Իրանը կարող է տարեկան 64 միլիարդ դոլար եկամուտ ստանալ Հորմուզի նեղուցով անցնող նավերից․ IRIB

Եթե, օրինակ, հաշվի առնենք, որ անցյալ տարի նեղուցով անցել է 32 հազար նավ, և եթե յուրաքանչյուրից գանձվի 2 միլիոն դոլար, կստացվի մոտ 64 միլիարդ դոլար․․․

Պետությունը 100%–ով կսուբսիդավորի 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին՝ բնակարան ձեռք բերելու համար. Նախագիծ

Այն հնարավորություն է տալու բազմազավակ ընտանիքներին Հայաստանի…

«Նոայի» դարպասապահը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության (Մունդիալի) ուղեգիր

Սպորտ

Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն գրանցել է պատմական արդյունք: Նա դարձել է Հայաստանի առաջնությունում հանդես եկող առաջին ֆուտբոլիստը, որը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության (Մունդիալի) ուղեգիր: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

​Ֆայուլուն այս հաջողությանը հասել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (Կոնգոյի ԴՀ) ազգային հավաքականի կազմում:

​Մունդիալի ուղեգրի համար մղվող միջմայրցամաքային փլեյ-օֆֆի եզրափակիչում Կոնգոյի ընտրանին նվազագույն հաշվով (1-0) հաղթանակ է տարել Ճամայկայի հավաքականի նկատմամբ: Դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն ընդգրկված է եղել հաղթանակ տոնած հավաքականի հայտացուցակում:

​Այս հաղթանակի արդյունքում Կոնգոյի ԴՀ-ի հավաքականը 52 տարվա դադարից հետո իրավունք է ստացել հանդես գալու աշխարհի առաջնությունում:

Թրամփը հերթական անգամ թիրախավորել է Մակրոնին՝ հեգնանքով խոսելով նրա անձնական կյանքի մասին

ԱՄՆ նախագահը հերթական անգամ անձնական բնույթի կշտամբանքներ է հնչեցրել իր ֆրանսիացի պաշտոնակցի հասցեին՝ այս անգամ ազգին ուղղված իր վերջին ուղերձից առաջ մասնավոր ճաշի սկզբում։ Թրամփի խոսքերի տեսանյութը կարճ ժամանակով հրապարակվել է Սպիտակ տան YouTube-ի ալիքում, սակայն հետո հեռացվել է, հայտնում է Agence France-Presse-ը։

Դոնալդ Թրամփը ծաղրել է Էմանուել Մակրոնին՝ նշելով, թե նրա կինը նրան չափազանց վատ է վերաբերվում։ Ամերիկացի նախագահը հեգնել է, ասելով, թե նա «վերականգնվում է ծնոտին ստացած հարվածից»։ Նա նկատի ունի 2025 թվականի մայիսին Վիետնամ կատարված այցի ժամանակ ինքնաթիռում եղած դեպքը։

Դոնալդ Թրամփը Ֆրանսիային մեղադրում է Իրանի դեմ պատերազմում չհամագործակցելու մեջ, քանի որ Փարիզը չի թույլատրել իսրայելական ինքնաթիռներին թռչել իր տարածքով։ «Ես ասացի՝ Էմանուել, կուզենայինք մի փոքր օգնություն ունենալ Պարսից ծոցում, նույնիսկ եթե մենք արդեն վատ մարդկանց վերացման եւ բալիստիկ հրթիռների ոչնչացման հարցում ռեկորդներ ենք սահմանում»,- ասել է Թրամփը։ Հետո փորձելով ընդօրինակել պաշտոնակցի ֆրանսիական շեշտադրությունը՝ շարունակել. «Ոչ, ոչ, ոչ… մենք չենք կարող դա անել, Դոնալդ։ Դա կարող ենք անել, երբ պատերազմը հաղթված լինի»։ Դոնալդ Թրամփը սպառնացել է  դա չմոռանալ, հաղորդում է RFI ռադիոկայանը։

Մակրոնը կասկածի տակ է դնում Իրանի դեմ հարվածների արդյունավետությունը

Էմանուել Մակրոնը, իր հերթին, ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ Ֆրանսիան չի մասնակցում Իրանի դեմ հակամարտությանը, Ֆրանչիայի հետ «չեն խորհրդակցել» Իրանի դեմ պատերազմ սկսելու հարցում, ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։

«Միանգամայն ճիշտ է, որ Ֆրանսիան, որի հետ չեն խորհրդակցել, ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից սկսված այս ռազմական գործողության մաս չէ։ Բայց այստեղ ոչինչ նոր չկա, այդպես է առաջին օրվանից, ուստի զարմանալու կարիք չկա»,- ասել է Մակրոնը։

Նա քննադատել է կոշտ ուժը, որը ճգնաժամեր չի լուծում եւ կասկածի տակ է դրել Իրանի դեմ հարվածների արդյունավետությունը։

