Ծնվել է երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխան՝ Անին
Հայաստանի պատմության թանգարանում պաշտոնապես բացվել է միջնադարյան հայկական փայտարվեստի եզակի ցուցանմուշներից մեկի՝ 1188 թվականին թվագրվող հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։
Պատմական մեծ արժեք ներկայացնող այս բացառիկ նմուշն առաջին անգամ է ներկայացվում հանրությանը՝ դառնալով թանգարանի մշտական հավաքածուի կարևոր համալրում։ Ցուցանմուշը ձեռք է բերվել Լոնդոնի «Սեմ Ֆոգ» ցուցասրահից՝ ՀՀ Կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարության մշակութային արժեքների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման պետական ծրագրի շրջանակում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ սա կարևոր իրադարձություն է, որը վկայում է պետության հետևողական քաղաքականության մասին։ Նախարարը նաև ընդգծել է, որ նախորդ տարի պետությունը մշակութային արժեքների ձեռքբերման և թանգարանային հավաքածուների համալրման նպատակով հատկացրել է ավելի քան 332 միլիոն դրամ. չորս տարբեր թանգարաններ համալրվել են 11 արժեքներով։ Մոտ օրերս հանրությանը կներկայացվի նաև Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքը, որը կցուցադրվի Հայաստանի ազգային պատկերասրահում։ Նա հիշեցրել է նաև, որ նախորդ տարվա ձեռքբերումների շարքում է Մատենադարանի համար գնված կարևոր ձեռագրերից մեկը։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ վերջին տարիներին իրականացվող քաղաքականությունը ցույց է տալիս, որ մշակութային արժեքների նկատմամբ հոգածությունն ու դրանց հայրենադարձումը լայն արձագանք են գտնում։ Նա նշել է, որ այս դռան ձեռքբերումը ևս նման համագործակցության արդյունք է․ դրա վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել են ոլորտի մասնագետներ Համլետ Պետրոսյանն ու Հարություն Խաչատրյանը, ինչին պետությունն արագ արձագանքել է՝ ապահովելով անհրաժեշտ ֆինանսավորումը։ Սա, Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ, թանգարանների հավաքածուների որակական արժեքի բարձրացման գործընթաց է:
Նախարարը նաև ընդգծել է, որ այս ձեռքբերմամբ Հայաստանի պատմության թանգարանը դառնում է նմանատիպ փայտյա դռների արժեքավոր հավաքածու ունեցող կենտրոններից մեկը։ Նա ներկաների ուշադրությունն է հրավիրել նաև ցուցանմուշի երկրորդ փեղկի վրա, որը ներկայում գտնվում է Բեյրութում: Ժաննա Անդրեասյանը կարևորել է դռան երկու փեղկերի համատեղ ցուցադրությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարող է դառնալ մշակութային արժեքների հանդիպման հանգրվան:
Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքի ձեռքբերման և Հայաստան տեղափոխման համար Մշակույթի զարգացման հիմնադրամին պետական բյուջեի պահուստային ֆոնդից 175 միլիոն 360 հազար դրամ գումար է հատկացվել։ Այս ձեռքբերումը կարևոր քայլ է ազգային մշակութային ժառանգության վերադարձի և պահպանման ուղղությամբ։
Բացառիկ արժեք ներկայացնող միջնադարյան քրիստոնեական արվեստի այս կոթողը փորագրված է արևելյան ընկուզենու փայտից և վերագրվում է Բագրատունյաց շրջանի՝ 1188 թվականի փայտագրության ավանդույթին։ Ցուցանմուշի պատկերագրությունը միավորում է աստվածաշնչյան և արքունական թեմաները։ Կոմպոզիցիայի կենտրոնում պատկերված է Դանիելը՝ առյուծների մեջ, իսկ ստորին հատվածներում ներկայացված են տարբեր գազանամարտերի տեսարաններ, որոնք համեմատելի են Դանիելի տեսիլքի խորհրդաբանության հետ (Դան. 7:1–7, 7:23–27)։
Հորինվածքի կենտրոնական մասն ընդգծում է խաչի «թևավոր» տիպը՝ ծաղկային ծիլերով և պտղաբեր խորհրդով, որը համապատասխանում է հայկական եկեղեցական արվեստում կյանքի ծառի գաղափարին։ Արվեստագիտական և փորձագիտական համայնքը հաստատում է ցուցանմուշի բացառիկ արժեքն ու նշանակությունը հայկական միջնադարյան մշակույթի ուսումնասիրության համար։
Ցուցադրությունը լայն հանրության համար կբացվի ապրիլի 3-ին Հայաստանի պատմության թանգարանում և հասանելի կլինի այցելուներին՝ հնարավորություն ընձեռելով բացահայտելու հայկական միջնադարյան արվեստի եզակի նմուշներից մեկը և ծանոթանալու նրա պատմամշակութային նշանակությանը։
