Դրամից մինչև կանաչ պարտատոմսեր. Հայաստանի «առաջինները» 35 տարում

35 տարվա ընթացքում Հայաստանը ոչ միայն անցել է տարբեր տնտեսական փուլերով, այլև ունեցել է մի շարք «առաջիններ», որոնք փոխել են երկրի ֆինանսական, տեխնոլոգիական և բիզնես միջավայրը։

  • Հայկական դրամը շրջանառության մեջ է դրվել 1993 թվականի նոյեմբերի 22-ին։ Մեկ դրամը փոխանակվում էր 200 խորհրդային ռուբլու դիմաց։ Առաջին շարքի թղթադրամները եղել են 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով։
  • Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ստեղծվել է 2000թ. `որպես բաժնետիրական ընկերություն։ Այսօր  այն ՀՀ֊ում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի հիմնական օպերատորն է։
  • 2001 թվականին Հայաստանի բանկերի և Կենտրոնական բանկի համագործակցությամբ ստեղծվեց ArCa միասնական քարտային վճարային համակարգը։ Այն դարձավ քարտային գործարքների մեծ մասի հիմքային ենթակառուցվածքը Հայաստանում։
  • 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանն առաջին անգամ դուրս եկավ միջազգային կապիտալի շուկա՝ տեղաբաշխելով $700 մլն ծավալով 7-ամյա Eurobond։ Թողարկման եկամտաբերությունը կազմել էր 6.25%, իսկ պահանջարկը մոտ չորս անգամ գերազանցել էր առաջարկը։
  • 2020 թվականին Ameriabank-ը թողարկեց Հայաստանում առաջին Green Bond-ը՝ մոտ $50 մլն համարժեք եվրոյով։ Թողարկումը կազմակերպվել էր միջազգային Green Bond Principles չափանիշներին համապատասխան և դարձավ հայկական ֆինանսական շուկայում կանաչ ֆինանսավորման առաջին խոշոր օրինակներից մեկը։
  • 2009 թվականին շրջանառության մեջ դրվեց Հայաստանի պատմության ամենաբարձր անվանական արժեքով թղթադրամը՝ 100,000 դրամը։ Հետագայում նոր՝ երրորդ սերնդի թղթադրամների շարքում այդ անվանական արժեքն այլևս չպահպանվեց։

Ինչպե՞ս է փոխվել Հայաստանի տնտեսությունն անկախությունից հետո. 35 տարին` թվերով

1991 թվականի սեպտեմբերի 21-ից անցել է 35 տարի։ Այս ընթացքում Հայաստանն անցել է բազմաթիվ փորձությունների միջով: 35 տարին կարելի է ներկայացնել նաև ընդամենը 10 թվով։

Թիվ Ինչ է ցույց տալիս
$2.07 մլրդ Հայաստանի ՀՆԱ-ն 1991 թվականին
$29.24 մլրդ ՀՆԱ-ն 2025 թվականին
$573 մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 1991-ին
$9,474 մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2025-ին
3.55 մլն → 3.09 մլն բնակչությունը՝ 1990-ի և 2025-ի համեմատությամբ
11,000% գնաճը 1993 թվականին
200 ռուբլի = 1 դրամ ազգային արժույթի ներդրման փոխանակման հարաբերակցությունը
303,140 դրամ միջին ամսական անվանական աշխատավարձը 2025-ին
$13.07 մլրդ Հայաստանի ապրանքային արտահանումը 2024-ին
7.2% տնտեսական աճը 2025-ին

1991 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմում էր մոտ 2.07 մլրդ դոլար։ 2025-ին Համաշխարհային բանկը Հայաստանի ՀՆԱ-ն գնահատում է արդեն 29.24 մլրդ դոլար։ Անվանական դոլարային արտահայտությամբ տարբերությունն ավելի քան 14 անգամ է:

1991-ին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն մոտ 573 դոլար էր։ 2025-ի ցուցանիշը՝ 9,474 դոլար է։

Այստեղ ևս խոսքը ընթացիկ դոլարներով անվանական ցուցանիշի մասին է, սակայն այն չի կարելի նույնացնել կենսամակարդակի նույն չափով աճի հետ։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ 1990-ին Հայաստանում բնակվում էր մոտ 3.55 մլն մարդ, իսկ 2025-ին՝ շուրջ 3.09 մլն։

