Մոսկվայում ձերբակալվել է գործարար Գուլակյանը, որը կրիպտոբլոգեր Բիտմանայի գործով տուժող էր համարվում

Ապրիլի 10-ին ձերբակալվել է գործարար Գագիլ Գուլակյանը…

Էստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. Ցահքնա


Քաղաքականություն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի գլխավորած պատվիրակությանը։

Վարչապետը կարևորել է Հայաստան–Էստոնիա բազմաոլորտ համագործակցությունը և նշել, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերությունները կրում են ինտենսիվ բնույթ։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրա վկայությունն են նաև երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք նոր ազդակ են հաղորդում տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմանը։ Երկրի ղեկավարը կարևորել է Էստոնիայի դերը նաև Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության զարգացման, այդ թվում՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։

Մարգուս Ցահքնան ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու հարցում Էստոնիայի շահագրգռվածությունը։ Վերջինս նշել է, որ Էստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով, նպաստել նաև ՀՀ–ԵՄ փոխգործակցության խթանմանը։ Էստոնիայի ԱԳ նախարարը կարևորել է Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը՝ համոզմունք հայտնելով, որ այն կանցկացվի բարձր մակարդակով։

Նիկոլ Փաշինյանը և Մարգուս Ցահքնան մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի և այլ հարցերի շուրջ։



Դատարանը օրենք ստեղծող չէ, այլ՝ կիրառող. Քոչարյան


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով դատական նիստի ընթացքում հանդես է եկել քննադատական հայտարարություններով՝ անդրադառնալով դատական համակարգ…

Արցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան


«Մենք անընդհատ պետք է մեր սիրելի ժողովրդին հիշեցնենք, որ Արցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում։ Ինչու՞։ Որովհետև նախ դրան նախորդե…

ԱԳ նախարարը պարզաբանել է «երրորդ երկրներ»-ի հիշատակումը ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում

Արարատ Միրզոյանը պարզաբանել է TRIPP նախագծի վերաբերյալ «երրորդ երկրներ»-ի հիշատակումը…

6 զոհ, 11 տուժած, 5 երեխա հոսպիտալացվել է․ Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքը

6 զոհ, 11 տուժած, 5 երեխա հոսպիտալացվել է․ Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքը

Պատրաստ ենք նպաստել ՀՀ–ԵՄ փոխգործակցության խթանմանը. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ Փաշինյանին

Վարչապետը կարևորել է Հայաստան–Էստոնիա բազմաոլորտ համագործակցությունը…

Պատրաստ ենք նպաստել ՀՀ–ԵՄ փոխգործակցության խթանմանը. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ Փաշինյանին

Վարչապետը կարևորել է Հայաստան–Էստոնիա բազմաոլորտ համագործակցությունը…