Մենք ակնկալում ենք ամրապնդել Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցությունը՝ հանուն խաղաղ ապագայի․ Ուկրաինայի ԱԳՆ

Ամենաջերմ շնորհավորանքները՝ Հայաստանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 35-րդ տարեդարձի առթիվ, ասված է Ուկրաինայի ԱԳՆ–ի հրապարակման մեջ։

«Ուկրաինան կարևորում է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները։ Մենք ակնկալում ենք հետագայում ևս ամրապնդել մեր փոխշահավետ համագործակցությունը՝ հանուն խաղաղ և բարեկեցիկ ապագայի»,– նշել են գերատեսչությունից։

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրին միջազգային վարպետի իրենց երրորդ նորմաները

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը Հունգարիայում անցկացված «SixDays Budapest September 2026 Open Norm Edition» շախմատի միջազգային մրցաշարում լրացրեցին միջազգային վարպետի իրենց երրորդ նորմաները։

Նշենք, որ Վաչեի միջազգային վարկանիշն արդեն գերազանցում է 2400-ի շեմը, և ՖԻԴԵ-ի առաջիկա նիստում նրան պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչումը, հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։

Անկախությունն անսակարկելի արժեք է․ Գոհար Մելոյան

Սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը շնորհավորել է Անկախության տոնի առթիվ․

«Շնորհավորում եմ մեր սիրելի Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ։

1990 թվականի օգոստոսի 23-ը դարձավ անկախացման գործընթացի առանցքային օրը։ Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը՝ հայտարարելով անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ 

Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։

1991 թվականի սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեն այդ գործընթացը վերածեց ժողովրդի արտահայտած պետական որոշման։ Ժողովրդի ճնշող մեծամասնությունը «այո» ասաց անկախությանը։

95,4 % մասնակցության պարագայում՝ ընտրական իրավունք ունեցողների 94,39 %-ը քվեարկել է անկախության հռչակման օգտինք

Անկախության օրը մեր ժողովրդի պատմական հիշողության, մեր ազատ ապրելու կամքի և մեր ապագայի հանդեպ հավատքի խորհրդանիշն է։

Անկախությունն անսակարկելի արժեք է, որը ժառանգել ենք մեր հիմնադիր նախահայրերի և նահատակված հերոսների անկոտրում կամքով և հավատով»։

Եղեգը կարևորագույն դեր ունի կենսաբազմազանության համար, ափը չեն բետոնում՝ բնականը ոչնչացնելով․ Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը, անդրադառնալով Երևանի Աղի լճի շրջակայքի ավերման ահազանգին,  գրում է․

«Հիմա էլ որոշել եք Աղի լի՞ճը ոչնչացնեք։ Ոչ մի բնության կտոր չեք թողում։ Եղեգը կարևորագույն դեր ունի կենսաբազմազանության համար։ Ափը չեն բետոնում՝ բնականը ոչնչացնելով։

Այս հակաբնապահպանական ծրագրերին դադար տվեք։ Առավոտվանից բազմաթիվ նամակներ եմ ստանում, համայնքին հարցրե՞լ եք, որ իրենց սեփականությիւնը նման ձևով եք տնօրինում…»։

https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fkristina.vardanyan2%2Fposts%2Fpfbid02AE6WVjndgJLjqNcoM4qb1fncyE6D7GnjRnQoXEbAMgC8dGNNbDc1ot3bXawBy2ttl&show_text=true&width=500

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Հայաստանի Հանրապետության Անկախության օրը` 35֊ամյա հոբելյանի կապակցությամբ, Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով:

Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

Մեր երկրի ապագան կախված է մեզանից՝ մեր որոշումներից և մեր միասնական կամքից․ Մեսրոպ Առաքելյան

Այսօր էլ պետք է առաջնորդվենք մեր ժողովրդի մեծ ներուժով և իմաստնությամբ, գրել է «Ապրելու Երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։