Անկախ Հայաստանի տնտեսական պատմության ամենածանր թվերից մեկը 11,000% է։ Հենց այդքան էր 1993 թվականի գնաճը՝ ԿԲ պատմական տվյալներով։ Նույն թվականին շրջանառության մեջ մտավ դրամը՝ 200 ռուբլու դիմաց 1 դրամ փոխանակման հարաբերակցությամբ։ 2025 թվականին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 303,140 դրամ։ Համեմատության համար՝ 2015-ին այն մոտ 171.6 հազար դրամ էր։

2024 թվականին Հայաստանի ապրանքային արտահանումը կազմել է մոտ 13.07 մլրդ դոլար, ներմուծումը՝ շուրջ 16.8 մլրդ դոլար։

Համաշխարհային բանկի վերջին ամբողջական տարեկան տվյալներով՝ 2025-ին Հայաստանի տնտեսությունն աճել է 7.2%-ով։ Նույն աղբյուրով գործազրկության գնահատականը կազմել է 12.9%, իսկ գնաճը՝ 3.3%։

35-ամյա անկախություն․ որքան գումար է ուղղվել ՀՀ-ի պաշտպանությանը տարբեր ղեկավարների օրոք. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է անկախության 35-ամյակը։ Անկախ պետականության կերտման ճանապարհը կարելի է դիտարկել նաև այն ռեսուրսների միջոցով, որոնք տարբեր ժամանակաշրջաններում պետությունը հատկացրել է ռազմական ոլորտին․

SIPRI-ի տվյալներով՝ 2024թ․ գներով հաշվարկված Հայաստանի միջին տարեկան ռազմական ծախսերը Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանի տարիներին կազմել են մոտ $169 մլն։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման  տարիներին՝ 1999–2007 թթ., ռազմական ծախսերի տարեկան միջինը հասել է շուրջ $288 մլն-ի։

Սերժ Սարգսյանի կառավարման 2009–2017թթ․ ընթացքում միջին տարեկան ռազմական ծախսն արդեն կազմել է մոտ $612 մլն։

Ավելի մեծ փոփոխություն է արձանագրվում 2019–2025 թթ․։ Նիկոլ Փաշինյանի կառավարման այդ տարիների միջին տարեկան ռազմական ծախսը, նույն՝ 2024թ․ գներով, կազմում է շուրջ $1.2 մլրդ։


ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներին կհատկացվի ավելի քան 1.3 մլրդ դրամ. ծրագիրը Երևանում և մարզերում


Փոխվել է ոչ միայն ծախսերի իրական ծավալը, այլև տնտեսության վրա ռազմական բեռը։ Ռազմական ծախսերը Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում միջինում կազմել են ՀՆԱ-ի համապատասխանաբար մոտ 3.2% և 3.1%, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ մոտ 4%, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին՝ մոտ 5.1%։

2025թ․ ռազմական ծախսերը հասել են շուրջ $1.7 մլրդ՝ 2024 թ․ գներով, իսկ ՀՆԱ-ի նկատմամբ հարաբերակցությունը՝ մոտ 6.1%։

Այսպիսով, անկախության 35 տարիների ընթացքում Հայաստանի ռազմական ծախսերի իրական ծավալը զգալիորեն մեծացել է, հատկապես վերջին տասնամյակում։ Սակայն, այդ տարբերությունները չեն կարող վերագրվել միայն տվյալ ժամանակաշրջանի ղեկավարին․ դրանց վրա ազդել են տնտեսական աճը, պատերազմները, անվտանգային միջավայրի փոփոխությունները, սպառազինության գնումները և պետական բյուջեի առաջնահերթությունները։

Թվային արժույթների փոխարժեքները սեպտեմբերի 21-ի դրությամբ

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքներն սեպտեմբերի 21-ի դրությամբ։ Bitcoin (BTC) — $81 510 Ethereum (ETH) — $2 665 Binance Coin (BNB) — $773 Ըստ կապիտալիզացիայի՝ 100 լավագույն կրիպտոարժույթների շարքում վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ աճը ցույց է տվել NEAR Protocol (NEAR) +24%։  Լավագույն 100-ի մեջ վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ անկումը ցույց է տվել MemeCore (M) −5%։ […]

Անկախ Հայաստանի 35 տարին՝ հայկական դրամի պատմությամբ․ ինչպե՞ս ծնվեց և փոխվեց ազգային արժույթը

Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 35 ամյակն է: 

