
Պարույր Հայրիկյանը բանակցում է «ԴՕԿ»-ի հետ
Month: April 2026
Որքանո՞վ է իր առանձնատունը վաճառում Պ. Հայրիկյանը. նա դիմել է Փաշինյանին

Որքանո՞վ է իր առանձնատունը վաճառում Պ. Հայրիկյանը. նա դիմել է Փաշինյանին
Իրանի հետ ամերիկացի բանակցողին փոխեցին

Իրանը Միացյալ Նահանգներից ստացել է հակամարտության կարգավորման նոր առաջարկներ, որոնք ենթադրում են բանակցողի փոփոխություն։ Ըստ այդմ, Սթիվ Վիթքոֆին կփոխարինի փո…
Իսկ հասարակությունն ուզո՞ւմ է, որ Ադրբեջանը դառնա Հայաստանի անվտանգության երաշխավոր

Նիկոլ Փաշինյանը սկսեց, Ալեն Սիմոնյանը շարունակեց: Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Կիպրոսի անվտանգության երաշխավորը Թուրքիան է, իսկ Ուկրաինայի…
Օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է

Իտալիայում Բրինդիզի քաղաքի օդանավակայանում, որը գտնվում է երկրի հարավում գտնվող Ապուլիա նահանգում, ավիացիոն վառելիքը վերջացել է։ Այս մասին հայտնում է La Repu…
Օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է

Իտալիայում Բրինդիզի քաղաքի օդանավակայանում, որը գտնվում է երկրի հարավում գտնվող Ապուլիա նահանգում, ավիացիոն վառելիքը վերջացել է։ Այս մասին հայտնում է La Repu…
Նիկոլիզմի «ֆենոմենը». հակաժողովրդավարության «հաղթարշավը» կանխելու փորձ

2020թ. 44-օրյա պատերազմում կանխորոշված պարտության տանելուց հետո նիկոլիզմը մեկ խնդիր է լուծում՝ ամեն գնով պահել իշխանությունը, ստորադասելով պետական ու ազգային…
Հրաձգության հետեւանքով ռեփեր է վիրավորվել

Ամերիկացի ռեփեր Offset-ը, իրական անունը՝ Քյարի Քենդրել Սիֆուս, տեղափոխվել է հիվանդանոց՝ Ֆլորիդայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Այս մասին հայտնում է…
Ոստիկանության գվարդիայի շրջիկ կարգախմբերի աշխատանքը դրական արդյունքներ է տալիս. ՆԳՆ
Ոստիկանության գվարդիայի ստեղծմամբ ձևավորվեց պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր ձևաչափ։ Այդ համատեքստում փոխվեց նաև Գվարդիայի ծառայության մեթոդաբանությունը։ Շրջիկ կարգախմբերը ծառայություն են իրականացնում հանրային տարածքներում՝ ընդլայնելով երթուղիներն ու ապահովելով քաղաքացիների հետ շփման նոր որակ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
«Մենք ծառայություն ենք իրականացնում ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում, նաև ակտիվորեն համագործակցում ենք Ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ։ Անհրաժեշտության դեպքում արագ արձագանքում ենք և մոտենում նշված վայր»,- նշել է Ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի ծառայության տեսուչ Զեփյուռ Զոհրաբյանը։
Նոր մոտեցման հիմքում թիրախային և համապարփակ վերլուծություններն են, նպատակը՝ կանխարգելիչ աշխատանքի արդյունավետության բարձրացումն ու հնարավոր միջադեպերին արագ արձագանքումը։
«Հաշվի են առնվել մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են, օրինակ՝ եղանակային պայմանները, բուհերում դասերի վերսկսելը, դասամիջոցները, որոնց արդյունքում իրականացվել են ծառայություն իրականացնող վերակարգերի տեղորոշման փոփոխություններ, վերակարգերի քանակի ավելացում բուհերում և հարակից զբոսայգիներում»,- նշել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման վարչության պետ Էդգար Պետրոսյանը:
Հերթափոխի ընդունումն ազդարարվում է հրահանգավորմամբ․ Ոստիկանության գվարդիայի ծառայողները ծանոթանում են նախորդ օրվա օպերատիվ իրավիճակին, ստանում համապատասխան հանձնարարականներ և դուրս գալիս երթուղիներ։
«Գվարդիայի ծառայողները անհրաժեշտության դեպքում ուսումնական հաստատությունից անմիջապես կապ են հաստատում մյուս ծառայողների հետ»,- նշել է Ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի հրամանատարի տեղակալ Միքայել Այվազյանը։
Ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում ծառայողների մշտական ներկայությունը թույլ է տալիս ոչ միայն կանխել միջադեպերի զարգացումը, այլև վաղ փուլում չեզոքացնել դրանց առաջացման ռիսկերը։
«Համագործակցությունը գնահատում եմ լավ, որովհետև անմիջական կապի մեջ ենք․ առավոտյան հեռախոսահամարներով փոխանակվում ենք, նույնը կատարվում է երկրորդ հերթափոխով՝ ժամը 16․00-ին»,- նշել է ԵՊՀ անվտանգության ծառայության պետ Արմեն Օհանյանը։
Թե՛ հետիոտն, թե՛ ավտոմեքենաներով շրջիկ ծառայությունը շարունակաբար գրանցում է դրական արդյունքներ։ Գվարդիայի ձևավորումից՝ նոյեմբերի 1-ից մինչ օրս, ծառայողները բացահայտել են 314 հանցագործության դեպք և արձանագրել 30 իրավախախտում։
«Հետևողականորեն շարունակելու ենք մեր աշխատանքը և կատարված վերլուծությունների հիման վրա հնարավոր է կատարենք նոր վերաբաշխումներ։ Մոտեցումը միատեսակ չէ. այն ձևավորվելու է ստեղծված օպերատիվ իրավիճակի հիման վրա»,- նշել է Էդգար Պետրոսյանը:
Ծառայության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ոստիկանության գվարդիան շարունակելու է մշտադիտարկումն ու երթուղիների ընդլայնման քաղաքականությունը՝ կանխարգելելու և արձագանքելու ցանկացած միջադեպի՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը։
Կրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համար
Կրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համար