«Սոցիոլոգիան ՀՀ-ում ոչ թե հանրային տրամադրությունների ստուգման գործիք է, այլ դրանց վրա ազդելու միջոց»․ Բագրատ Միկոյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Սոցիոլոգիան ՀՀ-ում ոչ թե հանրային տրամադրությունների ստուգման գործիք է, այլ դրանց վրա ազդելու միջոց»․ Բագրատ Միկոյան

Հայաստանում արդեն վաղուց, հատկապես վերջին շրջանում, շատ ավելի ակնհայտ է դարձել, որ սոցիոլոգիան ոչ թե հանրային տրամադրությունների ստուգման, այլ դրանց վրա ազդելու միջոց և գործիք է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
     «Ես որևէ հարցման արդյունք չեմ մեկնաբանի, սակայն կարող եմ ասել, որ որոշ մարդիկ արդեն կորցրել են չափի զգացումը՝ նույնիսկ այդ խեղաթյուրված տվյալներն օգտագործելու տեսանկյունից։ Կարծում եմ՝ լավագույն սոցհարցումը հունիսի 7-ին է։ Մենք ունենք մեր հարցումները, որոնց արդյունքները մեզ ամբողջությամբ բավարարում են այս փուլում առաջ շարժվելու համար։ Մենք շարունակում ենք մեր գործը»,-ասել է Միկոյանը՝ հորդորելով վերջին հրապարակված հարցումների հավաստիությունը ստուգելու համար ուսումնասիրել Երևանի ավագանու ընտրություններից առաջ հրապարակված սոցիոլոգիական հարցումները։

Հիշեցնենք, որ այսօր «Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչությունն հրապարակել էր վերջին հարցման տվյալները, համաձայն որոնց՝ եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ընտրողների միայն 5,5%-ն է պատրաստ ձայն տալ «Հայաստան» դաշինքին, ինչը ենթադրում է, որ այս ուժը չի հաղթահարելու խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 8 %-ը։

Արհեստական բանականության օգնությամբ կարելի է հիվանդություններ բուժել․ Սեմ Ալթման


Արհեստական ինտելեկտի շնորհիվ մարդկությունը կարող է հիվանդությունների մի մասից ազատվել։ Սակայն եթե այն հայտնվի չարամիտ մարդկանց ձեռքին, ապա կարող են ստեղծվել…

Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին «Զայեդ» մրցանակը ստանալու կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակին արժանանալու կապակցությամբ:

Էրդողանը ողջունել է ինչպես Ալիևի, այնպես էլ Փաշինյանի ջանքերը և ցուցաբերած վճռական կամքը տևական խաղաղության հաստատման ճանապարհին:

Թուրքիայի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ կողմերի համաձայնեցերած խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Հարավային Կովկասի համար նոր էջ կբացվի։

Էրդողանի խոսքով՝ Անկարան անկեղծորեն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են տարածաշրջանում և ամբողջ աշխարհում անվտանգությանը, խաղաղությանը, բարեկեցությանը և կայունությանը։

Մի շարք երկրների ղեկավարներ շնորհավորել են Հայաստանի վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ 2026 թվականի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակին արժանանալու համար, այդ թվում՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի ղեկավարները, ինչպես նաև Պակիստանի վարչապետը, Լիբանանի նախագահը:

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

Իրանը պատրաստ է դադարեցնել պատերազմը, բայց պահանջում է չհարձակվելու երաշխիքներ


Քաղաքականություն


Իրանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր կյանքը զոհաբերել Իսլամական Հանրապետության համար:



Մասուդ Փեզեշքիանի խոսքով՝ ավելի քան 14 միլիոն իրանցիներ հայտնել են իրենց զոհաբերելու պատրաստակամությունը երկրի համար: Իրանի նախագահը հայտարարեցլ է, որ իր երկիրը պատրաստ է դադարեցնել պատերազմը Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ, բայց պահանջում է չհարձակվելու երաշխիքներ։



Դիլիջանում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Դիլիջանում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Բնապահպանի տուն» քաղաքացիական նախաձեռնությունը մարտի 21-ին ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածեց տեսանյութ այն մասին, որ «Դիլիջան» ազգային պարկի և Դիլիջանի համայնքային տարածքում կատարվել են մեծաքանակ ծառահատումներ։

Էկոլուրին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնեց, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի  387-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հիշեցնենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների ռիսկերի կառավարման վարչության պետ Սևակ Մարկոսյանը Էկոլուրին հայտնել էր, որ ծառահատումներն իրականացվել են «Դիլիջան» ազգային պարկի տարածքից դուրս,  տվյալ տարածքն ամբողջությամբ գտնվում է Դիլիջան համայնքի կազմում։

Մարտ 27, 2026 at 15:16

«Չափազանց հավակնոտ և անիրատեսական պնդում է». Վարդան Ոսկանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Չափազանց հավակնոտ և անիրատեսական պնդում է». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ-ի նախագահ Թրամփը սպառնացել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր՝ այլևս երբեք չվերածնվելու համար»՝ նկատի ունենալով Իրանին հասցվելիք հարվածների մահաբերությունը։

Չափազանց հավակնոտ և անիրատեսական պնդում է, եթե հաշվի առնենք, որ հազարամյակների իրանական քաղաքակրթությունը ոչնչացնել են փորձել բազմաթիվ նվաճողներ և չեն հաջողել։

Աշխարհի պատմության մեջ ամենաընդարձակ ցամաքային կայսրությունը ստեղծած մոնղոլները ևս, հավանաբար, կարծում էին, թե կոչնչացնեն այս քաղաքակրթությունը, մինչդեռ, ի վերջո, հենց իրանական քաղաքակրթությունը ձուլեց և իրանականացրեց այն մոնղոլներին, որոնք հայտնվել էին Իրանի քաղաքակրթական տիրույթում»:

Քաղաքական համեմատություն մաշված կոշիկների մասին. Լիճքում Արման Թաթոյանը խոսել է մեր երկրի ապագայի մասին


Քաղաքական համեմատություն մաշված կոշիկների մասին. Լիճքում Արման Թաթոյանը խոսել է մեր երկրի ապագայի մասին