Ուշադրություն iPhone-ի օգտատերերին. դադարեցվում է մի շարք մոդելների աջակցությունը

Apple-ի ամենասպասված ծրագրային թարմացումներից մեկը՝ iOS 27-ը, արդեն գտնվում է շնորհանդեսի հետհաշվարկի փուլում, որն ակնկալվում է հունիսին: Սակայն արդեն հայտնի է, որ iPhone-ի որոշ հին մոդելներ կհեռացվեն աջակցության ցուցակից:

Ըստ առկա տեղեկությունների՝ 2019-2020 թվականներին թողարկված որոշ սարքեր չեն ստանա նոր թարմացումը: Սա փաստացի նշանակում է այս մոդելների համար ծրագրային աջակցության այլևս չի լինի:

iPhone-ի այն մոդելների ցանկը, որոնք չեն ստանա iOS 27.

Այս մոդելները տարիներ շարունակ ստացել են կայուն թարմացումներ, սակայն այժմ դրանց հնարավորությունները համարվում են անբավարար նոր գործառույթների համար: Մասնավորապես, որպես պատճառ նշվում են A13 Bionic պրոցեսորի սահմանափակումները, օպերատիվ հիշողության պակասը, ինչպես նաև արհեստական բանականության վրա հիմնված ավելի բարդ ֆունկցիաների ներդրումը:

Նշվում է, որ ավելի վաղ Apple-ն արդեն դադարեցրել էր iPhone XR և iPhone XS մոդելների աջակցությունը:

Դավիթ Մինասյանի կալանքը վերացվել է

Հսկող դատախազի որոշմամբ՝ վերացվել է Դավիթ Մինասյանի կալանքը, նա Արմավիր ՔԿՀ-ից ազատ է արձակվել։ Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։ 

Հիշեցնենք, որ Մինասյանին 2 ամսով կալանավորել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա միջև Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո։ 

Մինասյանին կալանավորելու որոշումից հետո հիվանդանոց էին տեղափոխել և ավելի ուշ նրա մոտ ախտորոշվել էր փակ գանգուղեղային վնասվածք և ուղեղի ցնցում։

Եվրոպան էներգիայի խիստ կարիք ունի, իսկ Մեծ Բրիտանիան հրաժարվում է նավթի հանքավայր բացել Հյուսիսային ծովում. Թրամփ

Նորվեգիան Հյուսիսային ծովի իր նավթը Մեծ Բրիտանիային վաճառում է կրկնակի գնով…

Ամերիկյան դեսպանատունը վերսկսել է աշխատանքը

Հորդանանում ամերիկյան դեսպանատունը վերսկսել էիր բնականոն աշխատանքը՝ ռեգիոնում անվտանգային իրավիճակի բարելավմանը զուգընթաց։ Այս մասին հայտնում է դեսպանատան կա…

ՀԱՕԿ-ի դեմ « բողոքի նոտան» իշխանությունների պատվերով համերգ է հիշեցնում . Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիա

Նախ տեղեկացնեմ, որ ՀԱՕԿ-ի ֆունկցիաների մեջ չի մտնում ֆեդերացիաներին առաջարկություններ անելը, սակայն, եթե ֆեդերացիաների կողմից…