Հայաստանի անկախացումից երկու տարի անց Հայաստանն ունեցավ սեփական արժույթը։ 1993 թվականի նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը։ Մեկ դրամը փոխանակվում էր 200 խորհրդային ռուբլու դիմաց, իսկ խորհրդային թղթադրամները որոշ ժամանակ շարունակեցին զուգահեռ շրջանառվել։

Հայկական դրամի գոյության ընթացքում թողարկվել են մի քանի շարք շրջանառու թղթադրամներ և մետաղադրամներ, ինչպես նաև հավաքորդների համար հետաքրքրություն ներկայացնող այլ արժույթներ՝ շրջանառու հուշադրամներ, հավաքորդական թղթադրամներ, հավաքորդական և ներդրումային մետաղադրամներ։

Դրամի ծնունդը, սակայն, համընկավ Հայաստանի տնտեսական պատմության թերևս ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկի հետ։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ ազգային արժույթի ներդրման տարում՝ 1993-ին, սպառողական գների աճը հասել էր 11,000%-ի։ Հետխորհրդային մյուս երկրներից Հայաստան ռուբլու ներհոսքը ևս նպաստել էր հիպերգնաճին։

1990-ականների երկրորդ կեսին դրամը հիմնականում արժեզրկվում էր։ 1995-ին մեկ դոլարի տարեկան միջին փոխարժեքը 405.9 դրամ էր, իսկ 2003-ին արդեն հասել էր մոտ 579 դրամի։

Տարի $1-ի տարեկան միջին փոխարժեք
1995 405.9 դրամ
2000 539.5 դրամ
2003 578.8 դրամ
2005 457.7 դրամ
2008 306.0 դրամ
2009 363.3 դրամ
2015 477.9 դրամ
2021 503.8 դրամ
2022 435.7 դրամ
2023 392.5 դրամ
2024 392.7 դրամ
2025 387.0 դրամ

Այնուհետև սկսվեց հակառակ շարժումը։ 2004-2008 թվականներին դրամը զգալիորեն ամրապնդվեց, և 2008-ին մեկ դոլարի տարեկան միջին արժեքը հասավ մոտ 306 դրամի։ Մեկ տարի անց՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ, միջին փոխարժեքը վերադարձավ 363 դրամի սահման։

Հաջորդ խոշոր շրջադարձը 2014-2015 թվականներին էր․ 2014-ի տարեկան միջին 415.9 դրամից դոլարը 2015-ին բարձրացավ մինչև 477.9 դրամ։

 2016-2020 թվականներին փոխարժեքը հիմնականում շարժվում էր 480-490 դրամի միջակայքում։

2021-ին տարեկան միջինը հասավ 503.8 դրամի, սակայն հաջորդ տարիներից սկսվեց դրամի կտրուկ ամրապնդումը․ 2022-ին միջինը նվազեց մինչև 435.7, 2023-ին՝ 392.5, իսկ 2025-ին՝ շուրջ 387 դրամ։


2026 թվականին ամրապնդման միտումը շարունակվել է։ Կենտրոնական բանկի հրապարակած՝ սեպտեմբերի 18-ի փոխարժեքով մեկ ԱՄՆ դոլարը կազմել է 363.44 դրամ։

  • Այսպիսով, դրամի` ավելի քան երեք տասնամյակի պատմությունն ունեցել է խոշոր շրջփուլեր՝ 1990-ականների հիպերգնաճից և արժեզրկումից մինչև վերջին տարիների զգալի ամրապնդում։

Անկախության տոնը՝ թվերով․ որ տարիներին որքա՞ն է Հայաստանը ծախսել սեպտեմբերի 21-ի միջոցառումների համար

ՀՀ անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների համար կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 326.97 մլն դրամ, որից մոտ 1.031 մլրդ դրամը նախատեսված է Հանրապետության հրապարակում գլխավոր միջոցառման համար։ Մարզային միջոցառումներին նախատեսվում է մոտ 295.5 մլն դրամ։

Համեմատության համար՝ 2020 թվականին անկախության օրվա միջոցառումների ծրագրային բյուջեն եղել է 190 մլն դրամ, իսկ միայն մեկ խոշոր կազմակերպչական պայմանագիրը՝ 59.06 մլն դրամ։

2018 թվականի 27-ամյակի միջոցառումների համար հրապարակված տվյալով ծախսվել էր մոտ 84.8 մլն դրամ։

