Category: Norlur.am
Քաղաքական ցինիզմ․ Փաշինյանի վստահելիները փոխում են ճամբարները –
Մինչ Սամվել Կարապետյանի` Տաշիրի Սամոյի քաղաքական թիմը հրապարակներում կոկորդ է պատռում, թե գալու են իշխանության ու փոքր բիզնեսն ազատեն հարկերից, իրականում հենց նրանց բիզնես-կայսրությունն է այսօր դարձել փոքր ու միջին ձեռնարկատերերի գլխավոր «դահիճը»։
Բանը նրանում է, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարությունը, լինելով Նիկոլ Փաշինյանի նշանակած թիմը, նրա քթի տակ ստվերային ծառայություններ է մատուցում Տաշիրի Սամոյին՝ օգնելով թաքցնել այն իրական պատկերը, թե ինչպես են ընդդիմադիր գործարարի ընկերությունները կեղեքում փոքր բիզնեսը։
Մենք երեք անգամ հետևողականորեն դիմել ենք Կադաստրի կոմիտե՝ պահանջելով տեղեկատվություն Կարապետյանի հետ կապվող «ՀԱՆՔԱՇԱՐ» և «ԱՆՑՈՒՄՄԵԿ» ընկերությունների գույքերի վերաբերյալ։ Մեր հարցման նպատակը պարզ էր. ցույց տալ այս ընկերությունների կողմից վարձակալությամբ տրված տարածքների, ստացած աստղաբաշխական եկամուտների և վճարած չնչին հարկերի հարաբերակցությունը։
Մինչ Սամոյենք «հարկային ազատություն» են խոստանում, մենք փորձում էինք բացահայտել, թե ինչպես են նրանք իրականում իրենց անտանելի վարձավճարներով պարզապես «չոքացնում» ու սնանկացնում փոքր բիզնեսը։ Կադաստրը, սակայն, երեք դեպքում էլ տվել է լկտի ու անհիմն մերժում՝ դառնալով Սամվել Կարապետյանի «հարկային խոստումների» ստի պահապանը։
Տեսնելով այս բացահայտ սաբոտաժը՝ գրավոր դիմել ենք Վարչապետի աշխատակազմ։ Այստեղ էլ, սակայն, տեղի է ունեցել ամենաարտառոցը. Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանձնարարական է ուղարկել Կադաստրի պետին՝ հարցը կարգավորելու համար, բայց վերջինս, փաստացի «թքած ունենալով» իր վերադասի ու հենց Նիկոլ Փաշինյանի վրա, կրկին մերժել է տվյալների տրամադրումը։
Ստացվում է, որ փոքր բիզնեսի իրական վիճակը Կադաստրի համար ոչինչ է, երբ խաղասեղանին Սամվել Կարապետյանի հետ ունեցած ստվերային պայմանավորվածությունն է։ Սա այլևս սովորական բյուրոկրատական քաշքշուկ չէ, սա բացահայտ քաղաքական սաբոտաժ է հենց կառավարության ներսում։ Տպավորություն է, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարը Նիկոլ Փաշինյանից թաքուն վաղուց արդեն սեփական «տանիքն» է գտել Սամվել Կարապետյանի դեմքով և այսօր ավելի մեծ ջանասիրությամբ պաշտպանում է Տաշիրի Սամոյի բիզնես-գաղտնիքները, քան կառավարության հեղինակությունը։ Սա դասական դավաճանություն է. ուտել պետական բյուջեի հացը, պաշտոնավարել Փաշինյանի շնորհիվ, բայց կուլիսներում լիզել հակառակորդի ձեռքը՝ թույլ տալով, որ նա շարունակի «քերթել» փոքր ձեռնարկատերերին: Մինչդեռ Կարապետյանները եթերներից սուտ հույսեր են տալիս նույն այդ ժողովրդին։
Հարց է առաջանում՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ է, որ իր` ամենավստահելի թվացող պաշտոնյաները վաղուց արդեն անցել են հակառակորդի ճամբարը և իր իսկ աշխատակազմի գրությունները պարզապես աղբամանն են նետում, եթե դրանք վերաբերում են Սամվել Կարապետյանի շահերին։ Եթե Կադաստրի պետը թույլ է տալիս իրեն արհամարհել Վարչապետի աշխատակազմի ղեկավարին, ուրեմն նա արդեն վաճառված է, իսկ նրա իրական տերը ոչ թե Հայաստանի կառավարությունն է, այլ Տաշիրի ստվերային կայսրությունը։
Պարո՛ն Փաշինյան, Ձեր քթի տակ Ձեր թիմակիցները ծառայում են Ձեր քաղաքական հակառակորդին՝ օգնելով թաքցնել այն թալանը, որն այսօր իրականացվում է փոքր բիզնեսի նկատմամբ հենց նրանց կողմից, ովքեր խոստանում են վաղը «փրկել» այդ նույն բիզնեսը։


Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը –
Նիկոլ Փաշինյանը նախ մի սուտ է հորինել «պատերազմի կուսակցության» մասին ու հետո սկսել է «քուջուջ» անել ընդդիմադիր համամասնական ցուցակներում՝ «պատերազմի գաղափարախոս» պեղելու նպատակով:
Հիմա, Հայաստանի գլխավոր լուզերը պնդում է, իհարկե՝ առանց հիմքի ու փաստի, որ ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը «պատերազմի գաղափարախոս» է:
Ստախոսության մեջ Փաշինյանին բռնացելու համար մեծ ջանքեր չեն պահանջվում. նրա խոսքում ճշմարտություն գտնելու համար է մեծ տաղանդ անհրաժեշտ:
Բայց այստեղ մի լուրջ հոգեբանական խնդիր կա. այսօրվա պացիֆիստ Փաշինյանը անհավասար մարտի է բռնվել նախապատերազմյան «պատերազմի հրձիգ» Փաշինյանի հետ: Էս դաժան տրանսֆորմացիայի լաբիրինթոսում Փաշինյանն անհաջող անդրադարձ է կատարել ԲՀԿ-ին ու Թևանյանին՝ թերևս չմարսելով այն ակնհայտ փաստը, որ մեր թիմի «Երաշխավորված խաղաղության» մոդելը մերկացրել իր ուրացման քաղաքականությունը:
Ախր, շատ անհաջող բան է ստացվում, երբ իշխանության արևածագին իրեն «Տիգրան Մեծ» երևակայողը իշխանության մայրամուտին մի անօգնական «Ցռան Վերգոյի» կերպարի էլ չի ձգում:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա թե՜ Գագիկ Ծառուկյանի և թե՛ մեր թիմի բոլոր խոսնակների հարցազրույցները ու ելույթները երաշխավորված խաղաղության, պատերազմի էջն անշրջելիորեն փակելու, խեղճությունը հաղթահարելու և կայուն զարգացման մասին են:


Հորմուզի նեղուցի բացման համար ԱՄՆ-ն պետք է փոխի մոտեցումը. Իրանի ԱԳՆ –
Թեհրանը երաշխավորում է, որ Հորմուզի նեղուցը բաց կլինի, եթե ԱՄՆ-ն ընդունի իրողությունները տեղում, հրաժարվի իր առավելապաշտական պահանջներից և Իրանի ինքնիշխանության խախտումից: Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում լրագրողներին հայտնել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն:
«Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի տարածքային ջրերում: Այն Իրանի տարածքի մի մասն է: Եվ այն հազարամյակներ շարունակ բաց է մնացել Իրանի որոշմամբ: Իրանը չափազանց վճռական և պատասխանատու խաղացող է: Մենք մեծ նշանակություն ենք տալիս այն բանին, որ այդ նեղուցը միշտ մնա բաց», – ասել է նա:
Սակայն այժմ, նրա խոսքով, «անհրաժեշտ է ընդունել նոր կանոններ»: Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը «պահանջում է դա ոչ միայն անվտանգության նկատառումներից ելնելով, այլև անվտանգ անցման և բնապահպանական հարցերի ապահովման համար»:
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հորմուզի նեղուցը հավերժ կմնա խաղաղության և անդորրի նեղուց, եթե այս պատերազմը մեկընդմիշտ ավարտվի, իսկ ամերիկացիները հրաժարվեն իրենց առավելապաշտական դիրքորոշումներից և ընդունեն իրողությունը տեղում, ընդունեն արդար, հավասարակշռված և հավասար պայմաններ (լիարժեք կարգավորման համար): Այսինքն, եթե նրանք ընդունեն այն փաստը, որ ոչ ոք չի կարող հարձակվել մեկ այլ երկրի վրա՝ խախտելով միջազգային իրավունքը, և որ Իրանի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը պետք է պահպանվեն», – հավելել է Խաթիբզադեն:


