Կարգալույծ եղած անձը չի կարող ներկայացնել Հայ Առաքելական Եկեղեցին․ Մայր Աթոռ

Մայր Աթոռն անընդունելի է ու անօրինական է համարում վարչապետի որոշմամբ Արման Սարոյանի (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակումը «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի»…

Ռուսաստանում Telegram-ի արգելափակումը խթանել է Ասիական մեսենջերների ժողովրդականությունը

Այնուամենայնիվ, ռեկորդակիր է դարձել Telegram-ի ոչ պաշտոնական հաճախորդը՝ Telega-ն․․․

ՀՀ վարչապետի որոշմամբ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ

ՀՀ վարչապետի 2026 թ. մարտի 27-ի որոշմամբ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ․ հայտնում է Մայր Աթոռը։

«Սույն նշանակումը, որը կատարված է առանց Հայ Առաքելական Եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական, ինչպես նաև խախտում է ՀՀ օրենսդրությունը։

Պետական կամ որևէ այլ կառույցում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու արտոնությամբ։ Իսկ կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսը լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայոց Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից։

Այս քայլը հերթական ոտնձգություն է Հայոց Եկեղեցու ինքնավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ։

Հարկ է, որ պաշտոնական փաստաթղթից՝ ՀՀ վարչապետի որոշումից վերացվի նշյալ կեղծ տեղեկությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Ռուբինյանը Լիտվայի իր գործընկերոջ հետ խոսել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

Ռուբինյանը Լիտվայի իր գործընկերոջ հետ խոսել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

Իսլամաբադում բանակցությունները ձախողվել են թույլ նախապատրաստվածության պատճառով․ Մերց

Իսլամաբադում բանակցությունները կասեցնելու որոշումն ինձ չզարմացրեց․․․

Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներով SMS հաղորդագրություններ

Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներով SMS հաղորդագրություններ

Մեկնարկում է «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» 2026–ի ծրագիրը. առաջին կանգառը Արարատի մարզն է

Դասընթացների ընթացքում առանձնահատուկ տեղ է հատկացվելու մասնագիտական քննարկումներին և «կլոր սեղանին», որտեղ շահառուները հնարավորություն կունենան…

Ճամբարակ տանող ճանապարհին 43-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ջրատարում․ կա վիրավոր

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ…

Վարչապետի որոշումից պետք է վերացվի նշյալ կեղծ տեղեկությունը․ Մայր Աթոռ


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ վարչապետի 2026 թ. մարտի 27-ի որոշմամբ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժ…