Վենսը մասնակցում է Իրանի հետ բանակցություններին որպես ԱՄՆ ներկայացուցիչ. CBS News

Էկոլուրն Արտադրողի ընդլայնված համակարգի (ԱԸՊ) վերաբերյալ իրազեկման հանդիպումներ է անցկացնում համայնքներում։
ԱԸՊ-ն Եվրամիությունում գործող երկարամյա համակարգ է, որը հատուկ ապրանքներ արտադրողներին կամ ներմուծողներին պատասխանատու է դարձնում այդ որոշակի ապրանքների սպառումից առաջացող հատուկ թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության համար։ Ընկերություններն իրականացնում են հատուկ թափոնների տեսակավորված հավաքում, վերամշակում կամ վնասազերծում Արտադրողի պատասխանատվության կազմակերպության (ԱՊԿ) միջոցով:
2025թ․ տարեվերջին Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի «Իրազեկվի՛ր և սատարի՛ր ՀՀ-ում Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրմանը՝ ի նպաստ առողջ շրջակա միջավայրի» ենթածրագրի շրջանակներում իրազեկման հանդիպում անցկացվեց Աբովյանի համայնքապետարանում։ Հանդիպմանը մասնակցեցին Աբովյանի համայնքապետարանի, Աբովյանի բազմագործառույթային պետական քոլեջի սաներ, «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ։

Հայաստանում թափոնների ոլորտի խնդիրները, ԱԸՊ համակարգը, թափոնների կառավարման բուլղարական փորձը ներկայացրեց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը։
Նա ասաց, որ ՀՀ բնակավայրերում, ըստ փորձագիտական գնահատականների, տարեկան առաջանում է շուրջ 700․000 տոննա կոշտ կենցաղային աղբ։ Ըստ Համաշխարհային բանկի զեկույցի՝ առաջիկա տարիներին այս թիվը կարող է հասնել 820․000 տոննայի։ Գոյացող աղբը հիմնականում տեղափոխվում է շահագործվող աղբանոցներ, իսկ վերամշակվում է ընդհանուր թափոնների ընդամենը 5%-ը։
ԱԸՊ համակարգի ներդրմամբ համայնքների համար հնարավորություն կստեղծվի ձերբազատվել փաթեթավորման թափոնների որոշակի ծավալից, որոնք կուղղվեն վերամշակման և չեն ծանրաբեռնի ո՛չ համայնքային աղբամանները, ո՛չ համայնքային աղբավայրերը։
Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ մշակվել է ԱԸՊ մասին օրինագիծ, որը շրջանառված է www.e-draft.am կայքում։ Համապատասխան օրենսդրության ընդունման դեպքում համայնքները ևս պիտի իրենց դերակատարումն ունենան՝ տեսակավորեն թափոնները։

Վիկտորյա Բուռնազյանը հարց բարձրացրեց, թե ինչու Աբովյանում տեսակավորում չի իրականացվում։ Ի պատասխան՝ Աբովյանի համայնքապետարանի ներկայացուցիչները նշեցին տեսակավորման խնդիրները՝ բնակիչների ցածր իրազեկվածության մակարդակ, տեսակավորված թափոնների թափոնատարի բացակակայություն, վերամշակող կազմակերպությունների բացակայություն։

Արձագանքելով ասվածին՝ «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Համբարձումյանը նշեց․ «Այսօր Հայաստանում թափոնների վերամշակման իմաստով, երևի բացառությամբ մարտկոցների, մնացած ամեն ինչի վերամշակողները կան։ Եվ վերամշակողներն այսօր ունեն մաքուր հումքի կարիք։ Վստահ եղեք, իրենք էլ պատրաստ են իրենց կարողությունները մեծացնել։ Հայաստանում ստվարաթղթի վերամշակման ամենախոշոր գործարանն է կառուցվել տարածաշրջանում՝ «Գրանդ մաստեր» ընկերությունը՝ Մասիս քաղաքում, որն ունի տարեկան 35000 տոննա վերամշակելու պոտենցիալ։ Այս պահին կարողանում է հավաքել մոտավորապես 10000 տոննա տարեկան, ևս 2000-3000 տոննա Վրաստանից է ներկրում թղթի թափոն։ Ապակու հետ կապված՝ «Սարանիստ»-ը մեր ամենալավ օրինակն է․ անսահման ընդունում է ապակու թափոնները։ Մետաղի դեպքում գրեթե ինքնակարգավորվում է շուկան։ Հաստատ իմացեք, ԱԸՊ-ի մասին որ խոսում ենք, ամենալավ խթանն է լինելու ֆինանսական առումով։ Երբ այդ ֆինանսական հոսքը լինի, երբ նաև նոր խաղացողներ ի հայտ գան, կօգնեն համայնքներին այդ խնդիրները լուծելու հարցում»։
Տեսակավորման խնդրին անդրադարձավ նաև «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի փորձագետ Էմիլ Մկրտչյանը։