Թրամփը ողջունել է Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ Իրանի հայտարարությունը, սակայն ընդգծել՝ Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Իրանի հայտարարությունը, որ Հորմուզի նեղուցը բաց է և ողջունել այն։ «Իրանը հենց նոր հայտարարեց, որ Իրանի նեղուցը լիովին բաց է և պատրաստ է լիարժեք անցման։ Շնորհակալություն»,- գրել է նա Truth Social-ում։ Մեկ այլ գրառմամբ էլ Թրամփը նշել է, որ Հորմուզի նեղուցը լիովին բաց է և պատրաստ է լիարժեք անցման համար, բայց ընդգծել է՝ Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը կմնա ուժի մեջ, մինչև այն պահը, երբ Իրանի հետ գործարքը 100%-ով կավարտվի։ «Այս գործընթացը պետք է շատ արագ ընթանա, քանի որ կետերի մեծ մասն արդեն բանակցված է։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ուշադրության համար»,- գրել է նա։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը լիովին բաց կմնա առևտրային նավերի համար՝ գործող հրադադարի ամբողջ ընթացքում։


ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից
ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից
ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից
ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից
ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից
ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից
Միխայիլ Դեգտյարևի հրավերով Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Մոսկվայում
Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար, օլիմպիական կոմիտեի նախագահ Միխայիլ Դեգտյարևի հրավերով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը գտնվում էր Մոսկվայում։
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ռուս գործընկերոջ հետ, քննարկվել են ՀՀ և ՌԴ միջև սպորտի զարգացման հեռանկարները, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններին և միջազգային մարզական հարթակներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։ Միխայիլ Դեգտյարևը ջերմորեն շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին՝ Եվրասիական մարզական ասոցիացիայի նախագահ ընտրվելու առթիվ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք, հույս հայտնել, որ այս հարթակը նպաստելու է տարբեր երկրների մարզական պոտենցիալի խորացմանը։
Գագիկ Ծառուկյանը նշել է, Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահությունը նոր դռներ է բացում համագործակցության խորացման համար։ «Հայաստանը պատրաստ է լինել կամուրջ Եվրոպայի, Ասիայի, Ռուսաստանի միջև սպորտում առկա խնդիրների և հարցերի քննարկման ու արդար լուծումներ գտնելու հարցում»,- նշել է ՀԱՕԿ նախագահը, հավելելով, որ սպորտը դուրս է քաղաքականությունից և անարդար է, որ քաղաքական գործընթացների արդյունքում տուժում են մարզիկներն ու սպորտի առաջընթացն ընհանրապես։ Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության խորացումը և պայմանավորվել նմանատիպ հանդիպումները դարձնել շարունակական՝ ի նպաստ օլիմպիական գաղափարների տարածման ու համաշխարհային սպորտի զարգացման։


Էսօր Վահագն Ալեքսանյանի ու Ռուբեն Ռուբինյանի հերթն էր, երևի SMS էին ստացել –
Արայիկը միսիան կատարեց, էսօր Վահագն Ալեքսանյանի ու Ռուբեն Ռուբինյանի հերթն էր, երևի SMS էին ստացել ու դրա համար իրար հերթ չէին տալիս ԱԺ-ում ու մեկը մյուսի հետևից Ծառուկյանի անունն էին տալիս։
Եվ այդպես այսօր թիրախավորվել էր Էլինար Վարդանյանը։
Կինը` տղամարդկանց կողմից..
Բայց էս մարդիկ չեն հասկանում, որ Գագիկ Ծառուկյանի կամ իր կողքին կանգնած մարդկանց անունները շնչակտուր արտասանելուց իրենց քաղաքական կշիռը չի աճելու։
Տղաներ, լավ կլինի Գագիկ Ծառուկյանի կողքին կանգնած մարդկանց մասին խոսելուց զատ, վերհիշեք ձեր կուսակցությունում հայտնված շատերին, թե ով որտեղից ա եկել ձեր կուսակցություն։
Հ.Գ. Բարևներ Սերգեյ Բագրատյանին..
Հ.Գ. 2 Հայկ Կոնջորյանը Լուսավոր Հայաստանից վայրէջք չկատարե՞ց Ձեր ֆրակցիա որ հիմա էլ ֆրակցիայի ղեկավարնա։


