Մեկ մարդ է մահացել Փաշինյանին սպասարկող ավտոբուսի վթարից, դա չի խանգարում Փաշինյանին ուրախ նորություն հայտնել ուրախ ավտոբուսից

Իրանը դեռ լիովին չի բացել Հորմուզի նեղուցը․ ո՞րն է պատճառը

Իրանը դեռևս լիովին չի բացել Հորմուզի նեղուցը, քանի որ չի կարողանում գտնել և մաքրել ջրերում տեղադրված բոլոր ականները, հաղորդում է The New York Times-ը՝ հղում…

ԱՄՆ Կոնգրեսում Սպիտակ տան բժշկին կոչ են արել ստուգել Թրամփի հոգեկան առողջությունը

Հրապարակման համաձայն՝ Թրամփի անձնական բժիշկ Շոն Բարբակելային հասցեագրված նամակում քաղաքական գործիչը պնդել է, որ ԱՄՆ նախագահի խոսքերն ու գործողությունները կասկածի տակ են դնում նրա հոգեկան վիճակը․․․

Հորմուզը կվերաբացվի․ Իրանը միջուկային զենք չունի․Թրամփի հայտարարություններից

«Հորմուզի նեղուցը շուտով»կվերաբացվի այս կամ այն ​​կերպ», — ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Վիրջինիա նահանգի Շարլոտսվիլ քաղաք մեկնելուց առաջ։

«Այն (նեղուցը) կբացվի ավտոմատ կերպով», — ասել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսման հեռանկարների մասին հարցին։

«Մի մոռացեք, որ մենք չենք օգտագործում նեղուցը. այլ երկրներ են օգտագործում։ Եվ այլ երկրներ կօգնեն (բացելու հարցում), բայց մենք չենք օգտագործում այն։ Դա հեշտ չի լինի։ Ես այսպես կասեմ՝ այն (նեղուցը) շուտով կբացվի», — ասել է ամերիկացի առաջնորդը։

«Նրանք (Իրանը) ռազմական պարտություն են կրել, և հիմա մենք բացելու ենք (նեղուցը)՝ նրանց հետ կամ առանց նրանց։ Բայց այն Կբացվի», — ասել է Թրամփը լրագրողին Air Force One ինքնաթիռ նստելուց առաջ։

Մեկնաբանելով Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցով տարանցման համար վճար գանձելու ծրագրերը՝ Թրամփը խոստացավ կանխել դա։

«Ո՛չ, մենք դա թույլ չենք տա», — ասել է ամերիկացի առաջնորդը՝ հավելելով, որ դրանք միջազգային ջրեր են։

«Ոչ ոք չգիտի՝ նրանք դա անում են, թե ոչ», — ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Իրանի կառավարության կողմից «անբարյացակամ երկրների» նավերից վճարներ գանձելու փաստը։

«Բայց եթե դա արվի, մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա», — հավելել է ԱՄՆ նախագահը։

Իրանի հետ «լավ գործարքի» իր չափանիշների մասին հարցին պատասխանելով՝ Թրամփը նշել է, որ Իրանի հետ առաջիկա բանակցություններում ԱՄՆ-ի հիմնական պահանջը կլինի, որ Թեհրանը միջուկային զենք չձեռք բերի։

«Ո՛չ մի միջուկային զենք։ Սա առաջինն է։ Ո՛չ մի միջուկային զենք։ Սա 99%-ով մեզ համար է», — ասել է ամերիկացի առաջնորդը։

S&P Global Market Intelligence-ի նավերի հետևման տվյալների համաձայն, որոնց մեջբերել է NBC News-ը, ուրբաթ՝ ապրիլի 10-ին, Հորմուզի նեղուցով անցել է ընդամենը երկու նավ։

Տվյալները ցույց են տվել, որ նավերից ոչ մեկը նավթ կամ գազ տեղափոխող տանկեր չէր։

Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար. Hetq.am

Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար. Hetq.am