն հայտնել Վիկտոր Օրբանին չօգնեց, բայց վերջինս պարտվեց։ Այսինան՝ ԱՄՆ աջակցությունը չգնեց Օրբանին վերընտրվելու հարցում, քանի որ ժողովրդի կամքն այլ էր։

Նշեց նաև, որ սա լուրջ առիթ է Նիկոլ Փաշինյանի համար մտորելու.

«Նա կորցնելու է իշխանությունը հունիսի 7-ին, քանի որ հայ ժողովրդի կամքը նույնպես իրեն հակառակ է»։

Ղազարյանի խոսքով՝ Հայաստանում արդեն իսկ նկատվում է լուրջ քաղաքական կոնսոլիդացիա Սամվել Կարապետյանի առաջնորդած դաշինքի շուրջ, որին միացել և իրենց աջակցությունն են հայտնել բազմաթիվ քաղաքական ուժեր։

«Վիկտոր Օրբանն իր էությամբ բռնապետերի՝ Ալիևի և Էրդողանի սպասավորն է։ Նրա պարտությունը մեծ խորհուրդ ունի ոչ միայն իշխանությանը հեռացնելու, այլև նրա հակահայ քայլերի իմաստով»,- ասաց Էդգար Ղազարյանն ու հիշեցրեց, որ Օրբանն Ադրբեջանին էր հանձնել հայ սպային կացնահարած մարդասպանին, ապա մասնակցել Արցախը հանձնելու գործընթացին և մշտապես բոյկոտել Հայաստանին տրամադրվող օգնության ծրագրերը։

Oragir.News-ը մեկնաբանություն խնդրեց նաև քաղաքագետ Թևան Պողոսյանից, թե ինչո՞ւ «Տիսա» կուսակցությունը կարողացավ հաղթել Հունգարիայում, և Հայաստանն ի՞նչ դաս կարող է քաղել սրանից։

Քաղաքագետը նշեց՝ առաջին դասն այն է, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ։ Նա բացատրեց, որ պետք չէ ապավինել արտաքին օժանդակությանը կամ Թրամփի հետ լուսանկարներին։

Պողոսյանը նաև նկատեց, որ ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, Օրբանը ընտրություններից առաջ ազգին պատերազմով չէր վախեցնում և ի վերջո նորմալ ձևով ընդունեց իր պարտությունը։

Հարցին, թե՝ «Տիսան» կարողացավ 16 տարի կառավարող Օրբանին դուրս հանել, իսկ մեր պարագայում ինչպե՞ս կարող է լինել հանրության համախմբումը, քաղաքագետը պատասխանեց.

«Ամեն ինչ կախված է հանրային միասնական ցանկությունից։ Եթե Հայաստանում էլ ընտրողների 77%-ը գնա մասնակցի, վստահ եմ, որ փոփոխություններ կլինեն»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ցուցադրաբար աջակցում էր Հունգարիայում 16 տարի իշխող Վիկտոր Օրբանին: Ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը հաղթել է ապրիլի 12-ի ընտրություններում, ապահովելով սահմանադրական մեծամասնություն (138 տեղ 199-ից)։ Իսկ նրա առաջնորդ Պետեր Մադյարը հայտարարել է. «Միասին մենք ազատագրել ենք Հունգարիան և տապալել Օրբանի ռեժիմը»:

«Միասնության թևերն» ընդլայնվում է․ նոր գրասենյակ Արմավիրում


«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ապրիլի 12-ին Արմավիր քաղաքում բացեց գրասենյակ։ Սա Արմավիրի մարզում քաղաքական ուժի 2-րդ տարածքային կառույցն է։ «…

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև կտրուկ կբարձրանա 

Երևանում ապրիլի 13-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում են տեղումներ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։

Ապրիլի 18-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 14-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակհայտնում է «Հայհիդրոմետ»-ը։

Հանրապետության տարածքում ապրիլի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. 13-ին առանձին վայրերում՝ առատ։

Տեղումներն ապրիլի 13-ի ցերեկը լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և ձնախառն անձրևի, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ին աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։

Իրանը վերջնագիր է ներկայացրել ԱՄՆ-ին՝ ծովային շրջափակման հայտարարությունից հետո

Իրանը վերջնագիր է ներկայացրել ԱՄՆ-ին՝ ծովային շրջափակման հայտարարությունից հետո

Շաբաթվա տվյալներով հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 %


Հայաստան


Շաբաթվա միջինացված տվյալներով Երևանում հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 տոկոս, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետը հայտարարել է, որ Երևանում հասարակական տրանսպորտում շաբաթական կտրվածքով չկատարված վճարումների գումարով հնարավոր կլիներ 2 նոր ավտոբուս ձեռք բերել։

«Շաբաթական 70-80 միլիոն դրամի չվճարում ունենք, ինչի հաշվին երկու ավտոբուս կարող էինք գնել։ Այսինքն՝ չվճարողները բողոքում են նրանից, որ իրենց անպարտաճանաչության հետևանքով մենք ավել ավտոբուս չենք գնում։ Չնայած որ մենք ամեն տարի գնել ենք և այս տարի ևս գնելու ենք ու որակն էլ ենք բարելավելու։ Մարդկանց, որոնք չեն վճարում, մենք որպես բեռ մեր վզին տանում ենք»,-ասել է քաղաքապետը։ Նա շնորհակալություն է հայտնել պարտաճանաչ քաղաքացիներին, նաև վարորդներին։

2025 թվականի հունվարի 1-ից Երևանում ամբողջությամբ ներդրվել է տոմսային նոր համակարգը: Գործում են վճարումից խուսափելու համար նախատեսված տուգանքները.

  • Տոմսը չվավերացնելու համար՝ 3,000 դրամ:
  • Չվճարելու համար՝ 10,000 դրամ:
  • Ուրիշի արտոնյալ տոմսն օգտագործելու համար՝ 15,000 դրամ: 



Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում


Բիզնես


«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-18:00-ն, կդադարեցվի Կոնդ, Ռուսթավելու, Սիմեոն Երևանցու փողոցների, Պարոնյան 28, 28/1 շենքերի ջրամատակարարումը: