Թրամփի երկրորդ ժամկետի սկզբից մինչև փետրվար տրանսպորտային անվտանգության համակարգով ավելի քան 800 մարդ է ձերբակալվել
Երեկ՝ ապրիլի 6-ին, Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանում տեղի ունեցավ քուրդ ռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյի դատավարության երկրորդ լսումը․ գրում է «Հետք»-ը։
Նա մեղադրվում էր Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ «թուրքական ազգին և պետական կառույցներին հրապարակայնորեն վիրավորելու» համար։ 2024 թվականին Ռոջհիլաթ Աքսոյը Դիարբեքիրում անցկացվող «Which Human Rights?» կինոփառատոնի շրջանակում ցուցադրել էր (ստորագրել էր ցուցադրության դիմումը) Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը (ռեժ. Իննա Սահակյան)։ Տեղի դատախազությունը այս տարվա մարտին նրա դեմ վարույթ էր նախաձեռնել։
Կազմված մեղադրական եզրակացության մեջ ասվում էր, որ ֆիլմում «1915 թվականի իրադարձությունները ներկայացվել են որպես ցեղասպանություն, այդ ժամանակաշրջանի ապստամբությունները նկարագրվել են որպես «ազատամարտիկների արդարացված պայքար», իսկ տարածաշրջանում ապրող հայերը ներկայացվել են որպես բռնի կերպով փոխված և անմարդկային վերաբերմունքի ենթարկված անձինք»։ Ֆիլմի երկխոսությունները մեջբերվել են որպես մեղադրական ապացույց։
Երեկ թուրքական Bianet լրագրողական հարթակը լուսաբանել է Դիարբեքիրում կայացած երկրորդ դատական նիստը։ Ռոջհիլաթ Աքսոյի փաստաբան Ֆրաթ Յլդզը, ի պատասխան մեղադրանքների, ասել է, որ իր պաշտպանյալը ֆիլմի ռեժիսորը չէ և միայն մասնակցել է ցուցադրությանը։
Նա ասել է, որ նման դատավարությունները սահմանափակում են խոսքի ազատությունը և ճնշում արվեստը։
«Նույնիսկ եթե նա լիներ ֆիլմի ռեժիսորը, սա դեռ պետք է գնահատվեր խոսքի ազատության շրջանակներում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի նախադեպային որոշումներ այս հարցի վերաբերյալ։ Կան նաև արդարացման որոշումներ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունների համար հետապնդվող անհատների և հաստատությունների համար, այդ թվում՝ Դիարբեքիրի փաստաբանական ասոցիացիայի»,- ասել է Աքսոյի փաստաբանը։
Պաշտպանության հայտարարություններից հետո Դիարբեքիրի առաջին ատյանի դատարանը արդարացրեց քուրդ ռեժիսոր Ռոջիլաթ Աքսոյին։
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ եթե ԱՄՆ բանակը «հատի կարմիր գծերը, ապա Իրանի պատասխանը կլինի տարածաշրջանի սահմաններից դուրս»։
«Քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակում սկսողը մենք չենք եղել ու չենք լինի, բայց չենք վարանի համարժեք պատասխան տալ քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ոտնձգություններին։
Մենք ԱՄՆ-ի ու նրա գործընկերների հետ այնպես կվարվենք, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները տարիներով կզրկվեն տարածաշրջանի նավթից ու գազից։ ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերները նույնպես պետք է իմանան, որ մինչ օրս, բարիդրացիության սկզբունքից ելնելով, մեծ զսպվածություն ենք ցուցաբերել պատասխան թիրախներ ընտրելիս, սակայն այսուհետ այդ բոլոր նկատառումները հանված են»,- ընդգծել է ԻՀՊԿ-ն։
Աղբյուր՝ IRI2day
Մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացրել Երեւանում՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում փակցնելով Նիկոլ Փաշինյանի «ուտելու» նկարները
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 7-ին ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի Ազատամարտիկներ 2 Նրբ., Նոր Արեշ 22 փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


«Չկան խրախուսման մեխանիզմներ, մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան զարգացնել թափոնների վերամշակման ոլորտը։ Պետք է խրախուսվի նաև վերամշակված նյութերի օգտագործումը»,- Հայաստանի վերամշակողների միության նախագահ Վահան Ղարիբյան։
Հայաստանում տարեկան գոյանում է շուրջ 700․000 տոննա կոշտ կենցաղային թափոն, որոնց հիմնական մասն ուղղվում է ոչ սանիտարական աղբավայրեր։ Ըստ Համաշխարհային բանկի զեկույցի՝ առաջիկա տարիներին գոյացող թափոնների տարեկան ծավալը կաճի՝ հասնելով 820․000 տոննայի։
Ըստ փորձագիտական գնահատականների՝ ներկայում Հայաստանում վերամշակվում է վերամշակելի թափոնների շուրջ 10%-ը։ Խոշոր վերամշակման գործարան Հայաստանում չկա, կան առանձին թափոնատեսակներ վերամշակող ընկերություններ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում գործում է պլաստիկ թափոններ վերամշակող 5 ընկերություն, թղթե թափոններ վերամշակող 9 ընկերություն, ապակյա թափոններ վերամշակող 2 ընկերություն, մետաղյա թափոններ վերամշակող 5 ընկերություն, բժշկական վտանգավոր թափոններ ոչնչացնող 3 ընկերություն, օգտագործված ավտոմոբիլային անվադողեր, յուղեր, ֆիլտրեր և այլ վտանգավոր թափոններ վերամշակող 1 ընկերություն, այլ տեսակի վտանգավոր թափոնների գործածությամբ զբաղվող 3 ընկերություն։
Վերամշակող ընկերությունների խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ առաջարկելու նպատակով 2024թ․ ստեղծվել է Հայաստանի վերամշակողների միությունը։ Ներկայում միությունն ունի հինգ անդամ։ Հայաստանի վերամշակողների միության նախագահ Վահան Ղարիբյանի հետ Էկոլուրը զրուցել է ոլորտի խնդիրների, առաջարկվող լուծումների, «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին» (ԱԸՊ) ՀՀ օրենքի նախագծի և ԱԸՊ համակարգի ներդրման արդյունքում սպասվող ազդեցության մասին։
Էկոլուր․
– Ներկայում ի՞նչ խնդիրներ կան թափոնների կառավարման ոլորտում։
Վահան Ղարիբյան․
– Հայաստանում, թափոնների կառավարում, որպես այդպիսին, գոյություն չունի։ Կա առաջացնող և կա տեղափոխող, վերամշակողները շատ քիչ են։ Հիմնականում որոշակի չափով կարգավորված է թղթի, երկաթի, ապակու թափոնների վերամշակումը։ Մնացածը՝ պլաստիկ, օրգանական, վտանգավոր թափոններ, յուղեր, օդի ֆիլտրներ, անվադողեր, քաոսային վիճակում են։ Դրանց ամեն տեղ կարող ես հանդիպել՝ բնության մեջ կամ շենքերի հարակից տարածքներում կուտակված։ Ընդհանուր առմամբ, հասարակության վերաբերմունքն այս առումով շատ վատ է՝ միայն մեր աչքից հեռու լինի։ Իսկ թե ինչ է լինում այդ թափոնների հետ, չի հետաքրքրում։ Մեզ մոտ բոլոր թափոններն իրար հետ են լցվում, իրար հետ՝ թափվում։ Անկառավարելի մի իրավիճակ է, որի արտահայտումը հաճախ տեսնում ենք վառվող աղբավայրերի տեսքով։ Մենք գիտենք, որ աղբավայրերի հրդեհները պայմանավորված են և՛ մարդկային, և՛ կլիմայական գործոններով, բայց եթե կառավարումը ճիշտ լինի, հետևանքներն այդպես չենք զգա։
