«ՔՊ-ն առնչություն չունի մարդու հիմնարար իրավունքի հետ»․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

«ՔՊ-ն առնչություն չունի մարդու հիմնարար իրավունքի հետ»․ Արծվիկ Մինասյան

«ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցերի
     ընդգրկումը ոչ միայն հաստատումն է այն բանի, որ շարունակում ենք ունենալ մի իշխանություն, որն անտեսում է բոլոր սահմանադրական կարգավորումները, հանրությանը հաշվետու լինելու պարտավորությունը, այլ ավելին՝ ներկայացված նախագծով, որն առերևույթ հակասահմանադրական ուղղվածություն ունի, փորձ է արվում սահմանափակել ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված և որևէ սահմանափակման ոչ ենթակա իրավունքը»,- այս մասին Աժ-ում նշեց Հայաստան խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նրա դիտարկմամբ՝ առանց Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած կարծիքի՝ ԱԺ-ում օրենսդրական վերոնշյալ փոփոխությունների միանգամից երկու ընթերցմամբ քննարկումների նախատեսումը վկայում է իշխանության հակապետական մտածողության մասին։

«ՔՊ-ն առնչություն չունի մարդու հիմնարար իրավունքի հետ»,- ընդգծեց Մինասյանը։

Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես են գալիս հայտարարություններով։ Նշենք, որ ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով Հայաստանում է։

«Խուզարկել են գնդապետ էդիկ Մալոյանի տունը. իրավապահները տարել են նրան». Անի Գևորգյան

«Խուզարկել են գնդապետ էդիկ Մալոյանի տունը. իրավապահները տարել են նրան». Անի Գևորգյան

Լրագրող Անի Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մոտ 2 ժամ առաջ խուզարկել են գնդապետ էդիկ Մալոյանի Թալինում գտնվող տունը, որից հետո նրան տանից իրավապահները տարել են հայտնի չէ՝ արդյոք ձերբակալվածի կարգավիճակով:
     Այս մասին NewDay.am-ին ահազանգում են նրա ընկերները:
     Էդիկ Մալոյանը հայտնի է արցախյան պատերազմներում իր սխրանքներով:
     Նրան շնորհվել էր «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան:
     44 օրյա պատերազմի ընթացքում Մարտակերտի գնդի փոխհրամանտարն էր:
     Քառօրյա պատերազմում փոքրաթիվ խմբով հակառակորդի վերահսկողության տակ անցած դիրք էր հետ բերել»:

«Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ քննարկումները շարունակեցինք ընդլայնված կազմերով»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ քննարկումները շարունակեցինք ընդլայնված կազմերով»։

«Հուլիսի 4-ից հետո Հայաստանը մտնելու է ներքաղաքական աննախադեպ լարված փուլ»․ Դավիթ Անանյան

