
ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 373.92 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.1830 դրամով։ Դոլարի վաճառքի միջին գինը՝ 378.61 դրամ է: Փոխանակման…
Month: April 2026
Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը. Փաշինյան
Բայրամովը ղազախ գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Երմեկ Կոշերբաևի ընդլայնված կազմով հանդիպումը։ Տեղեկատվությունը տ…
Մի շարք պայթյուններ են որոտացել Իրանի հարավում գտնվող Սիրի կղզում
Մի շարք պայթյուններ են որոտացել Իրանի հարավում գտնվող Սիրի կղզում
Խուճապային տրամադրություններ են

«Պրն վարչապետը շատ բառերի իմաստը պարզապես լավ չի պատկերացնում։ Կարելի է միլիարդատեր էլ լինել, բոմժ լինել, կարելի է ոչ մի կոպեկ չունենալ, բայց շատ ուժեղ մարդ…
Չհրահրված հարձակման մոտեցումը ջախջախիչ պարտություն կրեց․ Զախարովան՝ Իրանի մասին
Պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է «Առդելիկատես»- ի մսամթերքի արտադրության առանձին գործառույթը
ԱՄՆ հետախուզությունը զգուշացրել է ամերիկյան հողում իրանական «սպառնալիքի» մասին, մինչդեռ Սպիտակ տունը նվազեցրել է ռիսկի նշանակությունը․ Reuters
Անցյալ ամիս ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) նահանգային և տեղական իրավապահ մարմիններին զգուշացրել է, որ Իրանի կառավարությունը կարող է մեծ սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգների ներսում որոշակի թիրախների համար։ Չնայած այս ամենին՝ Սպիտակ տունը փորձում էր նվազեցնել հարձակման հավանականությունը․ գրում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ մարտի 20-ի զեկույցում ՀԴԲ-ն և այլ դաշնային հետախուզական գործակալություններ զգուշացրել են, որ Իրանի կառավարությունը «մշտական սպառնալիք է ներկայացնում» ԱՄՆ ռազմական և կառավարական անձնակազմի և շենքերի, իսրայելական հաստատությունների, ինչպես նաև ԱՄՆ-ում իրանցի այլախոհների համար։ Ամերիկյան հանրության համար լուրջ սպառնալիքների մասին զեկույցում ոչինչ չի ասվում։
Նշվում է, սակայն, որ վերջին ամիսներին հետախուզական այլ գնահատականներին ի պատասխան՝ նախագահ Թրամփն իր հրապարակային հայտարարություններով նվազեցրել է ամերիկյան հողի վրա իրանական հարձակումների հավանականությունը։ Երբ մարտի 11-ին Սպիտակ տան դիմաց նրան հարցրել են՝ արդյոք նա անհանգստանո՞ւմ է ԱՄՆ-ի տարածքի դեմ իրանական հարձակման առումով, Թրամփը պատասխանել է. «Ոչ, չեմ մտահոգվում»։
Նա այս շաբաթ սրեց հակամարտության վերաբերյալ իր հռետորաբանությունը՝ հայտարարելով, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այս գիշեր», եթե Իրանը չկատարի իր պահանջները, սակայն ավելի ուշ իր սպառնալիքը հետաձգեց երկու շաբաթով։
Իրանում պայթյուններ են լսվել հայտարարված հրադադարից հետո․ ի՞նչ է եղել

Հայտարարված հրադադարից հետո Իրանի Լավան կղզու նավթավերամշակման գործարանում մի քանի պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է «Mehr» գործակալությունը։ Հիշ…