Էկոլուր․
– Ի՞նչ խնդիրների հետ են բախվում վերամշակող կազմակերպությունները։
Վահան Ղարիբյան․
– Վերամշակողների միությունն իր վրա գործառույթ է վերցրել վեր հանել ոլորտի խնդիրները։ Խնդիրներից է հարկման համակարգը։ Թափոնների ոլորտում աշխատող ընկերությունները հարկվում են նույն մեխանիզմով, նույն մեթոդով, ինչպես, օրինակ, ներմուծող առևտրային կազմակերպությունները։ Չկան խրախուսման մեխանիզմներ, մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան զարգացնել ոլորտը։ Պետք է խրախուսվի նաև վերամշակված նյութերի օգտագործումը, մտնի մեր առօրյա։
Խնդիր է, որ մեր ոլորտում չկան վիճակագրական տվյալներ, թե քանի ձեռնարկություն կա, ինչքան հարկեր են վճարում, ինչ շրջանառություն ունեն։ Մենք առաջարկ ենք ներկայացրել, որպեսզի մեր ոլորտն առանձնացվի և դիտարկվի որպես առանձին՝ վերամշակողների ոլորտ։
Էկոլուր․
– Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրումն ի՞նչ փոփոխություններ կարող է բերել վերամշակողների համար։
Վահան Ղարիբյան․
– Միայն փոքր վերամշակող ընկերությունների համար եմ խնդիր տեսնում։ Եթե նրանք չգնան ընդլայնման, հնարավոր է, որ ուղղակի հումք չունենան, որպեսզի աշխատեն։ Մյուս կողմից, եթե օրենքը սկսի գործել, խթան կհանդիսանա վերամշակողների համար, որպեսզի ընդլայնվեն, նոր ընկերություններ կստեղծվեն, ոլորտում մրցակցություն կլինի, իսկ որտեղ կա մրցակցություն, կա զարգացում։ Ընդհանուր առմամբ, դրական միտումներ եմ տեսնում Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրումից։ Բայց օրինագիծն արդեն 3-4 տարի է՝ քննարկման փուլում է։ Հույս ունենք, որ 2027 թվականից կսկսի գործել, այս քաոտիկ վիճակին լուծումներ կտրվեն, կանոնակարգում կլինի։ Կսկսի գործել «աղտոտողը վճարում է» սկզբունքը։ Ես վստահ եմ, որ եթե կարողանանք ճիշտ մոդել ընտրել Հայաստանի համար, մեծ փոփոխություններ կլինեն։
Էկոլուր․
– Արդյո՞ք թափոնների վերամշակմամբ զբաղվելը շահավետ բիզնես է։
Վահան Ղարիբյան․
– Այնտեղ, որտեղ հնարավոր է եկամուտ ստանալ, այս պահի դրությամբ ինչ-որ չափով կանոնակարգված է։ Դրանք այն ծառայություններն են, որոնք առնչվում են երկաթի, թղթի, ապակու թափոններին։ Այս երեք տեսակի թափոններն ինչ-որ արժեք են ներկայացնում։ Բայց, օրինակ, պլաստիկի տեսակներ գոյություն ունեն, որոնք որպես պլաստիկ հնարավոր չէ վերաօգտագործել, դրանից պետք է ինչ-որ այլ բան ստանալ կամ այլ ձև օգտագործել։ Դրա դիմաց արդեն աղտոտողները պետք է վճարեն։ Ներկայում քանի որ չկա այդ վճարը, չկա նաև դրա մշակումը։ Այն, ինչից հնարավոր է եկամուտ ստանալ, այսօր գործում է, բայց այն, ինչից հնարավոր չէ եկամուտ ստանալ, դրա դիմաց պետք է աղտոտողը վճարի, բայց այսօր դա չկա։
