Հայաստանում բիզնեսի գլխավոր խնդիրը փողի պակասը չէ. Տիգրան Ջրբաշյան

Հայերն իսկապե՞ս ունեն յուրահատուկ «բիզնես ջիղ»։ Հայաստանում մարդիկ ինչո՞ւ են բիզնես սկսում՝ հանուն մեծ նպատակների՞, թե՞ պարզապես գոյատևելու համար։ «ՍիվիլՆեթ բիզնես»-ի…

Հայաստանում բիզնեսի գլխավոր խնդիրը փողի պակասը չէ. Տիգրան Ջրբաշյան

Հայերն իսկապե՞ս ունեն յուրահատուկ «բիզնես ջիղ»։ Հայաստանում մարդիկ ինչո՞ւ են բիզնես սկսում՝ հանուն մեծ նպատակների՞, թե՞ պարզապես գոյատևելու համար։ «ՍիվիլՆեթ բիզնես»-ի…

«Էխո Մոսկվիի» նախկին գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի նկատմամբ վարչական արձանագրություն է կազմվել

Արձանագրությունը կազմվել է «անցանկալի» կազմակերպության գործունեությանը մասնակցելու մասին հոդվածով․․․

«Էխո Մոսկվիի» նախկին գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի նկատմամբ վարչական արձանագրություն է կազմվել

Արձանագրությունը կազմվել է «անցանկալի» կազմակերպության գործունեությանը մասնակցելու մասին հոդվածով․․․

ԵՄ-ը երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում․ «Ազատություն»

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝ կլինի հաջորդ շաբաթ՝ ԵՄ արտգործնախարարների նիստում. գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Ազատության» տրամադրության տակ է ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատարի առաջարկը՝ առաքելության մանդատի, կառուցվածքի ու ժամկետների վերաբերյալ։ Ըստ այդ փաստաթղթի, առաքելությունը պետք է ամրապնդի Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքներից՝ ռազմավարական, գործնական խորհրդատվություն ու աջակցություն տրամադրելով նախարարություններին ու անվտանգային ոլորտի գործակալություններին։

Այդ խորհրդատվությունները կենտրոնանալու են քաղաքականությունների մշակման, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների հայտնաբերման ու արձագանքման, կիբերհարձակումների, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի վրա։ Առաքելությունը պետք է նաև գնահատի՝ ինչ է անհրաժեշտ Հայաստանում անվտանգության ոլորտում կարողությունները զարգացնելու համար, որպեսզի երկիրն առավել արդյունավետ բացահայտի ու արձագանքի հիբրիդային սպառնալիքներին՝ ԵՄ մեթոդաբանությունների և ստանդարտների համաձայն։

Մինչ այդ՝ առաքելության կարիքը հիմնավորող փաստաթղթում ԵՄ արտաքին գործերի նախարարությունը փաստել էր, որ առաջիկա հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, դրանց հաջորդող ՏԻՄ ընտրությունները, ինչպես նաև հավանական սահմանադրական հանրաքվեն, կարևորագույն քննություն են լինելու ոչ միայն ներքին կայունության ու տարածաշրջանային խաղաղության համար։

Տարիներ առաջ Բաքուն քննադատել էր իր սահմանին՝ Հայաստանի տարածքում եվրոպացի անզեն դիտորդներ տեղակայելու որոշումն ու ի վերջո հասել նրան, որ Հայաստանի հետ Խաղաղության պայմանագրում հստակ ամրագրվի՝ համատեղ սահմանին երրորդ երկրների ուժեր չեն տեղակայվի։ Հիմա, նոր առաքելություն գործուղելով Հայաստան, Բրյուսելն ընդգծում է՝ դրա նպատակն է «նվազեցնել ու չեզոքացնել Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները»։

«Ազատության» տրամադրության տակ առկա փաստաթղթերից մեկը հանձնարարում է Արտաքին հարաբերությունների ծառայությանը «շարունակել քննարկումներն Ադրբեջանի հետ՝ ԵՄ աջակցության նպատակը բացատրելու, խաղաղության գործընթացի վրա հնարավոր բացասական ազդեցությունից խուսափելու համար»։

