Մեղրի գետը մաքրված էր քարերից․ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Մեղրի գետը մաքրված էր քարերից․ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

«էկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ահազանգ էր ստացել Մեղրի համայնքի բնակիչներից, որ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքում քարեր են լցվել Մեղրի գետի կիրճ մի քանի հատվածներում՝ փակելով գետի հունը։ Հաշվի առնելով գարնան վարարումները՝ հնարավոր են հեղեղումներ։ Էկոլուրին ուղարկել են լուսանկար, որն արված է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհից՝ Լիճք բնակավայր չհասած հատվածում։

Էկոլուրը մարտի 3-ին ահազանգը փոխանցել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Ի պատասխան տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետ Նարեկ Դավթյանը հայտնել է․ «ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներն այցելել են Մեղրի համայնք, Մեղրի գետի երկայնքով ուսումնասիրություն են կատարել: Այցելության պահին Մեղրի գետը մաքրված էր քարերից»։

Մարտ 26, 2026 at 16:26

ՄԱԿ-ի հակաիրականական բանաձևը չանցավ․ Պուտինն ու Չինաստանը չթողեցին


Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բահրեյնի կողմից Հորմուզի նեղուցի վերաբերյալ մշակված բանաձևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չի ընդունվել։ ԱԽ-ի տասնմեկ անդ…

2025 թվականին Հայաստանից օդային տրանսպորտով մեկնած քաղաքացիների թիվը կրկին ավելի շատ է եղել, քան է ժամանածների թիվը

Այդ ժամանակահատվածում օդային տրանսպորտով Հայաստան է ժամանել ընդհանուր առմամբ 2 միլիոն 646 հազրա 988 մարդ, իսկ մեկնել է 2 միլիոն 661 հազար 148 մարդ…

Կա՛մ կվերածնվենք, կա՛մ կմեռնենք․ Ռուբեն Վարդանյանը խնդրում է հանրայնացնել այս խոսքը

Ռուբեն Վարդանյանը կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է հրապարակայնացնել Ալբեր Քամյուի «Ընդվզող մարդը» (1951) էսսեից հետևյալ միտքը.

«Ապագան հնարավոր չէ կանխատեսել, վերածնունդն էլ գուցե անհնար է։ Բայց մենք պարզապես հրաժարվում ենք ընդունել դա։ Պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի։ Այլ տարբերակ էլ չունենք. կա՛մ կվերածնվենք, կա՛մ կմեռնենք»։

Թուրքիայի հետ համատեղ աշխատանքն Ուկրաինայի համար ապահովում է էներգետիկ և լոգիստիկ անվտանգություն. Զելենսկի


Քաղաքականություն


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Ռեջեփ Էրդողանի հետ վերջին բանակցություններին, ընդգծել՝ դա ամենադրական հանդիպումներից մեկն էր: Զելենսկին շեշտել է Անկարայի հետ գործընկերության կարևորությունը: Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ համատեղ աշխատանքն Ուկրաինայի համար ապահովում է էներգետիկ և լոգիստիկ անվտանգություն։

Զելենսկին Ստամբուլ էր մեկնել ապրիլի 4-ին: Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին: Նա նշել էր, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Սև ծովում նավագնացության անվտանգությանը և կարևոր էր համարել Էներգամատակարարման հուսալիության ապահովումը:



Դիլիջանում կատարված ապօրինի ծառահատումները դուրս են «Դիլիջան» ազգային պարկի տարածքից․ Էկոպարեկային ծառայություն

Դիլիջանում կատարված ապօրինի ծառահատումները դուրս են «Դիլիջան» ազգային պարկի տարածքից․ Էկոպարեկային ծառայություն

«Բնապահպանի տուն» քաղաքացիական նախաձեռնությունը մարտի 21-ին ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածեց տեսանյութ այն մասին, որ «Դիլիջան» ազգային պարկի և Դիլիջանի համայնքային տարածքում կատարվել են մեծաքանակ ծառահատումներ։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների ռիսկերի կառավարման վարչության պետ Սևակ Մարկոսյանն Էկոլուրին հայտնեց, որ ծառահատումներն իրականացվել են «Դիլիջան» ազգային պարկի տարածքից դուրս,  տվյալ տարածքն ամբողջությամբ գտնվում է Դիլիջան համայնքի կազմում։

Նա նշեց, որ դեպքի մասին տեղեկանալով իրականացրել են նախնական ուսումնասիրություն։ Այնուհետև, մարտի 23-ին գրություն են ստացել ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի կողմից, որ դեպքի առթիվ հաղորդում է տրվել, որում նշվել է ապօրինի հատված 100 ծառի մասին։  «Ստեղծվել է  խումբ, որում ներառված էր նաև էկոպարեկային ծառայության Դիլիջանի  տեղամասի պարտականություններ կատարողը, նաև եղել են ներկայացուցիչներ «Բնապահպանի տուն» կազմակերպությունից, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։ Տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ այդ տարածքն ամբողջությամբ համայնքային տարածք է և դուրս է «Դիլիջան» ազգային պարկի տարածքից։ Քարտեզներով, կոորդինատներով համադրում են կատարել, և պարզվել է, որ ազգային պարկի սահմաններից դուրս է գտնվում։ Այսինքն, այն չի հանդիսանում «Դիլիջան» ազգային պարկի տարածք»,-  ասաց Սևակ Մարկոսյանը։

Մարտ 26, 2026 at 17:44

Մարդկանց հիմնականում հուզում է երկու խնդիր` անվտանգության և տնտեսական


Տեղի է ունեցել «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը: Ներկայացվել են արդի հիմն…

ԱՄՆ Կոնգրեսում Իրանի վերաբերյալ նրա հայտարարությունից հետո Թրամփի քննադատների թիվն աճում է. «Դոնալդ Թրամփը խելագարվել է»

«Թրամփը վերահսկողությունից դուրս է եկել, իսկ նրա կաբինետը և նրա շրջապատի մարդիկ պետք է հավատարիմ լինեն Սահմանադրությանը և կիրառեն 25-րդ փոփոխությունը։ Նա պետք է հեռացվի»,- նշել է Գարսիան…