«Այսօր մեծ տոն է, թերևս ամենանշանավոր տոնը մեզ համար։

Անկախությունը մեր ժողովրդի դարավոր պայքարի, նվիրումի և միասնական կամքի արդյունքն է։ Այն մեզ տրված ժառանգություն չէ միայն, այլ ամեն օր պահպանելու, ամրապնդելու և սերունդներին փոխանցելու պատասխանատվություն։

Մենք՝ որպես ժողովուրդ, անցել ենք բազմաթիվ փորձությունների միջով և ամեն անգամ կարողացել ենք վերագտնել ինքներս մեզ, վերականգնվել ու շարունակել առաջ շարժվել։

Այսօր էլ պետք է առաջնորդվենք մեր ժողովրդի մեծ ներուժով և իմաստնությամբ: Մեր ազգն ունի բոլոր հնարավորությունները՝ կառուցելու անվտանգ, զարգացած և բարեկեցիկ Հայաստան, որտեղ հայ մարդը կապրի վստահությամբ, կաշխատի, կստեղծի և իր ապագան կկապի իր հայրենիքի հետ:

Անկախության կերտման պատմությունը մեզ պարտավորեցնում է լինել արժանի այդ անկախությանը և ամեն օր մեր աշխատանքով ու նվիրումով ամրապնդել մեր պետականությունը։

Մեր երկրի ապագան կախված է մեզանից՝ մեր որոշումներից և մեր միասնական կամքից։

Եվ թող անկախ Հայաստանի առաջիկա տարիները լինեն խոհեմության, զարգացման և խաղաղության տարիներ։

Շնորհավո՛ր Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը:

Խոնարհում Հայրենիքի ազատության համար զոհվածների հիշատակին», – նշել է նա:

Անկարայում քննարկել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

«Անկարայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը վերջերս ստանձնած Ռեշադ Ասլանովի հետ քննարկել ենք մեր եղբայրության վրա հիմնված հարաբերությունները, ինչպես նաև տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում մեր համագործակցությունը»,- գրել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։

«Մենք նաև քննարկել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- նշել է նա։

Թրամփը կանխատեսել է «Ամերիկայի վախճանը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ եթե Կոնգրեսում հանրապետականների մեծամասնությունը չվերացնի օբստրուկցիայի պրակտիկան, ապա դա կարող է հանգեցնել «Ամերիկայի վախճանին»։

«Ֆիլիբաստեր» անվամբ հայտնի օբստրուկցիայի կանոնի համաձայն՝ ցանկացած օրենսդրական նախաձեռնություն կարող է արգելափակվել, եթե նախնական քվեարկության ժամանակ չհավաքի 100 ձայնից 60-ը։

«Եթե Սենատում հանրապետականները վերջ չդնեն ֆիլիբաստերին, դա կանեն «տուպոկրատները» (Dumpcrats․ այսպես է նախագահը անվանում դեմոկրատներին՝ խմբ․), իսկ ես, չնայած մեր կուսակցության հաջողություններին, կլինեմ վերջին հանրապետական նախագահը։ Հանրապետականներին այլևս երբեք չի հաջողվի հաղթել ընտրություններում։ Այլ կերպ ասած՝ սա կլինի Ամերիկայի վախճանը», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Նախագահի խոսքով՝ եթե դեմոկրատները վերացնեն օբստրուկցիայի պրակտիկան, ապա նրանք կարող են վերահսկողություն ստանալ ողջ Միացյալ Նահանգների ընտրական համակարգի նկատմամբ։

Պակիստանը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։

«Ամենաջերմ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ Անկախության օրվա առթիվ»,– ասված է X-ում հրապարակված հրապարակման մեջ։

Հիշեցնենք` Հայաստանը Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1 տարի առաջ։ Դրանից առաջ Պակիստանն աշխարհի միակ երկիրն էր, որը չէր ճանաչում Հայաստանի անկախությունը։

2026 թվականի հուլիսին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Պակիստանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Պակիստանը Հայաստանում որպես իր առաջին դեսպան է նշանակել Շաֆքատ Ալի Խանին։

Կասպից ծովում երկրաշարժ է գրանցվել

Կասպից ծովում երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը։

4.1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 46 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 18:13-ին։