Էկոլուր․
– Թափոնների վերամշակում ապահովելու համար նախ պետք է թափոնների տեսակավորում։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում թափոնների տեսակավորման գործընթացը։
Վահան Ղարիբյան․
– Երևանում 5000 կետերում տեղադրված են թափոնամաններ։ Տեսակավորման թափոնամաններ տեղադրված են 900 կետում։ Մենք չենք կարող բոլոր 5000 կետերում տեղադրել տեսակավորման աղբամաններ, պարզապես այդքան տեղ չկա։ Այլ մոտեցում պետք է կիրառել, օրինակ, լինի 2 թափոնաման՝ մեկը թաց, մյուսը չոր թափոնների համար, մեկը օրգանական, մյուսը ոչ օրգանական թափոնների համար։ Բայց այդ դեպքում էլ պետք է տեսակավորման ընդհանուր կարողություններ ստեղծել, որպեսզի տեսակավորել այդ ոչ օրգանական թափոնները։ Այսինքն, այսօրվա կարողություններն ինչ-որ մի փոքր հարց են լուծում։ Որպեսզի ինչ-որ բան զարգանա, պետք է կամ սուբսիդավորում լինի, կամ բիզնես մոդել։
Ինչ վերաբերում է բնակչությանը, այնպես չէ, որ մեր հանրությունն անտարբեր է։ Ես այդպես չեմ կարծում։ Երբ տեսնում է ինչ-որ դրական փոփոխություններ ու արդարություն է տեսնում դրանում, ինքը գնում է այդ փոփոխություններին, իսկ երբ տեսնում է, որ ոչինչ չի կատարվում, ինքն էլ իր վրա պատասխանատվություն չի զգում։
Հայաստանի բնակչությունը հիմնականում կենտրոնացած է Երևանում, և պետք է Երևանն առանձին դիտարկենք, մարզերն՝ առանձին։ Կառավարումը մայրաքաղաքում և մարզերում տարբեր պետք է լինի։ Օրինակ, Երևանում թափոնները գեներացվում են մոտ վայրում, իսկ, օրինակ, Սյունիքի մարզում, որտեղ բնակավայրերն իրարից հեռու են, թափոնները հավաքելու համար լոգիստիկ ծախսեր են պետք։ Իսկ Երևանում այդ առումով ավելի հեշտ է։ Բայց մայրաքաղաքում՝ այն վայրերում, որտեղ շինարարություն է, շինաղբն է կուտակված։ Չկա լուծում խոշոր եզրաչափով թափոնների համար։ Լավագույն դեպքում մարդիկ պարզապես թողնում են աղբամանների կողքը։ Դրա ճիշտ լուծումն այն կլիներ, եթե եվրոպական երկրների նման լինեին հավաքման առանձին կետեր, որտեղից դրանք կարող են տանել այն մարդիկ, ովքեր չունեն հնարավորություն գնելու։ Դա կլիներ վերօգտագործման ինչ-որ մեխանիզմ։
Էկոլուր․
– Ի՞նչ փոփոխություններ կցանկանայիք տեսնել թափոնների կառավարման ոլորտում։
Վահան Ղարիբյան․
– Կցանկանայի տեսնել ավելի պատասխանատու մոտեցում, որպեսզի մարդիկ չմտածեն՝ ինչպես պարզապես հեռացնեն աղբն իրենց բակից։ Ընդհանուր միջավայրն ավելի պատասխանատու լինի, պետական գնումներում խրախուսվի վերամշակվածը, առաջնահերթություն տրվի վերամշակված ապրանքներին։ Պետք է ենթագիտակցության մեջ փոփոխություն լինի, մտնի մեր առօրյա։ Օրինակ, եվրոպական երկրներում վերամշակված նյութով ստացված իրը կարող է ավելի թանկ լինել, բայց մարդիկ գնում են՝ գիտակցելով, որ աջակցում են վերամշակման ոլորտին։

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:
Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։
Մարտ 30, 2026 at 13:54

No Title