Ով է Փաշինյանին գովաբանող «արվեստագետը»

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանին ներկուսակցական քարոզարշավի ժամանակ մոտեցած ու գովասանքի խոսքեր հնչեցրած երիտասարդ «արվեստագետը» դերասան Արման Առաքելյանն է, ում կերպարները հանրության շրջանում հայտնի են Գոռ Վարդանյանի ֆիլմերից:

Հիշո՞ւմ եք «Վրիժառուները» սերիալը. հենց այս սերիալում Արման Առաքելյանը մարմնավորում էր Սաքուլի կերպարը, որը ցանկանում էր «գող» դառնալ:

Նախքան Սաքուլիկի կերպարը կերտելը՝ Արման Առաքելյանը շատ տարիներ առաջ երիտասարդների շրջանում հայտնի էր «Հրեշտակների դպրոցը» սերիալից, որն այդ տարիներին բավականին ռեյթինգային սերիալ էր համարվում:

Հետագայում իր դերասանական ներուժն օգտագործել է հիմնականում Գոռ Վարդանյանի ֆիլմերում խաղալու համար:

Նրա կերպարները հիմնականում պաշտոնյայի որդու, հղփացած, ցոփ ու շվայտ կյանքով ու փողոցային բարքերով ապրող երիտասարդի կերպարներ էին:

Տարիներ անց, սակայն, նա կրկին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում՝ այս անգամ արդեն իր քաղաքական դիրքորոշմամբ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դերասանի կերպարանափոխությունը՝ տարիներ անց:

Էմանուել Մակրոնը կայցելի Գյումրի

Oragir.News-ի տեղեկություններով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկա օրերին կայցելի Գյումրի։

Մեր աղբյուրի փոխանցմամբ`Գյումրիում բարձր մակարդակով են պատրաստվում Ֆրանսիայի նախագահի այցին։

Արդեն մի քանի օր է սկսվել են լայնածավալ փողոցաշինական աշխատանքներ, այդ աշխատանքները հիմնականում քաղաքի կենտրոնական հատվածներում են։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահի այցը Գյումրի տեղի կունենա մայիս ամսին։

Այդ օրերին Երևանում տեղի է ունենալու նաև Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթաժողովը։ Էմանուել Մակրոնի այցի վերաբերյալ տեղեկությունը պաշտոնական մակարդակով դեռևս չեն հաստատել։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ունի պարտադիր իրավական ուժ. վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ունի պարտադիր իրավական ուժ. վարչապետ

Մարտի 1, Հոկտեմբերի 27 կազմակերպած քաղաքական ուժերի ներկայացուցիչները խոսում են վախի մթնոլորտից

15.04.2026

Քաղաքականություն

Մարտի 1, Հոկտեմբերի 27 կազմակերպած քաղաքական ուժերի ներկայացուցիչները խոսում են վախի մթնոլորտից

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կա. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը նախօրեին՝ ապրիլի 14-ին ուղարկվել է դատարան։

Այս մասին տեղեկանում ենք Datalex հարթակից։

Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանին։

Դատարանը Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացրել, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինը երկրում չէ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Հիշեցնենք, որ 2025 թ. նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով (կաշառք տալը և իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Ողջ հանրապետությունում դիտվել են բացասական ջերմաստիճաններ


Հայաստան


«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են՝ եղանակի պարզեցմամբ և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 15-ի գիշերը գրեթե ողջ հանրապետությունում դիտվել են բացասական ջերմաստիճաններ՝ բացառությամբ Սյունիքի և Տավուշի հովտային շրջանների, որտեղ գրանցվել են դրական ջերմաստիճաններ։

Այս ամենով պայամանվորված հանրապետության 18 օդերևութաբանական կայաններում գիշերը գրանցված նվազագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևէ դիտված պատմական նվազագույն արժեքները



Կրտսեր տարիքի դպրոցականները Վրաստանում համազգեստ կկրեն


Հարեվաններ


Վրաստանի կրթության նախարարությունը հայտարարել է 2026-27 ուստարվա համար տարրական դպրոցի աշակերտների համազգեստի ձեռքբերման շուկայական հետազոտություն։

Արդեն հրապարակվել են նոր համազգեստների դիզայներական էսքիզները, որոնք պարտադիր են լինելու կրտսեր դպրոցականների համար: Մատակարարումն իրականացվելու է երկու փուլով։ 

Մատակարար կազմակերպությունների նկատմամբ սահմանվել են խիստ չափանիշներ. մասնավորապես, նրանք պետք է ունենան առնվազն 5 միլիոն լարիի հագուստի արտադրության կամ վաճառքի փորձ՝ սկսած 2022 թվից։