Իտալիայում Բրինդիզի քաղաքի օդանավակայանում, որը գտնվում է երկրի հարավում գտնվող Ապուլիա նահանգում, ավիացիոն վառելիքը վերջացել է։ Այս մասին հայտնում է La Repu…
Month: April 2026
Նիկոլիզմի «ֆենոմենը». հակաժողովրդավարության «հաղթարշավը» կանխելու փորձ

2020թ. 44-օրյա պատերազմում կանխորոշված պարտության տանելուց հետո նիկոլիզմը մեկ խնդիր է լուծում՝ ամեն գնով պահել իշխանությունը, ստորադասելով պետական ու ազգային…
Հրաձգության հետեւանքով ռեփեր է վիրավորվել

Ամերիկացի ռեփեր Offset-ը, իրական անունը՝ Քյարի Քենդրել Սիֆուս, տեղափոխվել է հիվանդանոց՝ Ֆլորիդայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Այս մասին հայտնում է…
Սպասվում են կարճատև անձրևներ
Չորեքշաբթի՝ ապրիլի 8-ին Երևանում սպասվում է անձրևային եղանակ։ Առավոտյան ժամերին կդիտվեն կարճատև անձրևներ, օդի ջերմաստիճանը կլինի +6…+11 աստիճան։
Կեսօրին անձրևները կշարունակվեն, ջերմաստիճանը կհասնի +12…+15 աստիճանի։
Երեկոյան ժամերին ևս սպասվում են կարճատև անձրևներ, օդի ջերմաստիճանը կլինի +10…+14 աստիճան։
Քամին կլինի թեթևից թույլ՝ հարավ-արևելյան և հարավ-արևմտյան ուղղության՝ 1-5 մ/վ արագությամբ, առանձին ժամերին հնարավոր է ուժգնացում մինչև 9-11 մ/վ։
Մթնոլորտային ճնշումը կկազմի 668-672 մմ սնդիկի սյուն, օդի հարաբերական խոնավությունը՝ 49-87%։
Արևածագը՝ 06:35, մայրամուտը՝ 19:34։ Լուսնի փուլը՝ նվազող։

Ոստիկանության գվարդիայի շրջիկ կարգախմբերի աշխատանքը դրական արդյունքներ է տալիս. ՆԳՆ
Ոստիկանության գվարդիայի ստեղծմամբ ձևավորվեց պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր ձևաչափ։ Այդ համատեքստում փոխվեց նաև Գվարդիայի ծառայության մեթոդաբանությունը։ Շրջիկ կարգախմբերը ծառայություն են իրականացնում հանրային տարածքներում՝ ընդլայնելով երթուղիներն ու ապահովելով քաղաքացիների հետ շփման նոր որակ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
«Մենք ծառայություն ենք իրականացնում ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում, նաև ակտիվորեն համագործակցում ենք Ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ։ Անհրաժեշտության դեպքում արագ արձագանքում ենք և մոտենում նշված վայր»,- նշել է Ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի ծառայության տեսուչ Զեփյուռ Զոհրաբյանը։
Նոր մոտեցման հիմքում թիրախային և համապարփակ վերլուծություններն են, նպատակը՝ կանխարգելիչ աշխատանքի արդյունավետության բարձրացումն ու հնարավոր միջադեպերին արագ արձագանքումը։
«Հաշվի են առնվել մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են, օրինակ՝ եղանակային պայմանները, բուհերում դասերի վերսկսելը, դասամիջոցները, որոնց արդյունքում իրականացվել են ծառայություն իրականացնող վերակարգերի տեղորոշման փոփոխություններ, վերակարգերի քանակի ավելացում բուհերում և հարակից զբոսայգիներում»,- նշել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման վարչության պետ Էդգար Պետրոսյանը:
Հերթափոխի ընդունումն ազդարարվում է հրահանգավորմամբ․ Ոստիկանության գվարդիայի ծառայողները ծանոթանում են նախորդ օրվա օպերատիվ իրավիճակին, ստանում համապատասխան հանձնարարականներ և դուրս գալիս երթուղիներ։
«Գվարդիայի ծառայողները անհրաժեշտության դեպքում ուսումնական հաստատությունից անմիջապես կապ են հաստատում մյուս ծառայողների հետ»,- նշել է Ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի հրամանատարի տեղակալ Միքայել Այվազյանը։
Ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում ծառայողների մշտական ներկայությունը թույլ է տալիս ոչ միայն կանխել միջադեպերի զարգացումը, այլև վաղ փուլում չեզոքացնել դրանց առաջացման ռիսկերը։
«Համագործակցությունը գնահատում եմ լավ, որովհետև անմիջական կապի մեջ ենք․ առավոտյան հեռախոսահամարներով փոխանակվում ենք, նույնը կատարվում է երկրորդ հերթափոխով՝ ժամը 16․00-ին»,- նշել է ԵՊՀ անվտանգության ծառայության պետ Արմեն Օհանյանը։
Թե՛ հետիոտն, թե՛ ավտոմեքենաներով շրջիկ ծառայությունը շարունակաբար գրանցում է դրական արդյունքներ։ Գվարդիայի ձևավորումից՝ նոյեմբերի 1-ից մինչ օրս, ծառայողները բացահայտել են 314 հանցագործության դեպք և արձանագրել 30 իրավախախտում։
«Հետևողականորեն շարունակելու ենք մեր աշխատանքը և կատարված վերլուծությունների հիման վրա հնարավոր է կատարենք նոր վերաբաշխումներ։ Մոտեցումը միատեսակ չէ. այն ձևավորվելու է ստեղծված օպերատիվ իրավիճակի հիման վրա»,- նշել է Էդգար Պետրոսյանը:
Ծառայության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ոստիկանության գվարդիան շարունակելու է մշտադիտարկումն ու երթուղիների ընդլայնման քաղաքականությունը՝ կանխարգելելու և արձագանքելու ցանկացած միջադեպի՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը։
Կրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համար
Կրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համար
ԱԱՏՄ թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2026-ի առաջին եռամսյակում ստացվել է 2207 զանգ
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2026 թվականի առաջին եռամսյակում Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով ստացված զանգերի վերաբերյալ հայտնում է.

Կիևը Մոսկվային է փոխանցել էներգետիկ հրադադարի առաջարկ
Կիևը Մոսկվային է փոխանցել էներգետիկ հրադադարի առաջարկ