Թրամփը ծովային շրջափակման ուժի մեջ մտնելուց հետո նախազգուշացրել է Իրանին

Միացյալ Նահանգների գործող վարչակազմում՝ թե նախագահ Դոնալդ Թրամփը եւ թե նրա խորհրդականները, Պակիստանում Իրանի հետ տեղի ունեցած բանակցային առաջին փորձի ձախողու…

2024 թ․ մայիսի 27-ի ջրհեղեղի հետեւանքով` երբ Դեբեդը դուրս եկավ ափերից եւ ավերածություններ գործեց, Լոռու և Տավուշի մարզերում 2-ական զոհ եղավ, ահռելի նյութական…
Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը կազմակերպում են միջազգային համաժողով, որտեղ նախատեսվում է քննարկել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը՝ առանց Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին մասնակցելու: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Առաջիկա օրերին մենք Միացյալ Թագավորության հետ համատեղ կկազմակերպենք համաժողով այն երկրների մասնակցությամբ, որոնք պատրաստ են մեզ հետ միասին իրենց ներդրումն ունենալ բազմազգ խաղաղարար առաքելության մեջ, որի նպատակն է վերականգնել նավագնացության ազատությունը նեղուցում: Այս խստիվ պաշտպանական առաքելությունը, որը կապված չէ պատերազմող կողմերի հետ, կիրականացվի հենց որ իրավիճակը թույլ տա», — գրել է նա X սոցիալական ցանցում:
Մակրոնը հայտարարել է դիվանագիտական ճանապարհով հակամարտության շուտափույթ, կայուն և տևական կարգավորման հասնելու անհրաժեշտության մասին: Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է գտնել երկարաժամկետ լուծում այնպիսի հարցերի համար, ինչպիսիք են Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերը, ինչպես նաև նրա «ապակայունացնող գործունեությունը» տարածաշրջանում:
Միևնույն ժամանակ Մակրոնը նշել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումից բացի, անհրաժեշտ է հասնել նաև «Լիբանանի վերադարձին խաղաղության ուղի՝ նրա ինքնիշխանության լիակատար հարգմամբ»՝ հայտարարելով Ֆրանսիայի պատրաստակամության մասին՝ ներդրում ունենալ այդ գործընթացում:
Եվրոպայի խորհրդի կայքում հրապարակվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի նամակն ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով վերջինս ամփոփել է 2026 թվականի փետրվարի 3-5-ը Հայաստան կատարած այցը։
Նամակում նա ողջունել է Հայաստանի առաջընթացը, ներառյալ նոր ոլորտային օրենսդրությունը և Քրեական օրենսգրքով սահմանված երաշխիքները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ աշխատանքը։ Ողջունելով այն փաստը, որ Հայաստանի արդարադատության նախարարությունը պատրաստում է խտրականության կանխարգելման և դրանից պաշտպանության մասին օրենքի նախագիծը՝ նա ընդգծել է մի քանի խնդիրներ, որոնց լուծումը կապահովի օրենքի համապատասխանումը Եվրոպայի Խորհրդի չափանիշներին։ Մասնավորապես, ընդգծվել է, որ կարևոր է Մարդու իրավունքների պաշտպանին օժտել հստակ սահմանված լիազորություններով՝ որպես հավասարության ապահովման մարմնի՝ խտրականության դեմ արդյունավետ պայքարի եւ հավասարության խթանման համար անհրաժեշտ իրավասություններով ու ռեսուրսներով։
Օ’Ֆլահերթիի կողմից բարձրացված այլ հարցերի թվում են իրավական որոշակիության ապահովումը ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության գործում և ատելության խոսքի հետ կապված խնդիրների լուծումը: Նա վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ջանքերին՝ խտրականության կանխարգելման և դրա դեմ պայքարի վերաբերյալ համապարփակ օրենք ընդունելու համար և հորդորել է օգտագործել այս հնարավորությունը՝ ստեղծելու խտրականության դեմ պայքարի հզոր շրջանակ, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին և բազմազան հասարակության կարիքներին: