Սահմանադրությունը սակարկության առարկա չէ․ Հարություն Հարությունյան


«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Դիմում եմ Հայաստանի իրավաբաններին, փաստաբաններին և իրավապաշտ…

«Քաղաքական ուժերը իհարկե պետք է դրսևորեն նաև իսկապես կոնստրուկտիվ ընդդիմախոսության պատրաստակամություն». Հակոբ Բադալյան

«Քաղաքական ուժերը իհարկե պետք է դրսևորեն նաև իսկապես կոնստրուկտիվ ընդդիմախոսության պատրաստակամություն». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ձեւաչափը, որի շրջանակում ջանքերը մեկտեղելու մասին են հայտարարել ընդդիմադիր քաղաքական ուժեր, արդյո՞ք իդեալական է իր կազմով կամ ձեւով։ Իհարկե ոչ։ Բայց արդյո՞ք լինում է իդեալական ձեւաչափ քաղաքականության մեջ առհասարակ։ Իհարկե ոչ։

Հետեւաբար, ձեւաչափից «կառչելը» կարող է նշանակել թերեւս մի բան, որ խնդիրը պարզապես թիրախավորելն է, այլ ոչ թե իրապես քաղաքական հեռանկարները դիտարկելը, արդյունավետության մասին հոգ տանելը եւ այլն։ Որովհետեւ, արդյունավետության մասին հոգ տանելու, օգտակարության մղում ունենալու, կամ առնվազն բարձրաձայնված նպատակների հարցում ներհասարակական, ներպետական փոփոխությունների շահառու լինելու դեպքում, կենտրոնացումը կլինի թերեւս աշխատանքային բովանդակության վրա, բովանդակություն–մեթոդաբանություն հարաբերակցության վրա։

Կրկնեմ, «կառչել» ձեւաչափից, նշանակում է պարզապես առաջնորդվել ոչ թե արդյունավետության, այլ հակառակի՝ ապարդյունության մոտիվով։

Պե՞տք է ընդդիմախոսության տեսանկյունից լինի այս պրոցեսն անձեռնմխելի։ Իհարկե ոչ։ «Սրբազան կովի» վերածվելը ավելի շուտ ճահճանալու, քան առաջ գնալու գրավական է։ Այդ իմաստով, քաղաքական ուժերը իհարկե պետք է դրսեւորեն նաեւ իսկապես կոնստրուկտիվ ընդդիմախոսության պատրաստակամություն, կամք, քննարկումների ու անգամ բանավեճի խիզախություն։ Բայց, շեշտեմ դաձյալ՝ ընդդիմախոսությունն էլ չի կարող լինել «բա դուք այն ժամանակ», «բա դուք սրան այսպես, նրան այնպես», կամ «աչքիդ վերեւն ունք կա» տրամաբանությամբ։ Բովանդակային եւ մեթոդական։ Մնացյալը ոչ թե «բուժօգնություն» է, այլ «սպանություն»։

«Ադրբեջանին առանց Անկախության մասին Հռչակագրի Սահմանադրություն պետք չէ». Գևորգ Դանիելյան

«Ադրբեջանին առանց Անկախության մասին Հռչակագրի Սահմանադրություն պետք չէ». Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանին՝ առանց Անկախության մասին Հռչակագրի Սահմանադրություն պետք չէ, իրավական հարթությամբ իբր տարածքային հավակնությունները բացառելու համար։ Հիմար չեն և լավ հասկանում են, որ օրինակ՝ Արցախի ազատագրման պայքարն սկիզբ առավ բացառապես ազգային ոգու և արժանապատվության շնորհիվ, ոչ թե սովետական սահմանադրական նորմերի դրդմամբ։ Երբ Արցախը հայաթափելու պահը հասունացավ, իրենք ոչ թե Արցախի Սահմանադրությունը հիշեցին, այլ շրջանառության մեջ դրեցին միջազգային հանրության շրջանում արժեքավոր այնպիսի աշխատող կեղծ թեզ, ինչպիսին էր «Արցախում իբր ծրագրավորվել էր միջազգային լայնածավալ ահաբեկչություն, ինչն անհրաժեշտ էր անհապաղ կանխել»։ Դե Հայաստանի պարագայում էլ հասունացնում են «ռևանշիստների» թեզը, թեպետ՝ միջազգային ահաբեկչությունից էլ չեն հրաժարվի, քանզի հենց դրա համար բեմադրեցին մի ողջ կեղծ դատավարություն՝ գերեվարելով քաղաքական հայտնի գործիչներին։
     Նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք է՝
     որպես խաղաղության համաձայնագիրը անվերջ ձգձգելու և առանց ջանքեր գործադրելու էական զիջումներ կորզելու պատրվակ, Հայաստանի ներքաղաքական կյանքը խիստ լարված պահելու, երկպառակություններ սերմանելու և պատերազմի սպառնալիքի աղբյուրը սահուն կերպով Հայաստան տեղափոխելու նպատակով, հայի արժանապատվությունը և ինքնությունը լրացուցիչ խոցելի դարձնելու նկատառումով և այլն։
     Այսօր ավելի, քան երբևէ խիստ արժեքավորվել է այս ամենը գիտակցելու և ջլատված ուժերը համախմբելու հրամայականը։ Բացարձակապես պետք չէ տրվել իրավագիտական անպտուղ բանավեճերին, դրա ժամանակը չէ, քանզի հենց այդ կեղծ օրակարգով ենք մղվում դեպի ներազգային պառակտումների, թշնամիներ փնտրում միայն մեր մեջ։ Աստված պահապան մեր Երկրին»։

Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է։

Ավտոմեքենան հաշվառված է Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սվետլանա Ա.-ի անունով և ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդն էլ նա է եղել։

ՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ Գալստյան


ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պա…

«Դուք չեք էլ ուզում հզորանալ»․ Ոսկան Սարգսյան

«Դուք չեք էլ ուզում հզորանալ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցող Ալեն Սիմոնյանը հայտարարել է․ «Եթե թուրքերը ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ, որևէ բան չենք հասցնի»։ Դուք չեք էլ ուզում հզորանալ, կրճատել եք պարտադիր զինծառայության ժամկետը, դրանով կրճատել եք բանակի թվաքանակը, նվազեցրել եք ՊՆ-ի այս տարվա բյուջեն, հանրության զգոնությունը բթացնում եք կեղծ, չեղած խաղաղությամբ, հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրից աստիճանաբար հանում եք «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան, պետբյուջեի մեծ փողերը մսխում եք Սնուփ Դոգի, Ջենիֆեր Լոպեսի համերգներ կազմակերպելով, զանազան ֆեստիվառներով,․ «Վարչաբենդով», Սևանա լճի շուրջ Նիկոլ Փաշինյանի ընկերախմբի հեծանվավազքերով, «Վարչապետի գավաթ» մրցումներով և այլնով։ Ցանկացած այլ երկրի անվտանգության խորհրդի քարտուղար նման բան ասեր, նրան իսկույն պաշտոնից կհեռացնեին»։

Ինչքան էլ ստում են, խոսքը բացահայտում է նրանց և էությունը, և ծրագրերը


Իհարկե, շատ կարևոր է, թե ինչ են խոսում իշխանության առաջին դեմքերը, քանի որ ինչքան էլ ստում են, մեկ է` խոսքը բացահայտում է նրանց և էությունը, և ծրագրերը: Պարզ…

«Ադրբեջանը կհասնի իր նպատակին, եթե Հայաստանն ի վիճակի չլինի հաղթահարել երեք խնդիրների լուծում»․ Արա Պողոսյան

«Ադրբեջանը կհասնի իր նպատակին, եթե Հայաստանն ի վիճակի չլինի հաղթահարել երեք խնդիրների լուծում»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «TRIPP, TRIPP, ինչպես Փաշինյանն էր ասել` դարձրել են «Բրյուս Լին»:
     Հիմա ըստ էության.
     Ադրբեջանի ամենատարբեր մակարդակների դեմոկրատական, սկսած նախկին ԱԳ նախարար Զուլֆուգարովից, ամեն կերպ հասկացնում են, որ մեղմ ասած թքած ունեն TRIPP-ի վրա էլ, Թրամփի վրա էլ:
     Խորքում նրանք արտահայտում են իրական քաղաքականության տրամաբանությունը, որը նրանք պատրաստվում են վարել:
     Ակնհայտ է, որ Թրամփի իշխանության փոփոխությունը կբերի փոփոխություններ նաև Հարավային Կովկասի առաջնահերթությունների մեջ: Իսկ դա կախված է ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-ՌԴ և ԱՄՆ-Չինաստան հարաբերություններից և ամերիկյան առաջնահերթություններից:
     Ալիևը հասկանում է, որ պահպանելով Հայաստանի նկատմամբ ռազմա-քաղաքական գերազանցություն, պատերազմի շանտաժի գործիքը միշտ կաշխատի, իսկ վերափոխվող աշխարհում գերտերությունների առաջնահերթությունների փոփոխությունը կստեղծի հնարավորություն Հայաստանի նկատմամբ նոր ճնշման, շանտաժի և սահող օկուպացիայի համար:
     Հայաստանի իշխանությունը հավանաբար հույսը դրել է հարաբերությունների հաստատման միջոցով կառավարելի դարձնել Ադրբեջանի հավակնությունները, կամ արտաքին աջակցությամբ դրանք սահմանափակել, դասեր չքաղելով Շառլ Միշելի ու Մակրոնի խոստումներից Արցախի հարցում զիջումների դիմաց…
     Այնուամենայնիվ Ադրբեջանը կհասնի իր նպատակին, եթե Հայաստանն ի վիճակի չլինի տեսանելի ապագայում հաղթահարել երեք խնդիրների լուծում.
     1. Բանակի մոդեռնիզացիա և ռազմական արդյունաբերության զարգացում` տեխնոլոգիական բանակի կառուցմամբ, վերականգնելով ռազմական հավասարակշռությունը,
     2. Ներհասարակական համերաշխության վերականգնում և կառավարման որակի բարելավում, արտաքին և ներքին հստակ ռազմավարական տեսիլքի ձևավորմամբ:
     3. Տնտեսական զարգացման տեխնոլոգիական և ինդուստրիալ ճյուղերի զարգացումը, որպես պետության դիմադրողականության սնուցող:
     Հակառակը սպասարկում է բացառապես Ադրբեջանի ռազմավարական նպատակները, որտեղ TRIPP-ը միայն անունով է այդպիսին, իսկ իրականում ալիևյան ուղի…»։