Նա կրկին «խաղաղության, լարվածության նվազեցման եւ բանակցությունների վերսկսման» կոչ է արել, որոնք միակ ուղին են, որ «կարող են լուծել հիմնարար խնդիրները»։

«Ավելի վատ չի կարող լինել, քան շաբաթներ շարունակ տարածաշրջանը ռմբակոծելը եւ այն լքելը՝ առանց նոր շրջանակային համաձայնության հասնելու։ Այն, ինչը պաշտպանում է Ֆրանսիան, հենց դա է՝ պահանջկոտ համագործակցության շրջանակ», պարզաբանել է նա։

Մակրոնը Հորմուզի նեղուցի «կարգավորված, խաղաղ, բոլոր շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցված վերաբացման» օգտին է հանդես եկել։

Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել քննարկումները հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի շուրջ

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում ռուս գործընկերների հետ մանրամասն քննարկել է հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը Հայաստանի և Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող այլ երկրի փոխանցելու հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այո, այդ հարցը մանրամասն քննարկվել է, մենք մանրամասն զրույց ենք ունեցել, մեր դիրքորոշումները և տեսակետները ներկայացրել ենք, լսել ենք ռուսաստանցի գործընկերների դիրքորոշումները, և պայմանավորվել ենք քննարկումները շարունակել։ Քննարկումների իմաստը հետևյալն է. խնդիրը ձևակերպված է ընդամենը մեկ նախադասության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունն այս պայմաններում իր մրցակցային պոտենցիալ առավելությունները կորցնում է։ Մեր խնդիրն է, որ Հայաստանը իր մրցակցային պոտենցիալն ամբողջությամբ իրացնելու հնարավորություն ստանա։ Մենք Ռուսաստանի հետ կապված ոչ միայն խնդիր չունենք, այլև բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները և որևէ կերպ չենք ուզում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին։ Բայց մյուս կողմից այս իրադրությունը մեր մրցակցային առավելություններն օգտագործելու հնարավորություն չի տալիս, և մենք միասին պետք է մտածենք, թե ինչ լուծում ենք գտնում»,- ասել է վարչապետը։

«Բիբարը 7 մետր բարձրանում ա՞, ա՜յ քեզ բան». Նիկոլ Փաշինյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Բիբարը 7 մետր բարձրանում ա՞, ա՜յ քեզ բան». Նիկոլ Փաշինյան

«Բիբարը 7 մետր բարձրանում ա՞, ա՜յ քեզ բան»,- Նոր Հաճն համայնքի Նոր Գեղի բնակավայրում պղպեղի ջերմատուն այցի ժամանակ, զարմանք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Որ ասեին 7 մետրանոց բիբարի ծառ կա, կխնդայինք: Լավ անեկդոտների, ձեռ առնելու առիթ կդառնար»,- հավելել է նա:

Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը

Հայաստան

Ոստիկանության գվարդիայի ծառայողները ապրիլի 1-ին Հրազդանի կիրճում շրջիկ ծառայություն իրականացնելիս բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ «Ոստիկանության գվարդիայի ծառայողները Հրազդանի կիրճի տարածքում նկատել էին մի քաղաքացու, որը ոստիկաններին տեսնելիս դրսևորել էր տարօրինակ վարքագիծ։ Ոստիկանները փորձել են հետապնդել, ինչի արդյունքում քաղաքացին դիմել է փախուստի»,- նշել է Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման վարչության ծառայության կազմակերպման բաժնի պետ Արման Ասլանյանը։

Վազելիս երիտասարդը նետել է սառը զենքի նմանվող առարկա։ Փախուստը, սակայն, երկար չի տևել․ բարդ տեղանքում իրավիճակը կտրուկ փոխվել է։ Փորձելով անցնել կիրճում գտնվող ջրատարը՝ նա ընկել է ջուրը։ Դուրս գալու անհաջող փորձից հետո երիտասարդն օգնություն է խնդրել ոստիկաններից, և Գվարդիայի ծառայողները նրան դուրս են բերել ջրից։ Պարզվել է, որ 20-ամյա երիտասարդը թմրամիջոցով փաթեթներ է տեղադրել։

Ոստիկանության գվարդիայի 1-ին գնդի հատուկ վաշտի 3-րդ դասակի 2-րդ ջոկի հրամանատար Ալիկ Սարգսյանի խոսքով՝ բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացին իր բջջային հեռախոսի մեջ ցուցադրել է նկարները, որոնք վերաբերում են թմրանյութերին։

«Ցուցադրված նկարներով տեղանքին լավ ծանոթ լինելով՝ արագ կողմնորոշվել ենք և հայտնաբերել ենք փաթեթները»,- նշել է նա։

Կպչուն ժապավենով երեք փաթեթն էլ հայտնաբերվել է։ Թմրամիջոց իրացնելու կասկածանքով երևանցի երիտասարդը ձերբակալվել, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։