Թրամփի խոսքերը իրանական քաղաքակրթության ոչնչացման մասին անընդունելի են․ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը՝ ոչնչացնել իրանական քաղաքակրթությունը, անընդունելի է։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։

Նա նաև ցավալի է անվանել այն փաստը, որ ԱՄՆ առաջնորդը ողջ աշխարհի աչքի առաջ սպառնում է ոչնչացնել երկրի ողջ քաղաքացիական ենթակառուցվածքը։

«ԱՄՆ-ի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու դեպքում Իրանը կձեռնարկի համաչափ պատասխան միջոցներ։ ԱՄՆ-ն և Իսրայելը պատասխանատվություն կկրեն հետագա բոլոր հետևանքների համար՝ թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային», — նշել է Իրավանին։

Նրա խոսքով՝ Թեհրանը մերժում է ժամանակավոր հրադադարը, քանի որ, իր կարծիքով, դա անհրաժեշտ է ԱՄՆ-ին ուժերի վերախմբավորման և Իրանին հարվածները շարունակելուն նախապատրաստվելու համար։

«Առանց կասկածի, Իրանը լիակատար վճռականությամբ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր ժողովրդի պաշտպանության, իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման, ինչպես նաև իր կենսական ազգային շահերի պաշտպանության համար», — ընդգծել է մշտական ներկայացուցիչը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *