Իրանի ԱԳՆ. ԱՄՆ-ն պետք է ապացուցի իր լրջությունը ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում

Մյուս կողմը պետք է ապացուցի իր լրջությունը գործողություններով, քանի որ նրանք բազմիցս ոչ միայն չեն կատարել իրենց…

«Երևանում տրանսպորտ վարելն ու տրանսպորտով տեղաշարժվելը վերածվել է արկածախնդրության»․ Մեսրոպ Առաքելյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Երևանում տրանսպորտ վարելն ու տրանսպորտով տեղաշարժվելը վերածվել է արկածախնդրության»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքային կառավարումը փաստացի տապալած իշխանությունները շարունակում են «բարեփոխումների» անվան տակ վտանգավոր փորձարկումներ անել քաղաքացիների նյարդերի և առողջության հաշվին։
     Փոսառատ ճանապարհների և անձրևներից հետո չաշխատող ջրահեռացման համակարգի պայմաններում հանրային տրանսպորտի վարորդներին «վերահսկիչի» դեր պարտադրելը ոչ միայն անտրամաբանական է, այլև՝ վտանգավոր։
     Ուշադրության շեղումը վարելիս մեծացնում է սխալների և վթարների հավանականությունը։ Ավելին, ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է հայտնվել քաշքշուկի մեջ՝ նույնիսկ աննշան խոսակցության պատճառով։ Երևանում տրանսպորտ վարելն ու տրանսպորտով տեղաշարժվելը վերածվել է իսկական արկածախնդրության։
     Քաղաքային կառավարումը ենթադրում է պատասխանատվություն և համակարգային բարելավում, այլ ոչ թե մակերեսային փոփոխություններ, որոնք ավելի շատ խնդիրներ են ստեղծում, քան լուծումներ տալիս դրանց։
     Մեր քաղաքացիներն արժանի են անվտանգ, հարմարավետ և կանխատեսելի միջավայրի, ոչ թե պատկան մարմինների ձախողված «մտքի փայլատակումների» զոհը դառնալուն»։

«Նոյան տապան նստացնել և ուղարկել դեպի համաշխարհային պատմության օվկիանոս»․ Փաշինյանը կրկին թիրավախորել է ընդդիմադիրներին

ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հերթական անգամ թիրախավորել է ընդդիմադիրներին․․․

Մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը. հայտարարություն

Հաշվի առնելով 2026 թ. մայիսի 3-ից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումները (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանյան երկխոսություն), և օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը նշված միջոցառումներին՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ 2026 թ. մայիսի 3-ից 5-ը, ելնելով անվտանգության նկատառումներից, ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը։

Սևան խոշորացված համայնքում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես

Ցուցահանդեսը ներառում է նաև ֆինանսական կրթման կարևոր բաղադրիչ՝ ինտերակտիվ…

WP. ԱՄՆ-ն դեռևս քննարկում է Իրանում ցամաքային գործողությունների հարցը

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտի խոսքով, ինչպես մեջբերել է թերթը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «բաց է…

«Դիմում եմ ընդդիմությանը»․ Անի Սամսոնյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Դիմում եմ ընդդիմությանը»․ Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հասկանալու համար, թե ինչպես է իշխանությունը չարաշահում վարչական ռեսուրսը և բյուջեի միջոցներն ընտրակաշառք բաժանելու համար, կարևոր է հասկանալ
     1 ժամանակը,
     2. թիրախավորման խմբերը,
     3. դրա օգտագործումը նախընտրական քարոզչական նպատակով:
     Իշխանությունն իր քարոզարշավը մեկնարկել է ընտրություններից արդեն երեք-չորս ամիս առաջ, այս ընթացքում թիրախավորել է իր համար ընտրազանգված համարվող առնվազն երեք խոշոր խումբ`
     1. թոշակառուներին` բարձրացնելով թոշակները,
     2. գյուղացիներին` խոստանալով 0% տոկոս տոկոսադրույքով վարկեր,
     3. գործարարներին` մեղմացնելով հարկերից խուսափելու համար բիզնեսների դեմ քրեական գործեր հարուցելու մոտեցումը և տրամադրելով հարկային արտոնություններ:
     Այս բոլոր միջոցառումները իշխանությունը դարձրել է ակտիվ քարոզչական միջոց` առավոտից երեկո մտցնելով մարդկանց աչքը:
     Միջազգային կազմակերպությունները` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և IFES միջազգային հիմնադրամը իրենց փաստաթղթերում հստակ նշում են, որ՝
     պետական ռեսուրսների օգտագործումը ընտրություններին ազդեցություն ունենալու համար դիտարկվում է որպես ընտրակաշառք և բյուջետային ծախսերի` ընտրական նպատակներով օգտագործում: Ըստ այդմ իշխանության կողմից հայտարարված սոցիալական քաղաքականությունը գնահատվում է որպես քողարկված ընտրակաշառք:
     Եվ Հայաստանի իշխանության դեպքում ակնհայտ է, որ այդ բարեփոխումները արվում են ձայնի դիմաց, որովհետև մինչև այդ չէին պատրաստվում բարձրացնել թոշակները, գյուղացիները ճռում էին վարկային բեռի տակ, իսկ գործարարների նկատմամբ իրականացվում էր հարկային և պետական ռեկետ:
     Ավելացնեմ նաև, որ վերջին մեկ տարին ՔՊ նախընտրական թեզերի քարոզչական համակարգված աշխատանքով զբաղվել է նաև վարչապետի նախկին տիկին «Իմ քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» շարժումը, որին մասնակցում էր անձամբ Նիկոլ Փաշինյանը:
     Այսպիսով խոսքս ուղղված է իշխանությանը.
     Ընդդիմության կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հիստերիկ հայտարարություններ անելուց առաջ հիշեք, որ դուք էլ եք զբաղված դրանով` չարաշահելով վարչական ռեսուրսը:
     Դիմում եմ ընդդիմությանը.
     Մի սպասեք, որ իշխանությունը և «քպացված» ՀԿ-երը փաստեր կփաստաթղթավորեն հետագայում ձեզ ընտրապայքարում վարկաբեկելու, ընտրապայքարից դուրս թողնելու կամ իշխանության համար անցանկալի ընտրական ելքերի դեպքում ընտրության արդյունքները վիճարկելու համար: Դուք էլ գրագետ փաստաթղթավորվեք»:

Ռուսաստանն ու Ադրբեջանը հաշտվել են և հանդես եկել համատեղ հայտարարությամբ

Այս քայլերը ևս մեկ անգամ փաստում են, որ երկու կողմերն էլ պատրաստ են խորացնել դաշնակցային գործակցության շրջանակներում առկա փոխշահավետ կապերը․․․

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է արձագանքել ցանկացած սադրանքի

Իրանը հանձնառու է հակամարտությունը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելուն, սակայն երկրի զինված ուժերը պատրաստ են…

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է արձագանքել ցանկացած սադրանքի

Իրանը հանձնառու է հակամարտությունը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելուն, սակայն երկրի զինված ուժերը պատրաստ են…