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ երկիրը պատրաստվում է Հորմուզի նեղուցի կառավարման քաղաքականության «նոր փուլին»։
Պետական հեռուստատեսությամբ տարածված հայտարարության մեջ նա ընդգծել է, որ Իրանը պահանջում է փոխհատուցում իր կրած կորուստների համար և չի հրաժարվի իր իրավունքներից։
«Իրանը կփորձի վրեժ լուծել իր վրա հարձակումների համար և Հորմուզի նեղուցի կառավարումը կտեղափոխի նոր փուլ»,-ասված է հայտարարության մեջ։
Հայաստանը շարժվում է դեպի վճռորոշ խորհրդարանական ընտրություններ՝ հունիսի 7-ին, և դրանց նշանակությունը դժվար է գերագնահատել. գրել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Երկրի ողջ տարածքում զգացվում է հոգնածություն, հիասթափություն և դժգոհություն՝ ութ տարվա ընթացքում կուտակված ազգային ցնցումների, կորուստների, բոլոր տեսակի ձախողումների և ապագայի անորոշության հետևանքով։
Միևնույն ժամանակ, այս ընտրությունները տեղի են ունենում նոր քաղաքական միջավայրում, որտեղ արդեն ձևավորվել են մի շարք լուրջ և վստահելի ընդդիմադիր քաղաքական դաշինքներ, որոնք աչքի են ընկնում իրենց ծրագրերով, փորձով և կառավարման կարողությամբ։ Առանձին թե միասին՝ այս դաշինքները կարող են ապահովել խորհրդարանական հստակ մեծամասնություն։
Համենայնդեպս, այս իրականության պայմաններում ընդդիմության և հայ հասարակության նպատակը չպետք է լինի միայն այն, որ թույլ չտան, որպեսզի Փաշինյանը ստանա պարզ մեծամասնություն, այլ նաև այն, որ նրա կուսակցությունը չհաղթահարի նույնիսկ խորհրդարան մուտք գործելու նվազագույն շեմը։
Վերջիվերջո, այս ընտրությունները վերաբերում են հայ հասարակության իրական տրամադրությունները հստակ քաղաքական արդյունքի վերածելուն։ Պայմանները առկա են՝ դժգոհ ընտրազանգված, հիասթափված, հուսալքված ու նվաստացած հասարակություն, վստահելի ու հեռանկարային խաղաղության և զարգացման ծրագրեր, ինչպես նաև ընդհանուր գիտակցում, որ ներկա ընթացքը անընդունելի է։
Եթե հավաքական ընդդիմությունը և ընտրողները գործեն հստակությամբ և նպատակասլացությամբ, արդյունքը կարող է լինել ոչ միայն պարզ իշխանափոխություն, այլև արմատական ու լիարժեք քաղաքական վերակառուցում։
Իրոք, մեծ հնարավորություն կա ոչ միայն փոխել իշխանությունը, այլև մեկընդմիշտ փակել և հիշողությունից ջնջել մի փուլ, որը արդեն համարվում է երկրի ամենածանր և նվաստացուցիչ ժամանակը, և բացել նորը՝ հիմնված արժանապատվության, պատասխանատվության, կարողության և ազգային վերականգնման վրա»,- գրել է նա։

Մեր տեղեկություններով՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Ազգային ժողովում առողջապահության պարտադիր ապահովագրության թեմայով փակ քննարկման է մասն…

Իսրայելը և Լիբանանը պաշտոնապես սկսում են բանակցություններ հրադադարի և երկարատև խաղաղության համար։ Այս մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները՝ վկայակո…
2025 թվականին Կովկասում ամենավատ օդի որակն ունեցել է Հայաստանը։ Երկիրը «Համաշխարհային օդի որակի զեկույցում» 2025 թվականին զբաղեցրել է 24-րդ տեղը՝ գրանցելով 26.9 միկրոգրամ PM2.5 մասնիկներ 1 խորանարդ մետրում, ինչը գերազանցում է թույլատրելի չափը 5-7 անգամ։
Կովկասում Ադրբեջանը միակ պետությունն է, որը ցույց է տվել օդի որակի աննշան բարելավում: Երկիրը 2025 թվականի IQAir վարկանիշային աղյուսակում հայտնվել է 59-րդ հորիզոնականում՝ նախորդ տարվա 49-րդ տեղից հետո:
Վրաստանը 2025 թվականի ցուցակում զբաղեցրել է 56-րդ տեղը։
PM2.5-ը սահմանվում է որպես մանր աէրոզոլային մասնիկներ, որոնց տրամագիծը մինչև 2.5 միկրոն է։ PM2.5-ն առաջանում է տրանսպորտային միջոցների արտանետումներից, ծանր արդյունաբերական գործընթացներից, էլեկտրաէներգիայի արտադրությունից, գյուղատնտեսությունից, շինարարությունից, ինչպես նաև ածխի և փայտի այրումից։
PM2.5-ի բնական աղբյուրներից են ավազամրրիկները, անտառային հրդեհները և հրաբխային ժայթքումները։