Նա նշեց, որ աղբանոցի չառաջացման առաջին պայմանը թափոնների տեսակավորումն է․ «Եթե մենք ուզում ենք այսպիսի աղբանոց չառաջանա, մենք պետք է տեսակավորենք։ Երբ որ թափոնները սկսում ենք տեսակավորել, գնում է վերամշակման, 2-րդ կյանք է ստանում։ ․․․Բայց մարդկանց հետ, բնակիչների հետ աշխատել է պետք։ Ես կարող եմ վերամշակման գործարանները ցույց տալ, քանի գործարան կա, ինչի խնդիր ունեն։ Մի քանիսը Աբովյանում է գտնվում՝ ապակու, թղթի, պլաստիկի»։ Նա նշեց, որ երբ ԱԸՊ համակարգը ներդրվելու դեպքում ստեղծվելիք արտադրողի պատասխանատվության կազմակերպությունը կնպաստի համայնքում թափոնների տեսակավորմանը։
Հնարավոր է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցներով Հրազդանի սանիտարական աղբավայրի տարածքում կառուցվի թափոնների տեսակավորման գործարան։ Այս մասին ասաց «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Համբարձումյանը։ Նա նշեց, որ նախատեսվում է ունենալ երեք հոսքագիծ՝ փաթեթավորման թափոնների, կանաչ թափոնների և շինարարական թափոնների համար։ Գործարանի համար ներդրումների ծավալը գնահատվել է 10 միլիոն եվրո։

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:
Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։
Մարտ 02, 2026 at 16:14

Մարտի 3-ին աշխարհը տոնում է Վայրի բնության համաշխարհային օրը։ Այս օրը նշելու որոշումն ընդունվել է 2013թ. դեկտեմբերի 20-ին` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում: Օրվա ընտրությունը պայմանավորված է 1973թ. մարտի 3-ին «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող կոնվենցիայի» ընդունման հետ։
2026թ․ օրվա կարգախոսն է՝ «Դեղաբույսեր և բուրավետ բույսեր․ առողջության, ժառանգության և կենսապահովման պահպանություն»։ Այն ընդգծում է այս բույսերի նշանակությունը մարդու առողջության և մշակութային ավանդույթների համար, ինչպես նաև դրանց ներդրումը տեղական համայնքների կայուն զարգացման գործում՝ միաժամանակ շեշտելով աճող սպառնալիքները, որոնք կապված են բնակավայրերի կորստի, չափից ավելի հավաքչության և կլիմայի փոփոխության հետ։
Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքի՝
– Ամբողջ աշխարհում բուժիչ և բուրավետ նպատակներով օգտագործվող բուսատեսակների շուրջ 9%-ը գտնվում է ոչնչացման վտանգի տակ՝ չափից ավելի հավաքման, բնակավայրերի կորստի, կլիմայի փոփոխության և անօրինական առևտրի հետևանքով։
– Ամեն հինգերորդ մարդ կախված է վայրի բույսերից, ջրիմուռներից և սնկերից՝ որպես սննդի և եկամտի աղբյուր։
– Զարգացող երկրների բնակչության 70-95%-ը ապավինում է ավանդական բժշկությանը՝ որպես առաջնային առողջապահական օգնություն։
Այս օրը հնարավորություն է տալիս ուշադրություն դարձնելու վայրի կենդանական և բուսական աշխարհի դրսևորումների բազմազանությանը և գեղեցկությանը, ինչպես նաև նպաստում է բնապահպանական գործունեությունից մարդու ստացած օգուտների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ Բացի այդ, այս օրը հիշեցնում է վայրի բնության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի ուժեղացման անհրաժեշտության մասին, որոնք ունեն հեռահար տնտեսական, բնապահպանական և սոցիալական հետևանքներ։ Կենսաբազմազանության կորստի կանխումը Կայուն զարգացման 15-րդ նպատակի առաջնահերթություններից է։
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը տոնի կապակցությամբ Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Այս օրը հիշեցում է, որ վայրի բնության պահպանության հիմքում մեր ամենօրյա ընտրություններն են՝ ռեսուրսների խնայող օգտագործումը և շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքը։
Կենսաբազմազանության յուրաքանչյուր տեսակ՝ բույսից մինչև կենդանի, կարևոր դեր ունի բնության հավասարակշռության պահպանման գործում, և այդ հավասարակշռության խախտումը անդրադառնում է բոլորիս վրա։ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը` COP17-ը հյուրընկալելու համատեքստում մեր նպատակը հստակ է՝ ուժեղացնել կենսաբազմազանության պաշտպանությունը, պահպանել ու վերականգնել կենսամիջավայրերը, զարգացնել գիտահեն կառավարման ու մոնիթորինգի գործիքները և հետևողական պայքարել ապօրինի որսի ու վայրի բնության ապօրինի առևտրի դեմ։ Միաժամանակ կարևոր եմ համարում համայնքների ներգրավվածությունը և բնությունից օգտվելու պատասխանատու, կայուն մոտեցումների խթանումը։
Բնությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ գործե´նք հանուն բնության՝ այն պահպանելու, հոգատար ու պատասխանատու վարքագիծ ձևավորելու և հաջորդ սերունդներին առողջ, անվտանգ ու կենսունակ միջավայր փոխանցելու համար»։
Հայաստանը գտնվում է երկրագնդի ամենահարուստ կենսաբազմազանություն ունեցող էկոտարածաշրջաններից մեկում։ Հայաստանի տարածքում հանդիպում են ավելի քան 3500 տեսակ բարձրակարգ անոթավոր բույսեր, 17 հազար 500 տեսակ կենդանիներ՝ ներառյալ ողնաշարավորների 536 տեսակ։
Մարտ 03, 2026 at 18:00