Ի դեպ, խոսելով հնարավոր վտանգների մասին, փաստաթուղթը Հայաստանում ներքաղաքական զարգացումներից, արտաքին տնտեսական ճնշումներից ու տեղեկատվական մանիպուլյացիաներից բացի առանձնացրել էր նաև Իրանի դեմ պատերազմը, մանրամասնելով՝ «Հայաստանի՝ ընդամենը երկու բաց սահմաններից մեկը Իրանի հետ է և առանցքային նշանակություն ունի Հայաստանի հաղորդակցության ու հյուսիս-հարավ տրանսպորտային և առևտրային միջանցքի համար»։

«Այս լարվածությունը կարող է էլ ավելի մեծացնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի տնտեսության և էներգետիկ կարիքների վրա և շահարկվել ընտրությունների շեմին», – արձանագրում է փաստաթուղթը, հավելելով՝ կան նաև հնարավոր միգրացիոն հոսքերի, կազմակերպված հանցագործության կամ այլ անօրինական գործունեության ռիսկեր:

Ակնկալվում է, որ ԵՄ նոր խումբը Հայաստանում տեղակայվելու է երկու տարով, ունենալու է 20-30 միջազգային աշխատակից և գործելու է «Եվրամիության գործընկերության առաքելություն» անվանման ներքո։ Նշվում է, որ այն բաց է լինելու նաև երրորդ երկրների համար, եթե և երբ Բրյուսելը նրանց հետ համաձայնության հասնի այդ ուղղությամբ։

«Առանց ԵՄ որոշումների կայացման ինքնավարությանը և դրա միասնական կիրարկմանը վնաս հասցնելու՝ երրորդ պետությունները կարող են մասնակցել առաքելությանը՝ պայմանով, որ նրանք կհոգան իրենց կողմից գործուղված անձնակազմի ծախսերը», – ասված է այսօր ընդունված փաստաթղթում։

Իրանի հետ պատերազմն ավարտվե՞ց․ Թրամփն այդպես է կարծում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը համարում է ավարտված։ Այս մասին հայտարարել է Fox News-ի հաղորդավարուհի Մարիա Բարտիրոմոն։ «Ամեն…

Վարորդներին «վերահսկիչի» դեր պարտադրելը ոչ միայն անտրամաբանական է, այլև վտանգավոր․ Մեսրոպ Առաքելյան

Վարորդներին «վերահսկիչի» դեր պարտադրելը ոչ միայն անտրամաբանական է, այլև վտանգավոր․ Մեսրոպ Առաքելյան

«Ես ժուչոկ դնելու, գաղտնալսելու հնարավորություն չունեմ»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ես ժուչոկ դնելու, գաղտնալսելու հնարավորություն չունեմ»․ Գառնիկ Դանիելյան

«Իմ ձեռքի տակ չկան իրավապահ համակարգի աշխատողներ, ես ժուչոկ դնելու, գաղտնալսելու հնարավորություն չունեմ բնականաբար։ Հարցը գիտե՞ք՝ ինչումն է․ իշխող կուսակցության ներկայացուցիչը, օրինակ դպրոցի տնօրենը, կարող է ցուցակներում էլ ընդգրկվել, քարոզչություն էլ անել, բայց եթե նա ընդդիմադիր է լինում, 15 րոպե չի անցնում, «շնորհքով» ներխուժում են»,- դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Հովակիմյանը նշեց․ «Դուք փաստ չեք ասում։ Մենք հանձնառու ենք կոնկրետ խնդիրներով հետամուտ լինել։ Երևույթների մասին կարող ենք անվերջ խոսել»։

Կոչ «ուժեղներին» եւ «ժողովրդավարներին»


ԱԺ ընտրությունների օրինական անցկացման ակնկալիքով։ Երեկ ձերբակալվել են հայուհիներ՝ իբր «արգելված բարեգործության» համար։ Մինչ քաղաքացիներին ձերբակալում են ՔրՕր…

Կարևոր է, որ ընտրությունների արդյունքները կասկածներ չառաջացնեն ոչ մասնակիցների, ոչ հանրության մոտ. ԿԸՀ նախագահ

Կարևոր է, որ ընտրությունների արդյունքները կասկածներ չառաջացնեն ոչ մասնակիցների, ոչ հանրության մոտ. ԿԸՀ նախագահ