2021 թվականի 30-ամյակն էլ նշվել էր մեծամասշտաբ ձևաչափով՝ Հանրապետության հրապարակում գլխավոր միջոցառմամբ։ Կառավարությունն այն ժամանակ հայտարարել էր «մասշտաբային և գունագեղ տոնակատարության» մասին։

2024-ի ձևաչափը արդեն ավելի մշակութային էր․ Անկախության օրը Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվեց Անահիտ աստվածուհուն վերագրվող բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը, կազմակերպվեցին նաև քաղաքային ֆլեշմոբներ և հանրայնացման միջոցառումներ։

Իսկ 2026-ին ծրագրի շրջանակներում բացի Երևանի գլխավոր համերգից միջոցառումներ են նախատեսված Կապանում, Վանաձորում, Գյումրիում և Իջևանում։ Հանրապետության հրապարակում կայանալիք համերգին Թաթա Սիմոնյանի ելույթի համար նախատեսված է 20 մլն դրամ, Արման Հովհաննիսյանին՝ ավելի քան 17 մլն, Սարո Թովմասյանին՝ 8 միլիոն դրամ, Իվետա Մուկուչյանին՝ ավելի քան 5 միլիոն դրամ, Արամ MP3-ին՝ ավելի քան 5 միլիոն դրամ:

Պայմանագրում ելույթների տևողությունը նշված չէ, սակայն միջոցառման ընդհանուր տևողությունը կազմելու է 1 ժամ 30 րոպե։

Սեպտեմբերի 21-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները

Սեպտեմբերի 21-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 362.50 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 365 դրամը: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեք է սահմանվել 361.38 դրամը, վաճառքի միջին փոխարժեք՝ 365.76 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել է 415 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 420 դրամը: Եվրոյի առքի միջինացված արժեք է սահմանվել 411. 55 դրամ, վաճառքի միջին […]

Կորցնել անկախությունը շատ ավելի վատ է, քան կորցնել անմեղությունը. ոգեշնչող մտքեր

Մարդը սովորում է մենությանն ու անկախությանը. փաստ չէ, որ դա լավ սովորություն է:

Աշխատիր հանուն սեփական անկախության, հասիր դրան, իսկ հետո արդեն ձգտիր ավելիին:

Ազատության և անկախության մասին մտքերը ծնվում են միայն նրա մոտ, ով դեռ ապրում է հույսով:

Կորցնել անկախությունը շատ ավելի վատ է, քան կորցնել անմեղությունը:

Նա, ով ունի դաշնակիցներ, այլևս ամբողջովին անկախ չէ:

Անկախությունը փոխարինում է ազատությանը:

Երիտասարդության տարիներին ես ուզում էի փոխել աշխարհը: Հիմա փորձում եմ թույլ չտալ, որ աշխարհը փոխի ինձ:

Ճշմարիտ անկախությունն այն է, որը թույլ է տալիս ինձ անել այն, ինչ տվյալ պահին ցանկանում եմ:

Ես փողն այնքան էլ չեմ սիրում, բայց հարգում եմ դրա մեջ վայելուչ անկախության միակ միջոցը:

Տղամարդու մեջ ավտոմատ կերպով հերթագայում են երկու պահանջմունք՝ մերձեցման և անկախության:

Մտքի անկախությունն ազնվականության ամենավեհ տեսակն է:

Չկա ավելի դժվար ճանապարհ, քան անկախության ճանապարհը:

Անկախ ուղեղները երբեք չեն վախեցել պարզունակություններից:

Դու չե՞ս հավատում, որ կնոջը դուր է գալիս անկախ լինելը:

Arca-ն միավորում է ազգայինն ու միջազգայինը. Թողարկվեցին Arca-UnionPay քարտերը

Ֆինանսական նոր կամուրջ Հայաստանի և աշխարհի միջև։ Հայկական ազգային վճարային համակարգ Arca-ն և միջազգային հսկա UnionPay International-ը միավորել են ուժերը՝ ստեղծելով նոր՝ Co-badged համատեղ քարտեր։ Սա պարզապես նոր քարտ չէ, սա մեկ հպումով աշխարհին կապվելու նոր հնարավորություն է։

Ունենալ Arca-UnionPay նոր քարտ, նշանակում է ճամփորդություն պլանավորելիս չմտածել ևս մեկ՝ միջազգային քարտ ձեռք բերելու մասին։ Մեկ հպում՝ Երևանում, մյուսը՝ աշխարհի տարբեր անկյուններում, արդյունքում՝ արագ ու հուսալի գործարքներ, քեշբեք/գումարի վերադարձ ու ֆինանսական ակնհայտ առավելություններ․ Arca-UnionPay համագործակցությունից, ի վերջո, շահելու է շարքային քարտապանը։

