Քաղաքական դաշտին նոր մարդիկ են պետք․ Նարեկ Կարապետյան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարին խորհրդարանի ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ՝ նախքան ձայների հաշվարկի ավարտը։
«Վարչապետ Վիկտոր Օրբանը հեռախոսով շնորհավորեց մեզ մեր հաղթանակի կապակցությամբ», – գրել է Մադյարը Ֆեյսբուքում։
Հունգարիայի Ազգային ընտրական բյուրոյի վերջին տվյալների համաձայն՝ հաշվարկված քվեների 53.45% արդյունքով «Տիսա»-ն հաղթել է խորհրդարանի ընտրությունում՝ ստանալով 138 մանդատ և սահմանադրական մեծամասնություն:
Օրբանի գլխավորած իշխող «Ֆիդես» կուսակցությունը ստացել է 54, իսկ «Մեր երկիրը» կուսակցությունը՝ 7 մանդատ։
«Տիսա» կուսակցությանը շնորհավորել են նաև Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահները, Եվրահանձնաժողովի ղեկավարը:
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով ՔՊ նախընտրական ծրագրի ևս մեկ նախաձեռնության մասին։ Խոսքը վերաբերում է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգին։
«Պետությունները, որոնք վստահ են իրենց հարատևության վրա, և քաղաքացիները, որոնք վստահ են իրենց պետության հարատևության վրա, ունենում են նման համակարգեր։ Դու կարող ես գումար կուտակել ապագայում կարևոր ծախսերի համար, խոսքն այս դեպքում երեխայի կրթության կրթավճարներին է վերաբերում»,- մանրամասնել է Թորոսյանը։
Ապրիլի 12-ին՝ ժամը 23:28-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «BYD» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և երկու տուժածի մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս, և ևս երկու տուժած հոսպիտալացվել են։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում այսօր հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային: Այս մասին հայտնում է Դատախազությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Շանհայում մասնակցում է Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին՝ որպես ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են Ասոցիացիայի շրջանակում համագործակցության հեռանկարներին:
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը դրական է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հրադադարի մասին հայտարարությանը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ընդունել է Թեհրանի 10֊ կետանոց առաջարկը։ ԱՄՆ-ն, ըստ Իրանի Անվտանգության խորհրդի, համաձայնել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը թողնել Թեհրանին, վճարել փոխհատուցում, վերացնել պատժամիջոցները, թույլատրել ուրանի հարստացումը շարունակել և դուրս բերել զորքերը Մերձավոր Արևելքից։
ԱՄՆ-ի հետ բանակցությունները կսկսվեն ուրբաթ՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում: Թեհրանը երկու շաբաթ է հատկացրել բանակցային ողջ գործընթացի համար, որի ընթացքում կհաստատվի հրադադար: Անվտանգության խորհուրդն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն նշանակում ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտ:
Կառույցը նաև սպառնացել է արձագանքել ամբողջ ուժով, եթե ԱՄՆ-ն հրադադարի ընթացքում թույլ տա «ամենափոքր սխալը»։ «Մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այսօր գիշեր, և երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա», – ավելի վաղ գրել էր Թրամփը Truth Social-ում։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ վճռականորեն կպատասխանի, եթե Վաշինգտոնը կատարի իր սպառնալիքները։
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ։ Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social սոցիալական ցանցում։
ԱՄՆ վերջնագրից հետո Հռոմի պապ Լևոն XIV-ն անընդունելի էր համարել Իրանի ամբողջ ժողովրդին ուղղված սպառնալիքները։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը դիմել է Միացյալ Նահանգներին և Իրանին՝ հակամարտության դիվանագիտական կարգավորման հույսով։
Նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել էր երկու շաբաթով երկարաձգել Իրանին տրված վերջնագիրը։
«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 8-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 11:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացու 5-րդ փողոցի, Նարեկացու փողոցի թիվ 43 և 47 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի նաև Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
ՌԴ Պերմ քաղաքի Դոբրյանկա քաղաքի թիվ 5 դպրոցում 17-ամյա իններորդ դասարանցին դանակով հարձակվել է ուսուցչուհու վրա, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Դմիտրի Մախոնինը:
Հարձակումը տեղի է ունեցել դպրոցի մուտքի մոտ: Ուսուցչուհուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ստացած վերքերից մահացել է:
«Ցավոք, չնայած բժիշկների բոլոր ջանքերին, Դոբրյանկայի թիվ 5 դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Օլեսյա Պետրովնա Բագուտային փրկել չհաջողվեց»,- հայտնել է Մախոնինը:
Հարձակման պատճառն անհայտ է: Դպրոցականին տարել են ոստիկանության տարածքային բաժին, նրա դրդապատճառները պարզվում են, հայտնել են տարածաշրջանային ՆԳՆ-ից:
ՌԴ Պերմ քաղաքի Դոբրյանկա քաղաքի թիվ 5 դպրոցում 17-ամյա իններորդ դասարանցին դանակով հարձակվել է ուսուցչուհու վրա, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Դմիտրի Մախոնինը:
Հարձակումը տեղի է ունեցել դպրոցի մուտքի մոտ: Ուսուցչուհուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ստացած վերքերից մահացել է:
«Ցավոք, չնայած բժիշկների բոլոր ջանքերին, Դոբրյանկայի թիվ 5 դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Օլեսյա Պետրովնա Բագուտային փրկել չհաջողվեց»,- հայտնել է Մախոնինը:
Հարձակման պատճառն անհայտ է: Դպրոցականին տարել են ոստիկանության տարածքային բաժին, նրա դրդապատճառները պարզվում են, հայտնել են տարածաշրջանային ՆԳՆ-ից:
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 3-ին Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո բաժին է տարվել և ձերբակալվել 46-ամյա մի տղամարդ, որը մարտի 16-ից Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խմբի կազմում փողերի լվացման մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։
***
Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 4-ին Վանաձոր քաղաքի Մաշտոցի և Աղյուսագործների փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 36-ամյա մի երիտասարդի, որը մարտի 29-ից հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
***
Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ապրիլի 5-ին ծառայություն իրականացնելիս հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Իջևանի բաժին են տեղափոխել Ազատամուտ գյուղի բնակիչ 31-ամյա մի երիտասարդի, որը 2025 թ․ հուլիսի 8-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։