ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․  ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: «Կողմ» է քվեարկել 69 պատգամավոր, «դեմ»՝ 0, «ձեռնպահ»՝ 4։

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ավելի վաղ հայտարարել էր, որ փոփոխություններով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից ծրագրում ներառել առցանց հարթակների միջոցով ուղևորափոխադրումներ իրականացնող տաքսու վարորդներին, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներին։

Նրա խոսքով՝ փոփոխությունները պայմանավորված են գործող օրենսդրության կիրառման ընթացքում ի հայտ եկած բացերը լրացնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ուղղված են շահառուների իրավունքների պատշաճ ապահովմանը և ապահովագրական վճարների վճարման, ծառայությունների մատուցման ու վարչական պատասխանատվության հետ կապված իրավական կարգավորումների հստակեցմանը։

Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի մասին

Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը Հայաստանում ներդրվել է 2026 թվականի հունվարի 1-ից։ Եռամյա բարեփոխումների առաջին փուլում (2026–2028 թթ.) համակարգում կընդգրկվի Հայաստանի 1,7 մլն քաղաքացի։

2026 թվականից համակարգում ներառված են երկու խմբեր։ Առաջին խմբում ընդգրկվել են 200 հազարից մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները, երկրորդում՝ մինչև 18 տարեկան անչափահասները, հաշմանդամություն ունեցող (I, II և III խմբի) 18–65 տարեկան անձինք, 65 և բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես նաև 28 և ավելի բալ ունեցող սոցիալապես անապահով ընտանիքները։ Երկրորդ խմբի համար ծախսերի 100%-ը հոգում է պետությունը։

Երկրորդ փուլում՝ սկսած 2027 թվականից, համակարգում կներառվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող անձինք, իսկ 2028 թվականից՝ մնացած խմբերը, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում զբաղվածներն ու նրանց ընտանիքի անդամները։

Բժշկական ապահովագրության փաթեթի հաշվարկային արժեքը կազմում է տարեկան 129,6 հազար դրամ՝ ամսական վճարման հնարավորությամբ։ Ապահովագրական փաթեթում ներառված են առավել պահանջված բժշկական ծառայությունները, այդ թվում՝ ամբուլատոր սպասարկումը, ընտանեկան բժշկի այցերը, նեղ մասնագետների խորհրդատվությունները, ինչպես նաև լաբորատոր հետազոտությունները (տարեկան սահմանված ծավալով)։ Ծառայությունների ցանկը փուլ առ փուլ կընդլայնվի և կհստակեցվի՝ ներառելով առանձին վիրահատական միջամտություններ, մասնավորապես՝ ակնաբուժական (կատարակտ), սիրտ-անոթային և այլն։

Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման համար Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված է 127 մլրդ դրամ։

«Հրապարակ»․ Ընթերցանության ժամ՝ ԱԺ-ում


Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում երեկ կատարված փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ՔՊ-ականները, գրեթե առանց բացառության, ԱԺ ամբիոնին էին մոտե…

The Times of Israel. Իսրայելը աջակցում է Իրանին հարվածներ հասցնելու դադարեցմանը

Միացյալ Նահանգները վստահեցրել է Իսրայելին առաջիկա բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների, Իսրայելի…

AP. Իրանը և Օմանը վճար կգանձեն Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար հրադադարի ժամանակ

Թեհրանը մտադիր է հավաքված միջոցներն օգտագործել վերակառուցման համար…

«Իրավունք». Փրայմերիզն իրականում հեքիաթ էր. Փաշինյանն է կազմել ցուցակի դասավորությունը՝ հատկ առ հատիկ

Ասում են, թե ՔՊ-ի նախընտրական ցուցակը կազմելու գործում իրականում ներքին քվեարկությունն ազդեցություն չի ունեցել…

«Հրապարակ»․ Կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետեւում


Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան ապրիլմեկյան հանդիպումից եւ կոշտ զրույցից հետո, մեր տեղեկություններով, էլ ավելի կոշտ զրույց է ընթացել փակ դռների ետեւում: Պաշտո…

Bitcoin-ի գինը բարձրացել է Թրամփի կողմից Իրանի հետ երկշաբաթյա զինադադարի հայտարարության ֆոնին

Մարտի 23-ին Bitcoin-ի գինը գերազանցել է $70,000-ը՝ առաջին անգամ 2026 թվականի փետրվարի 16-ից ի վեր, այն բանից հետո, երբ…

«Հրապարակ»․ Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել


Մեր տեղեկություններով, օրեր առաջ կալանքից ազատվել է քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Գեւորգ Մելիքյանը՝ Օշականցի Գեւորիկը։ Դատարանը նրա նկատմամբ նոր խափ…

«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանի հոր բողոքը բավարարվել է


Անցած ամռանը «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը դատարան էր դիմել եւ հաղթել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին: Հիշեցնենք, որ…

«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանի հոր բողոքը բավարարվել է


Անցած ամռանը «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը դատարան էր դիմել եւ հաղթել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին: Հիշեցնենք, որ…