Arca-UnionPay քոբեյջ քարտերն արդեն սպասում են իրենց առաջին քարտապաններին։

Մանրամասն` տեսանյութում։

Միլիարդատերերի շաբաթ. Ֆրանսիան Ուսմանովի կողմից, Մազեպինի «Տանկերի աշխարհը», Պոտանինի արմատները

Դմիտրի Մազեպինի որդին՝ Նիկիտան, բանակցություններ է վարում «World of Tanks» և «World of Ships» առցանց խաղերի մշակողի ձեռքբերման շուրջ: Ֆրանսիան պահանջել է վերացնել Ալիշեր Ուսմանովի դեմ եվրոպական պատժամիջոցները: FSK Group-ի հիմնադիր Վլադիմիր Վորոնինը բացատրել է, թե ինչու է վրդովվել, երբ հայտնվել է Forbes-ի ցուցակում: Վլադիմիր Պոտանինը նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը մեկ քառորդով բելառուս է:

Ռուսաստանի առաջատար գործարարների հետ կապված շաբաթվա ամենակարևոր իրադարձությունները ներկայացված են Forbes-ի լուսանկարների պատկերասրահում: Հոդվածը ներառում է սեպտեմբերի 11-ից 18-ը տեղի ունեցած իրադարձությունները:

Դմիտրիյ Մազեպին, Նիկիտա Մազեպին (նկարում)

Դմիտրի Մազեպինի որդին՝ Նիկիտան, կարող է դառնալ Ռուսաստանի ամենամեծ առցանց խաղերի մշակող և հրատարակիչ «Լեստա Իգր»-ի սեփականատերը, որը արտադրում է «Աշխարհի տանկեր» և «Շիպերի աշխարհ» խաղերը: Գործարքը գտնվում է վերջնական փուլում, և կողմերը դեռևս չեն համաձայնեցրել գինը: Հրատարակության աղբյուրները գնահատում են ակտիվի պոտենցիալ արժեքը 30-ից 50 միլիարդ ռուբլի:

Նիկիտա Մազեպինի ներկայացուցիչը հաստատել է գործարքը, մինչդեռ «Լեստա»-ն հրաժարվել է մեկնաբանություն տալ: Առցանց խաղերի մշակողը պետական ​​վերահսկողության տակ է անցել 2025 թվականի հունիսին՝ դատարանի որոշմամբ: Ավելի վաղ՝ 2025 թվականի ապրիլին, գլխավոր դատախազությունը դատարանին խնդրել էր արգելել ծայրահեղական «միավորման» գործունեությունը, որը բաղկացած էր «Լեստա»-ի այն ժամանակվա սեփականատեր Մալիկ Խատաժաևից և խաղերը սկզբնապես ստեղծած բելառուսական «Wargaming.net» ընկերության սեփականատեր Վիկտոր Կիսլիից: 2022 թվականին Wargaming-ը լքեց Ռուսաստանը և իր բիզնեսը փոխանցեց իր դիստրիբյուտոր «Լեստե»-ին, իսկ իր բաժնեմասը՝ Խատաժաևին:

Алишер Усманов

Ալիշեր Ուսմանով

Ֆրանսիան աջակցել է Սլովակիայի պահանջին՝ Ալիշեր Ուսմանովին ԵՄ պատժամիջոցների ցանկից հանելու վերաբերյալ, ինչը խոչընդոտել է ԵՄ երկրներին համաձայնության գալ Ռուսաստանի դեմ անձնական պատժամիջոցների ժամանակին երկարաձգման շուրջ: Այս մասին հաղորդում է Euronews-ը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին: Փարիզը միացել է Բրատիսլավայի դիրքորոշմանը գրեթե 3000 անձանց և կազմակերպությունների վրա տարածվող սահմանափակումների ժամկետի ավարտի նախօրեին:

Euronews-ը հաղորդում է, որ Ֆրանսիան որոշել է Ուսմանովի դեմ պատժամիջոցների վերացումը տնտեսական պատճառներով: «ԵՄ մյուս անդամ պետությունների շրջանում այս դիրքորոշումը քիչ է հասկացվում», – նշել է աղբյուրը: Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ նոր քվեարկությունը նախատեսված է սեպտեմբերի 22-ին: Ալիշեր Ուսմանովը ԵՄ պատժամիջոցների ցանկում ավելացվել է 2022 թվականի փետրվարին:

