Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին. անվտանգության 8 աշխատակիցներ են զոհվել

Հարվածները բազմաթիվ շենքեր են ավերել։ Զոհվել է նաև Պետական ​​անվտանգության առնվազն ութ աշխատակից…

Ադրբեջանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպում

Նշվել է, որ հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մտել ցամաքային սահմանով՝ «սահմանագծված և սահմանազատված հատվածով…

Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ-ից հերքում են

Թվում էր՝ այսքանով լուծվում է թյուրիմացությունը, սակայն զարմանալիորեն այսօր նույն անձը վերստին ոչ պատշաճ ձևով…

Երգիչ է ձերբակալվել՝ թմրանյութեր պարունակող պրոդուկտի գովազդման համար


Ձերբակալվել է թուրք հայտնի երգիչ Յուսուֆ Գյունայը։ Պառճառը եղել է այն թեյատեսակի գովազդումը նրա կողմից, որի մեջ հայտնաբերվել է թմրանյութ։ Երգիչը իր յութուբյա…

Եկեղեցուն հուշարձաններ տրամադրելու համար դատում են


Հովիկ Աբրահամյանի մտերիմ ընկեր, Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, Կադաստրի պետական կոմիտեի նախկին պետ նախագահ Մանուկ Վարդանյանը հայտնվել է իրավապահների թիրա…

Հայ ազգային կոնգրես. գալիք խորհրդարանական ընտրությունների գլխավոր հարցը խաղաղության հարցն է

Ընտրությունների գլխավոր հարցը խաղաղության հարցն է…

ՌԴ-ում եզդի ընտանիքն անօթևաններին ստիպել է մասնակցել ռազմական գործողություններին, ապա շորթել նրանց հասանելիք գումարը

Եզդի ընտանիքը, որը Թաթարստանում խաբեությամբ գումար է շորթել Ուկրաինայում ռազմական գործողության վճարների շրջանակում, զրկվել է քաղաքացիությունից։ Նրանք Ռուսաստանում պատիժը կրելուց հետո կարտաքսվեն հայրենիք․ գրում է Mash տելեգրամյան ալիքը։

Ընտանիքն անօթևաններին ստիպողաբար ամուսնացրել է իրենց հարազատների հետ և նրանցից գումարներ ստացել պատերազմում վնասվածքի կամ մահվան դեպքում։

56-ամյա Արամ Բաքոյանը, նրա որդիները՝ 35-ամյա Մրազը և 34-ամյա Արմենը, գործել են հանրապետության Ակտանիշի շրջանում։ Նրանք քաղաքացիություն են ստացել 2009 և 2015 թվականներին։ Նրանք գտել են անօթևան մարդկանց և ստիպել են նրանց աշխատել իրենց ֆերմաներում։

Բաքոյան եղբայրներին բազմիցս մեղադրել են անասնագողության և ապօրինությունների համար։

Ինչ-որ պահի նրանք հասկացել են, որ կարող են ավելի շատ գումար վաստակել անօթևաններին շահագործելով, և սկսել են նրանց պատերազմ ուղարկել՝ իրենց ծանոթների հետ ամուսնացնելուց հետո։ Նրանցից մեկը Դմիտրի Բելոկրիլովն էր, որին եզդիները ստիպել էին ամուսնանալ իրենց խորթ մոր՝ 54-ամյա Զոզան Խուդոյանի հետ, ապա ուղարկել ռազմական գործողության։ Նրա առցանց բանկային հաշվին մուտք գործելով՝ չարագործները գողացել են 1 միլիոնից ավելի ռուբլի աշխատավարձ և մահվան նպաստներ՝ ընդհանուր առմամբ 7 միլիոն ռուբլի։

Մեկ տարվա ընթացքում ընտանիքը գտել է 15 մարդու, որոնցից 13-ն ուղարկվել են պատերազմական գոտի։ Նրանցից 5-ը մահացել են, իսկ 3-ը՝ անհետ կորել։ Բաքոյաններն իրենց սխեմայի միջոցով ստացել են մոտ 35 միլիոն ռուբլի։ Նրանց գործունեությունը քողարկել է Ակտանիշի շրջանի ղեկավարի տեղակալ Իլշատ Գաբդուլխաևը։

Սխեմայի բոլոր մասնակիցներն այժմ ձերբակալված են։ Նրանց Ռուսաստանի քաղաքացիությունը չեղարկվել է։ Պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և կաշառակերության համար։

 

Քաղաքական ուժերը պետք է շատ ջանքեր գործադրեն, որպեսզի գրանցված չլինեն. ԿԸՀ

Մեր Ընտրական օրենսգիրքը այնքան լիբերալ է, որ քաղաքական ուժերը պետք է շատ ջանան, որպեսզի չգրանցվեն…

Արտերկրում բնակվող ընտրողները պարտավոր են լինել Հայաստանում քվեարկության օրը․ ԿԸՀ նախագահ

Արտերկրում բնակվող ընտրողները պարտավոր են լինել Հայաստանում քվեարկության օրը․ ԿԸՀ նախագահ