IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում մասնակցեց Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով մարզային համաժողովին։

Համաժողովի նպատակն էր ներկայացնել ՀՀ առևտրային բանկերի կողմից իրականացվող բիզնեսի ֆինանսավորման գործիքները՝ ներառյալ պետական աջակցության և միջազգային ծրագրերի շրջանակում ձևավորված հնարավորությունները, ինչպես նաև քննարկել ֆինանսական հասանելիության ընդլայնման ուղիները։

IDBank-ն իր նորարար գործիքներով մշտապես փորձում է ավելի հեշտ դարձնել իր գործընկեր բիզնեսների ինչպես առաջին քայլերը, այնպես էլ հետագա զարգացումն ու գործունեությունը։

Բանկի նոր և բացառիկ ֆինանսական գործիքի՝ IDDistributor-ի մասին էլ պանելային քննարկման ընթացքում խոսեց IDBank-ի Առևտրային գործընկերների հետ հարաբերությունների վարչության ղեկավար Գրիգորի Յոլյանը՝ նշելով, որ այն միտված է հենց ՓՄՁ ոլորտի զարգացմանն անկախ գտնվելու վայրից։ Այս գործիքի միջոցով ապահովվում է ֆինանսների հասանելիություն նույնիսկ հեռավոր մարզերում գտնվող տնտեսավարողներին և նրանց ու մատակարար կազմակերպությունների միջև ձևավորում առավել կայուն, անընդհատ հարաբերություններ։

Գործիքի միջոցով մատակարարման պահին կազմակերպության առաքիչը IDDistributor հավելվածում մուտքագրում է վճարման համար անհրաժեշտ տվյալները, ձևավորում QR-կոդ, իսկ առևտրային կետը IDBusiness Mobile հավելվածով սքանավորում է այն և կատարում վճարումը ինչպես իր կազմակերպության՝ IDBank-ի հաշիվներին առկա դրամական միջոցներից, այնպես էլ նորարարական Rocket Distributor վարկային սահմանաչափով:           

«Սահմանաչափի միջոցով, օրինակ, խանութն ունենում է լրացուցիչ «գրպան», որտեղից կարողանում է վճարել մատակարարին, եթե այդ պահին ունեցած միջոցները չեն բավարարում։ Այդպիսով, խանութում անհրաժեշտ տեսականին չի պակասում, հաճախորդները որևէ ապրանքի բացակայության խնդիր չեն տեսնում և առևտրի շարունակականությունը չի խաթարվում», – ասաց Գրիգորի Յոլյանը։

Բացի այդ, գործիքը լուծում է նաև կանխիկ գումարների հավաքագրման խնդիրը, ինչը կա թե՛ Երևանում, թե՛ ավելի շատ մարզերում։ IDDistributor-ով IDBank-ը ևս մեկ քայլով նպաստում է անկանխիկ Էկոհամակարգի և թվային վճարային համակարգերի զարգացմանը։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

«Չեմ ուզում լրջորեն մեկնաբանել էմոցիոնալ գործիչների ոչ միանշանակ հայտարարությունները»․ Մարիա Զախարովա (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Չեմ ուզում լրջորեն մեկնաբանել էմոցիոնալ գործիչների ոչ միանշանակ հայտարարությունները»․ Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանել վերջին շրջանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, սկսել է անզուսպ ծիծաղել։

«Ես չեմ ուզում լրջորեն մեկնաբանել էմոցիոնալ գործիչների ոչ միանշանակ հայտարարությունները՝ մանավանդ ՀԱՊԿ-ի վերաբերյալ, ինչ ասես, որ չենք լսել․․․ »,- ասել է Զախարովան:

Եթե եկող շաբաթ լինեին խորհրդարանական ընտրություններ, ու՞մ կընտրեին քաղաքացիները


Եթե եկող շաբաթ լինեին խորհրդարանական ընտրություններ, ու՞մ կընտրեին քաղաքացիները

Եթե եկող շաբաթ լինեին խորհրդարանական ընտրություններ, ու՞մ կընտրեին քաղաքացիները


Եթե եկող շաբաթ լինեին խորհրդարանական ընտրություններ, ու՞մ կընտրեին քաղաքացիները

Վենսը փակագծեր է բացել․ ի՞նչ է ասել Թրամփը Իրանի հետ բանակցելուց առաջ


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ողջունել է Իրանի հետ «փխրուն զինադադարի» ձեռքբերումը՝ կոչ անելով Իրանի իշխանություններին մասնակցել «բարեխիղճ բանակցություններին»…

Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի հետ…

ՊՆ զինծառայողներ են մահացել ողբերգական ավտովթարից

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների…

«Իրանում ուրանի հարստացում չի լինի»․ Թրամփ | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իրանում ուրանի հարստացում չի լինի»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ուրան չի հարստացնի։

«Միացյալ Նահանգները սերտորեն կհամագործակցի Իրանի հետ, որտեղ, մեր կարծիքով, շատ արդյունավետ ռեժիմի փոփոխություն է տեղի ունեցել։ Ուրանի հարստացում չի լինի, և Միացյալ Նահանգները, համագործակցելով Իրանի հետ, կփորի և կհեռացնի (B-2 ռմբակոծիչների հարվածներից) խորը թաղված ողջ միջուկային «փոշին»»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ համապատասխան օբյեկտները գտնվում են ԱՄՆ տիեզերական ուժերի «արբանյակային դիտարկման» ներքո, և հարձակման պահից ի վեր ոչինչ դուրս չի բերվել։

Նշենք, որ հրադադարի մասին հայտարարությունից հետո Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել էր, որ Վաշինգթոնը ընդունել է Թեհրանի 10 կետանոց առաջարկը, որոնց թվում էր Իսլամական Հանրապետության ուրան հարստացնելու իրավունքը։

Հայաստանը մտցրել ես ճահճի մեջ, ամփոփել մի ծռտի քարտեզում


Երբ դու ռուսական հողերը հետ բերող Պուտինի առաջ նստում ես քո ծռտի քարտեզով ու մի բան էլ հայտարարում, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականու…

Ուսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում․ ի՞նչ փոփոխություններ են սպասվում


«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է ուսուցիչների աշխատավարձերին և ներկայացրել իրենց առաջարկները։