Павел Голубков

Պավել Գոլուբկով

«Սբերբանկը» կարող է ձեռք բերել «Սամոլետ» զարգացման խմբի մի մասի կառավարման վերահսկողությունը, որի խոշորագույն համասեփականատերը «Ֆորբսի» ցուցակի նախկին անդամ Պավել Գոլուբկովն է: «Կոմերսանտը» տեղեկացել է, որ այս տարբերակը քննարկվում է որպես կառուցապատողի պարտքի հնարավոր վերակառուցման մաս: Բանկը «Սամոլետի» ամենամեծ վարկատուն է, ուստի մեկ սցենարը ենթադրում է իր կողմից ֆինանսավորվող նախագծերի վերահսկողությունը նրան փոխանցելը։

Մեկ այլ հնարավոր տարբերակ է, որ «Սբերբանկը» ձեռք բերի «Սամոլետի» դուստր ձեռնարկությունների բաժնեմաս, որոնք կառուցում են բնակելի համալիրներ՝ օգտագործելով բանկից ստացված նախագծային ֆինանսավորումը: Այս պայմանավորվածությունը թույլ կտա վարկատուին լիարժեք վերահսկողություն ձեռք բերել գործառնական գործընթացների նկատմամբ, մինչդեռ կառուցապատողը կապահովի բնակարանների գնորդների նկատմամբ իր պարտավորությունների կատարումը:

Вагит Алекперовշ

Վագիտ ԱլեԿՊերով

Վագիտ Ալեկպերովի և նրա գործընկերների կողմից հիմնադրված «Լուկոյլ» ընկերությանը պատկանող «Պետրոտել» նավթավերամշակման գործարանի փակումը կարող է հանգեցնել մոտ 460 ռումինական ընկերությունների սնանկացման, հաղորդում է «Կոմերսանտը»։ «Կարտել Ալֆա» ազգային արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավար Բոգդան Հոսսուն հայտարարել է, որ եթե Ռումինիայի իշխանությունները չվերսկսեն նավթավերամշակման գործարանի գործունեությունը, մոտ 8000 մարդ կարող է մնալ առանց աշխատանքի, ինչը կհանգեցնի սոցիալական ճգնաժամի։

«Պետրոտելը» գտնվում է Ռումինիայի Պլոեշտ քաղաքում և վերամշակում է Ռումինիայի շուկայում նավթի մոտ 21%-ը։ 2025 թվականի հոկտեմբերին նավթավերամշակման գործարանը դադարեցվել է պլանային սպասարկման համար, որից հետո այն ենթարկվել է ԱՄՆ պատժամիջոցների և չի կարողացել վերսկսել գործունեությունը։ Ընկերության պարտքերը գնահատվում են մոտ 400 միլիոն եվրո, և դատարանն արդեն այն ճանաչել է սնանկության գործընթացի համար։

Дмитрий Алексеев

Դմիտրիյ Ալեքսեեվ

DNS-ը, որի համասեփականատերն է Դմիտրի Ալեքսեևը, սկսել է փորձարկել իր սեփական շուկան, ըստ իր կայքում տեղադրված տեղեկատվության: Նոր ծառայությունը ներկայումս գտնվում է փակ բետա տարբերակում, և երրորդ կողմի մատակարարներին մուտքի իրավունք է տրվում հրավերով՝ դիմումը գրանցելուց հետո։

DNS-ը ընտրել է FBO մոդելը. վաճառողը ապրանքները մատակարարում է շուկայի պահեստ, որից հետո մանրածախ վաճառողը ստանձնում է պահեստավորման և լոգիստիկայի վերահսկողությունը: Վաճառողները ստանում են 25% միջնորդավճար: Սկսելու համար մատակարարները պետք է գրանցվեն, ստեղծեն ապրանքի քարտեր, պատրաստեն ապրանքները առաքման համար, ներկայացնեն առաքման հարցում և ներկայացնեն էլեկտրոնային ունիվերսալ փոխանցման փաստաթուղթ: Այնուհետև ապրանքներն ուղարկվում են DNS պահեստ:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միլիարդատերերի աշխարհը․ 2 մլրդ դոլարի ամուսնալուծությունը և Մասկի ռոբոտաքսիները