Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհաք Դարն ապրիլի 7-ի վաղ առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդ ալ-Ատտիի հետ՝ քննարկելով տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հորմուզի նեղուցի բացման համար սահմանված վերջնաժամկետի մոտենալուն ֆոնին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ առաջնորդներն «ընդգծել են լարվածության թուլացման և երկխոսության անհրաժեշտությունը» և համաձայնել են սերտորեն համագործակցել իրավիճակի զարգացմանը զուգընթաց։ Աբդ ալ-Ատտին նաև զրուցել է ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի և Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։ «Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են արագ զարգացող իրավիճակի վերաբերյալ հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության թուլացման և դեէսկալացիայի հասնելու համար փոխըմբռնման հասնելու ջանքերը», – հայտնել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը։ Պակիստանը տարածաշրջանային երկրների աջակցությամբ դիվանագիտական ջանքեր է գործադրում ԱՄՆ-ին և Իրանին բանակցային սեղանի շուրջ բերելու համար։