Սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում (լուսանկար) | ՄԱՄՈՒԼ.ամ

Սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում

Հյուսիսարևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված ապրիլի 9-10-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Այդ օրերին նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում քամու ուժգնացում՝ 24-27մ/վ արագությամբ։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 8-ին, 11-12-ին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 9-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։

եղանակը Երևանում

եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 8-12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-10-ին՝ ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
     Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:
     Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 11-ին նույնքան կբարձրանա։

եղանակը ՀՀ մարզերում

եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի ապրիլի 08-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 29°C (2013թ.)
     Օդի նվազագույն ջերմաստիճա – 1.9°C (1965թ.)
     Օդի միջին օրական ջերմաստիճան 12.1°C

Եղանակային առաջիկա կանխտեսումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Իրանի պետական ​​հեռուստատեսություն. Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները Իսլամաբադում կլինեն ուղիղ

Հեռուստատեսության տվյալներով՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև ուրբաթ օրը կայանալիք բանակցությունները կլինեն ուղիղ…

Պիկասոյի հայտնի «Գերնիկան» քաղաքական սկանդալ է առաջացրել Իսպանիայում

Առաջարկը կտրուկ արձագանք է առաջացրել Մադրիդի իշխանությունների կողմից։ Մարզպետ Իզաբել Դիաս Այուսոն քննադատել է…

«Հրապարակ»․ Զարթոնքի կամրջի ասֆալտը մեկ տարի էլ չդիմացավ


Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում չանցավ Զարթոնքի կամրջի վրայով, որը գյուղ տանող ճանապարհի հետ ասֆալտապատվել է մեկ տարի առաջ։ Որովհ…

Բրենտ նավթի ֆյուչերսները մարտի 11-ից ի վեր առաջին անգամ հասան ռեկորդային ցածր մակարդակի

Առավոտյան անկումն արդեն հասել էր 15.35%-ի, իսկ Բրենտ նավթը վաճառվում էր 91.16 դոլարով մեկ բարելի համար…

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․  ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: «Կողմ» է քվեարկել 69 պատգամավոր, «դեմ»՝ 0, «ձեռնպահ»՝ 4։

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ավելի վաղ հայտարարել էր, որ փոփոխություններով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից ծրագրում ներառել առցանց հարթակների միջոցով ուղևորափոխադրումներ իրականացնող տաքսու վարորդներին, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներին։

Նրա խոսքով՝ փոփոխությունները պայմանավորված են գործող օրենսդրության կիրառման ընթացքում ի հայտ եկած բացերը լրացնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ուղղված են շահառուների իրավունքների պատշաճ ապահովմանը և ապահովագրական վճարների վճարման, ծառայությունների մատուցման ու վարչական պատասխանատվության հետ կապված իրավական կարգավորումների հստակեցմանը։

Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի մասին

Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը Հայաստանում ներդրվել է 2026 թվականի հունվարի 1-ից։ Եռամյա բարեփոխումների առաջին փուլում (2026–2028 թթ.) համակարգում կընդգրկվի Հայաստանի 1,7 մլն քաղաքացի։

2026 թվականից համակարգում ներառված են երկու խմբեր։ Առաջին խմբում ընդգրկվել են 200 հազարից մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները, երկրորդում՝ մինչև 18 տարեկան անչափահասները, հաշմանդամություն ունեցող (I, II և III խմբի) 18–65 տարեկան անձինք, 65 և բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես նաև 28 և ավելի բալ ունեցող սոցիալապես անապահով ընտանիքները։ Երկրորդ խմբի համար ծախսերի 100%-ը հոգում է պետությունը։

Երկրորդ փուլում՝ սկսած 2027 թվականից, համակարգում կներառվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող անձինք, իսկ 2028 թվականից՝ մնացած խմբերը, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում զբաղվածներն ու նրանց ընտանիքի անդամները։

Բժշկական ապահովագրության փաթեթի հաշվարկային արժեքը կազմում է տարեկան 129,6 հազար դրամ՝ ամսական վճարման հնարավորությամբ։ Ապահովագրական փաթեթում ներառված են առավել պահանջված բժշկական ծառայությունները, այդ թվում՝ ամբուլատոր սպասարկումը, ընտանեկան բժշկի այցերը, նեղ մասնագետների խորհրդատվությունները, ինչպես նաև լաբորատոր հետազոտությունները (տարեկան սահմանված ծավալով)։ Ծառայությունների ցանկը փուլ առ փուլ կընդլայնվի և կհստակեցվի՝ ներառելով առանձին վիրահատական միջամտություններ, մասնավորապես՝ ակնաբուժական (կատարակտ), սիրտ-անոթային և այլն։

Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման համար Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված է 127 մլրդ դրամ։

«Հրապարակ»․ Ընթերցանության ժամ՝ ԱԺ-ում


Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում երեկ կատարված փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ՔՊ-ականները, գրեթե առանց բացառության, ԱԺ ամբիոնին էին մոտե…

The Times of Israel. Իսրայելը աջակցում է Իրանին հարվածներ հասցնելու դադարեցմանը

Միացյալ Նահանգները վստահեցրել է Իսրայելին առաջիկա բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների, Իսրայելի…

AP. Իրանը և Օմանը վճար կգանձեն Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար հրադադարի ժամանակ

Թեհրանը մտադիր է հավաքված միջոցներն օգտագործել վերակառուցման համար…