Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում։ Արդյունաբերություն 1.Ճյուղային նախարարության ստեղծում՝ համապատասխան ռազմավարական և մարտավարական օրակարգով և գործառույթներով: Նախարարության համակարգում կընդգրկվեն նաև մասնագիտացված գիտական հաստատություններ, ինչպես նաև կգործարկվի գիտության և արտադրության միջևկապ ապահովողհարթակ, 2.Պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակում նորարարական տեխնոլոգիաների ներդրման գծով համատեղ ծրագրերի գործարկում, 3.Վերամշակող արդյունաբերության տեսակարար կշռի հետևողական բարձրացում արդյունաբերության ընդհանուր կառուցվածքում, 4.Արդյունաբերական հանգույցների ստեղծում՝տվյալ համայնքներում կլիմայական պայմաններով, միգրացիայով, ինչպես նաև գենդերային դիսբալանսով պայմանավորված բացասական երևույթների ազդեցության չեզոքացման նպատակով 5.Պարապուրդի մատնված և սեփականաշնորհված ձեռնարկությունների վերագործարկման ծրագրերի դիտարկում, 6.Արդյունաբերական ռեգիոնալ կլաստերների հիմնադրում, 7. Քիմիական ձեռնարկությունների պետական ազգային ծրագրի ներդնում և քիմիական արդյունաբերության վերագործարկում, 8.Նավթի, ապակու,պեռլիտի վերամշակման ճյուղերի զարգացում, 9. Թեթև արդյունաբերությունը զարգացման ազգային ծրագրի ներդրում, 10․ Ազգային սթարթափերի խրախուսում և դրանց միջազգային գրանցում, 11.Մտավոր սեփականության,նոր օգտակար մոդելների գրանցում առևտրային համաշխարհային հարթակներում 12. Արդյունաբերական ոլորտի զարգացման ծրագրերին տեղեկատվական ոլորտի կազմակերպությունների մասնակցության խրախուսում և համագործակցության շրջանակների պլանավորում»:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում տիրող բարձիթողի վիճակի, շարժակազմերի անմխիթար ու անսարք վիճակով շահագործելու և թաքնված կոռուպցիայի մասին»։
«Երևանի քաղաքապետարանը «Երևան ավտոբուս»-ի համար դուրս է գրում գումարներ, սակայն չգիտես այդ գումարներն ինչ նպատակով են ծախսվում։ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսները և Գազելներն անմխիթար վիճակում են գտնվում, տեխզննման արդյունքում խնդիրներ հայտնաբերվելուց հետո էլ շարունակում են շահագործվել, որի պատճառով վտանգում են թե իրենց, թե ուղևորների կյանքը։ Երբ վարորդները պահանջում են վերացնել խնդիրները, ասում են՝ չկա գումար։ Իսկ երբ վարորդներն ասում են՝ մեքենայի շարժիչի յուղը պետք է փոխարինվի, պատճառաբանում են, որ ֆիլտր չունեն։
Թանկացրեցին տրանսպորտը, սակայն չբարելավվեց վիճակը, նաև ավելի վատացրեցին վարորդների վիճակը՝ հիմա էլ պարտավորեցնելով վարորդներին ուղեվճարների հավաքագրումներն անել։ Ուզում եմ հիշեցնել, որ վարորդը հսկից չէ, վարորդը միան վարորդ է»,- մասնավորապես ասվում է տեսանյութում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00-12:30 Կարմիր գյուղ՝ թիվ 1 և թիվ 2 դպրոցներ, «հորթերի դոշ» կոչվող տարածք, «գորգ-արտել» կոչվող տարածք, ոռոգման պոմպակայան, «Յուքոմ» ընկերության բջջային կայան, եկեղեցու և բաղնիքի հարակից տարածքների առանձնատներ,
11:00-14:00 Ճամբարակ քաղաք մասնակի, Մարտունի գյուղ մասնակի,
13:00-15:00 Մադինա և Լեռնակերտ գյուղերն ամբողջությամբ, Նոր Գետաշեն գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աղվերան համայնք մասնակի, «Վիվա Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,
14:30-17:30 Կարմիր գյուղ՝ Բուժամբուլատորիա, հացի գործարան, «Ուսուցչի տուն» կոչվող տարածք, Սերգո Ավետիսյան և Զոհրաբ Շհոյան փողոցների առանձնատներ,
Տավուշի մարզ՝
10:00-12:00 Իջևան քաղաք՝ Մայիսի 28, Աղայան, Ս․ Օհանյան և Տերյան փողոցներ մասնակի,
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը՝ ոչնչացնել իրանական քաղաքակրթությունը, անընդունելի է։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։
Նա նաև ցավալի է անվանել այն փաստը, որ ԱՄՆ առաջնորդը ողջ աշխարհի աչքի առաջ սպառնում է ոչնչացնել երկրի ողջ քաղաքացիական ենթակառուցվածքը։
«ԱՄՆ-ի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու դեպքում Իրանը կձեռնարկի համաչափ պատասխան միջոցներ։ ԱՄՆ-ն և Իսրայելը պատասխանատվություն կկրեն հետագա բոլոր հետևանքների համար՝ թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային», — նշել է Իրավանին։
Նրա խոսքով՝ Թեհրանը մերժում է ժամանակավոր հրադադարը, քանի որ, իր կարծիքով, դա անհրաժեշտ է ԱՄՆ-ին ուժերի վերախմբավորման և Իրանին հարվածները շարունակելուն նախապատրաստվելու համար։
«Առանց կասկածի, Իրանը լիակատար վճռականությամբ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր ժողովրդի պաշտպանության, իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման, ինչպես նաև իր կենսական ազգային շահերի պաշտպանության համար», — ընդգծել է մշտական ներկայացուցիչը։