Համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է․ ARCA-ն՝ խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել տեխնիկական խնդիրների վերաբերյալ․

«Տեղեկացնում ենք, որ 08/04/2026-ին՝ 05:30-06:30 ժամանակահատվածում, իրականացվել են համակարգի պլանային թարմացման աշխատանքներ՝ անվտանգության մակարդակի բարձրացման և համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման նպատակով։

Արդյունքում, ժամը 07:30-09:15 ընկած ժամանակահատվածում քարտերի հավաստագրման համակարգում դիտարկվել են որոշակի խափանումներ, ինչի հետևանքով առանձին գործարքներ կարող էին չհավաստագրվել։

Այս պահին համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է։

Շնորհակալ ենք Ձեր համբերատարության համար և ներողություն ենք հայցում հնարավոր պատճառված անհարմարությունների համար»,- ասված է հայտարարության մեջ։

Մակրոնն արձագանքել է Իրանի և ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագրին

Նա կոչ է արել Լիբանանը ներառել ցանկացած ավելի լայն համաձայնագրի մեջ՝ մատնանշելով երկրի սահմաններին տիրող անկայունության պահպանման ռիսկերը․․․

Թրամփի ջղաձիգ արձագանքը՝ Իրանի «հաղթանակի» մասին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է CNN-ին Իրանի կառավարության «կեղծ հաղթանակի» մասին պնդում տարածելու մեջ։ Նա քննադատել է ամերիկյան մեդիահսկային՝ պնդելով,…

Բահրեյնը հայտնել է ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով վիրավորված 2 մարդու մասին. Աբու Դաբիում դադարեցվել են Հաբշանի աշխատանքները

Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Սիտրա բնակելի թաղամասում․․․

Ավանդույթ դարձած միջոցառում․ ՆԳՆ-ն «Հուսո տանը» տոնական համերգ էր կազմակերպել


Տեսանյութեր


Ապրիլի 6-ը առանձնահատուկ օր էր «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի շահառուների համար․ Ներքին գործերի նախարարությունը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել։

«Նման նախաձեռնությունները մշտական են, մենք միշտ համագործակցում ենք «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի հետ։ Շատ կարևորում ենք մարդկանց ժպիտները, այն մեկ ժամը, երբ նրանք կտրվելով առօրյայից՝ սրտանց ուրախանում են»,-ասում է ՆԳՆ մշակույթի կենտրոնի պետ Կարինե Ոսկանյանը։

«Հուսո տան» աշխատակիցների խոսքով՝ սա պարզապես միջոցառում չէր․ այն շահառուների նկատմամբ հոգատարության և ուշադրության յուրահատուկ դրսևորում էր։

«Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանի խոսքով՝ «Նման միջոցառումները ոգևորում, գոտեպնդում են՝ հատկապես ընդգծելով գարունը, գալիքը, հույսը։ Ամենակարևորն այն է, որ կենտրոնի շահառուներն ապրում են այդ պահով»։

Միջոցառումը հաջողվեց՝ դրական լիցքեր պարգևելով «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի շահառուներին։



«Էլի ես մեղավոր դուրս եկա». Փաշինյանն առաջարկեց գյուղի բնակիչներին հավաքվել դպրոցում ու գիրք կարդալ

Այդպիսի գաղափարներ էլ կան, որ ընթերցողների ակումբներ ստեղծվեն ոչ միայն դպրոցականների շրջանում, բայց իհարկե…

Իրանական ժողովրդին ուղղված սպառնալիքներն անընդունելի են․ Հռոմի Պապ


Աշխարհ


ԱՄՆ վերջնագրից հետո Հռոմի պապ Լևոն XIV-ն անընդունելի է համարել Իրանի ամբողջ ժողովրդին ուղղված սպառնալիքները։

 

«Այսօր, ինչպես բոլորս գիտենք, սպառնալիք է հնչել ամբողջ իրանական ժողովրդի դեմ։ Սա բացարձակապես անընդունելի է։ Այստեղ, անշուշտ, կան միջազգային իրավունքի հարցեր, բայց ավելի կարևոր է, որ սա բարոյական հարց է, որը վերաբերում է ամբողջ ժողովրդի բարօրությանը», – ասել է նա լրագրողներին։

 

«Մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այսօր գիշեր, և  երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա», – ավելի վաղ գրել էր Թրամփը Truth Social-ում։ Թեհրանը շեշտել է, որ վճռականորեն կպատասխանի, եթե Վաշինգտոնը կատարի իր սպառնալիքները։