«Հուլիսի 4-ից հետո Հայաստանը մտնելու է ներքաղաքական աննախադեպ լարված փուլ»․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր»-ի անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պետք է շատ հստակ արձանագրել, որ այս Սահմանադրական դատարանի նկատմամբ հանրային վստահության խնդիրը պարզապես իրավական կամ ընթացակարգային հարց չէ։ Այն ունի ակնհայտ քաղաքական հիմք։ ՍԴ գործող կազմը ձևավորվել է գործող իշխանության օրոք և իշխող քաղաքական մեծամասնության վճռորոշ մասնակցությամբ։ Ավելին՝ տարբեր առիթներով այս դատարանն արդեն ցուցադրել է իշխանության համար քաղաքականապես հարմար որոշումներ կայացնելու բավական բարձր պատրաստակամություն։
     Հետևաբար, որևէ միամիտ սպասում ունենալ, թե ՍԴ-ն այս գործով կգործի լիովին անկախ, քաղաքական կոնտեքստից կտրված և բացառապես իրավական տրամաբանությամբ, առնվազն անիրատեսական է։
     Բայց հենց այստեղ է առաջանում երկրորդ, ոչ պակաս կարևոր հանգամանքը։
     Չի կարելի բացառել, որ Սահմանադրական դատարանը, այնուամենայնիվ, չեղյալ ճանաչի այս ընտրությունների արդյունքները և ճանապարհ բացի նոր ընտրությունների համար։ Սակայն այդ դեպքում էլ դա չպետք է ընկալել որպես ՍԴ-ի անկախության հանկարծակի զարթոնք։ Ակնհայտորեն նման որոշումը կնշանակի մեկ բան՝ այդ սցենարը տվյալ պահին բխում է հենց գործող իշխանության քաղաքական հաշվարկից։
     Նոր ընտրությունները Նիկոլ Փաշինյանի համար կարող են լինել ոչ թե պարտություն, այլ հերթական քաղաքական վերադասավորման հնարավորություն՝ փորձելու ստանալ սահմանադրական մեծամասնություն, ազատվել այս ընտրությունների շուրջ ձևավորված լեգիտիմության ծանր բեռից և վերակառուցել քաղաքական դաշտն իրեն առավել հարմար պայմաններում։
     Այդ պատճառով առաջիկա օրերին բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են դուրս գալ սպասողական հոգեբանությունից։
     Մինչև հուլիսի 4-ը պետք է սեղանին դրվեն Սահմանադրական դատարանի որոշման բոլոր հնարավոր սցենարները՝ մերժում, մասնակի լուծում, ընտրությունների արդյունքների չեղարկում, նոր ընտրություններ, քաղաքական ճգնաժամի խորացում։ Յուրաքանչյուր սցենարի համար պետք է լինի հստակ օրակարգ, հստակ գործողությունների տրամաբանություն և հանրության հետ ազնիվ խոսելու պատրաստակամություն։
     Հուլիսի 4-ից հետո Հայաստանը մտնելու է ներքաղաքական աննախադեպ լարված փուլ։ Դա, ըստ էության, լինելու է ոչ թե դատական գործընթացի ավարտ, այլ նոր՝ շատ ավելի բարդ, լարված և իրադարձություններով հագեցած փուլի սկիզբ։
     Այստեղ այլևս անակնկալի գալու իրավունք չկա։ Ով մինչև հուլիսի 4-ը չի պատրաստվում բոլոր սցենարներին, հուլիսի 4-ից հետո կարող է հայտնվել լուսանցքում։ Եվ ամենակարևորը՝ այս ամենը պետք է անել սառը գլխով, պետական պատասխանատվությամբ և առանց որևէ պատրանքի»։

«Խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ է վնասազերծվել»․ ՆԳՆ (տեսանյութ)

«Խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ է վնասազերծվել»․ ՆԳՆ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ և գործողությունների փոխլրացմամբ, «Բագրևանդ» թաղամասի տարածքում ստեղծել են հանցավոր կազմակերպություն և իրականացնում են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցավոր խմբի անդամների ինքնությունները, նրանց քանակն ու աշխատանքային գրաֆիկը։ Պարզվել է նաև, որ տարածքի պահպանությունն իրականացվում է տարբեր անձանց կողմից՝ նպատակ ունենալով սահմանափակել օտար անձանց մուտքը տարածք։

Ստացված տվյալների համակողմանի վերլուծության և իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների հիման վրա Քննչական կոմիտե է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հունիսի 15-ին Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից իրականացվել է անակնկալ խուզարկություն։

Հայտնաբերվել և առգրավվել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող մի շարք առարկաներ ու փաստաթղթեր, այդ թվում՝ թվային կրիչներ, ձեռագիր գրառումներ, օտարերկրյա պետությունների նույնականացման քարտեր, ինչպես նաև բջջային հեռախոսներ և օտարերկրյա հեռախոսահամարներ։

Գործողությունների ընթացքում ենթադրյալ հանցագործներից մեկը հայտնել է, որ շինություններից մեկի երկրորդ հարկում պահում է երկու հրազեն։ Նրա մատնանշած վայրում հայտնաբերվել են երկու ատրճանակ, դրանց համար նախատեսված փամփուշտներ, որոնք սահմանված կարգով առգրավվել, փաթեթավորվել և կնքվել են՝ հետագա վարույթային գործողությունների շրջանակում փորձաքննության և այլ անհրաժեշտ քննչական գործողությունների իրականացման նպատակով։

Նշված անձը ձերբակալվել է։

Ներկայումս Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունն ակտիվ համագործակցում է Եվրոպական միության անդամ պետությունների և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների հետ՝ ենթադրյալ հանցավոր գործունեության, դրա իրականացման մեխանիզմների, ինչպես նաև դրանում ներգրավված անձանց վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելու, դրանք վերլուծելու և նախաքննություն իրականացնող մարմնին փոխանցելու նպատակով»։

«Հյուրընկալեցի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Հյուրընկալեցի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Կառավարությունում հյուրընկալեցի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը այսօր աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։