
Ապրիլի 10-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազ…
Իսրայելը եւ «Հեզբոլլահը» շարունակում են մարտական գործողությունները
Ողբերգական վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. 1-ը Երևան է տեղափոխվում ուղղաթիռով
Ողբերգական վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. 1-ը Երևան է տեղափոխվում ուղղաթիռով
Հարավային Կորեայում կգործարկվի անվճար բջջային ինտերնետ
Օգտվել է ավելի քան 600 հազար քաղաքացի. նախարարն ամփոփել է առողջության ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը
Հանձնաժողովի նախագահ Վանիկ Օհանյանն իր խոսքում կարևորել է համակարգի ներդրումը՝ նշելով, որ այն պատմական է և անհրաժեշտ, ինչն էապես բարելավել է բնակչության կյանքի որակը:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատգամավորներին ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ներդնելուց հետո 3 ամսվա տվյալները: Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 25-ից ուժի մեջ է մտել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը, որի արդյունքում 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում իրականացվում է առողջության համընդհանուր ապահովագրության փուլային ներդրում:
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ հունվարի 1-ից սկսած քաղաքացիներն այս համակարգում սպասարկվել են: Եռամսյակի տվյալներով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառու է 1 մլն 700 հազար քաղաքացի:
«Մեր կանխատեսումներով՝ մոտ 1 մլն 600 հազար քաղաքացի պետք է ունենայինք: Ըստ էության, ավելի շատ են, և սա մի քանի հանգամանքի հետ է կապված: Ուրախությամբ պետք է նշեմ, որ ունենք տեղաշարժ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանցից դեպի 200 հազարից ավելի աշխատավարձ ստացող անձինք: Եվ այս թիվը տասնյակ հազարների մասին է»,- պարզաբանել է Անահիտ Ավանեսյանը:
Ըստ նախարարի՝ 614.226 հազար շահառու համակարգի շրջանակում արդեն ստացել է տարբեր ծառայություններ: Նրանց մեծ մասը 65+ տարիքի անձինք են: Բժշկական այդ ծառայություններից օգտված քաղաքացիներից 67.979-ն առաջին անգամ է սպասարկվել պետպատվերի շրջանակում: Նախարարը պարզաբանել է, որ այս թիվը վերաբերում է միայն մարտ ամսին: Փետրվարին այն կազմել է 42 հազար, հունվարին՝ 16 հազար:
Վիրահատվել է 68.000 քաղաքացի, իսկ ամբուլատոր հետազոտությունների թիվը կազմել է 1 մլն 386 հազար: Դեղերի դուրսգրման թիվը եղել է 458 հազար:
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված է 2400 ծառայություն, որը լրամշակվելու է՝ ելնելով ստացված տվյալներից: Նախատեսվում է, որ շեշտակի փոփոխություններ չեն լինի: Համակարգի շրջանակում սպասարկվողների 58 տոկոսը եղել են կանայք, 42 տոկոսը՝ տղամարդիկ: 646 հազար շահառու երեխաներից (0-18 տարեկան) համակարգի ծառայություններից օգտվել է 28 տոկոսը:
«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեր ակտուարական հաշվարկներն այս երեք ամիսների մասով ցույց են տալիս, որ դրանք ճիշտ են եղել, և եռամսյակի արդյունքներով մենք մեր ծախսերի և մուտքագրումների առումով բալանսի մեջ ենք: Սա ևս ամենակարևոր նորություններից և փաստերից է»,- շեշտել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը ներկայացրել է նաև այլ տվյալներ, խոսել անելիքներից և առաջիկա ծրագրերից, պատասխանել պատգամավորների հարցերին:
Այս համատեքստում նա նշել է, որ հիվանդանոցային օղակում այսօր արդեն հերթեր չկան, և քաղաքացիներն իրենց անհրաժեշտ ծառայությունը կարող են ստանալ 2-3 շաբաթվա ընթացքում:
Նախարարը նաև կարևորել է բժշկական հաստատություններում անհարկի ծառայությունները բացառելու անհրաժեշտությունը:
Վենսը Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների է թռչում Թրամփի «հստակ հրահանգներով»
Շիրակի մարզում ողբերգական վթարի հետևանքով զոհերից 1–ը 64–ամյա կին է. որդին վերակենդանացման բաժանմունքում է անդամներ
Բնակություն հաստատելու համար ամենաթանկ քաղաքները աշխարհում
Աշխարհում կան քաղաքներ, որտեղ կյանքի արժեքը զգալիորեն բարձր է՝ պայմանավորված բնակարանի վարձավճարներով, ծառայությունների գներով, հարկերով և ընդհանուր կենսամակարդակով։ Միջազգային վարկանիշների (Numbeo, Mercer, Economist Intelligence Unit) համաձայն՝ ամենաթանկ քաղաքները հիմնականում ֆինանսական և բիզնես կենտրոններ են։ Ստորև ներկայացնում են առաջատար ամենաթանկ քաղաքներից մի քանիսը.
Սինգապուր
- Համարվում է աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկը
- Բարձր գներ՝ բնակարանների, ավտոմեքենաների և կրթության ոլորտներում
- Զարգացած ֆինանսական և առևտրային կենտրոն
Ցյուրիխ
- Շվեյցարիայի ֆինանսական կենտրոն
- Բարձր աշխատավարձեր, բայց նաև բարձր ծախսեր
- Կյանքի բարձր որակ և կայուն տնտեսություն
Ժնև
- Միջազգային կազմակերպությունների կենտրոն
- Բնակարանների և ծառայությունների բարձր գներ
- Դիվանագիտական և բանկային կարևոր հաբ
Հոնկոնգ
- Անշարժ գույքի գներն աշխարհի ամենաբարձրերից են
- Սահմանափակ տարածք՝ բարձր պահանջարկով
- Ասիայի ֆինանսական կենտրոններից մեկը
Նյու Յորք
- ԱՄՆ-ի ամենաթանկ քաղաքներից մեկը
- Բարձր վարձավճարներ և ծառայությունների արժեք
- Համաշխարհային ֆինանսական և մշակութային կենտրոն
Տոկիո
- Մեծ մեգապոլիս՝ բարձր կենսամակարդակով
- Տրանսպորտի և սննդի ծախսերը բարձր են
- Տեխնոլոգիական և ֆինանսական կենտրոն
Լոնդոն
- Եվրոպայի ամենաթանկ քաղաքներից մեկը
- Բնակարանի բարձր գներ և հարկային բեռ
- Գլոբալ ֆինանսական կենտրոն
Ապրելու բարձր արժեքը պայմանավորված է՝
- բնակարանների սահմանափակ առաջարկով և բարձր պահանջարկով,
- բարձր աշխատավարձերով և կենսամակարդակով,
- զարգացած ենթակառուցվածքներով,
- միջազգային բիզնեսի և ներդրումների կենտրոնացվածությամբ։
Վերլուծաբանների կարծիքով՝ առաջիկա տարիներին կյանքի արժեքը կշարունակի աճել հատկապես այն քաղաքներում, որտեղ կենտրոնացած են ֆինանսական շուկաները և տեխնոլոգիական ընկերությունները։
Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության. «Հայաստան» դաշինք