Իրանի քաղաքացիները կրծքով են պաշտպանում հայրենիքը․ այնտեղ են, որտեղ ԱՄՆ-ն կհարվածի


Իրանցիները մարդկային շղթաներ են կազմել ենթակառուցվածքային և էներգետիկ օբյեկտների մոտ, ինչպես նաև երկրի կարևոր կամուրջների երկայնքով, որոնք կարող են թիրախավոր…

«Հուսանք՝ Թրամփն ու նրա որդեգրած նորօրյա ֆաշիստական ուղեգիծը կպարտվեն»․ Արմեն Այվազյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հուսանք՝ Թրամփն ու նրա որդեգրած նորօրյա ֆաշիստական ուղեգիծը կպարտվեն»․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվ այսպես, մոտավորապես հինգ ժամից՝ վաղը, Երևանի ժամանակով ժամը 04:00-ին, լրանում է ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի՝ Իրանին ներկայացրած վերջնագրի ժամկետը։ Թրամփը, ոչ ավել, ոչ պակաս, սպառնում է Իրանին ցեղասպանությամբ՝ «ամբողջ քաղաքակրթության» բնաջնջմամբ։ Նա խոստացել է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները։
     Հասկանալի է, որ բոլորը ոչնչացնել չի կարող, քանի որ էլեկտրակայանների թիվը հասնում է մոտ 400-ի, իսկ կամուրջների թիվը շատ-շատ է. այն իրականում անհնար է հաշվարկել՝ Իրանը լեռնային երկիր է։ Սակայն խոշոր էլեկտրակայաններն ու կարևոր կամուրջները շարքից հանել կարող է։ Իհարկե, դրան կհետևի Իրանի չափազանց ուժգին պատասխանը՝ ուղղված Իսրայելին և հատկապես Պարսից ծոցի արաբական միապետություններին։ Դրանից հետո պատերազմը կմտնի բոլորովին նոր փուլ՝ կանխատեսելի և անկանխատեսելի հետևանքներով, որոնց կանդրադառնամ վաղը։ (Նշեմ միայն, որ, ինչպես միշտ ՀՀ «ղեկավարությունը» զբաղված է ինչով ասես՝ բացի երկիրը մոտակա հնարավոր ճգնաժամային իրավիճակներին նախապատրաստելու հարցերից։)
     Իսկ այժմ ուզում եմ մի քանի խոսք ասել Թրամփի վերջնագրին Իրանի տված պատասխանի մասին։ Ըստ Wall Street Journal-ի՝ Իրանը մերժել է վերջնագիրը և միջնորդների միջոցով հայտնել, որ իր տրամադրության տակ ունի մոտ 15,000 հրթիռ և շուրջ 45,000 անօդաչու սարք, որոնցով դեռ կարող է շատ մեծ վնասներ հասցնել իր թշնամիներին։
     Այս պատասխանը կարդալիս անմիջապես հիշեցի 1720-ական թվականներին Արցախում կենտրոնացած նորաստեղծ հայոց զորքի հրամանատարության պատասխանը օսմանյան բանակի գլխավոր զորահրամանատար Սարի-Մուսթաֆա փաշային։ 1725 թ. վերջինս սուրհանդակ էր ուղարկել «Սղնախի հայերին»՝ պահանջելով նրանցից հինգ տարվա հարկն ու տուրքը։ Հրաժարվելու դեպքում սպառնացել էր զորքով ներխուժել Ղարաբաղ և ավերել երկիրը։ Ըստ ռուսերեն գրված մի արխիվային փաստաթղթի՝
     «Սղնախի հայերը պատասխանել են նրան, թե՝ “մենք փող չունենք, բայց մեզանից յուրաքանչյուրն ունի մեկ հրացան ու մեկ սուր։ Եվ եթե իսկապես մեր դեմ արշավես, ապա Աստծո օգնությամբ ձեր դեմ կկռվենք։ Իսկ ձեզանից չենք վախենում, որովհետև մեր մարտիկների թիվը մեծ է՝ քառասուն հազար մարդ”»։
     Փաստորեն, ինչպես և նախորդ գրառմանս մեջ էի նկատել, հայ և իրանցի ռազմիկներն ունեն բավականին նույնանման արխետիպային մտածողություն՝ արժանապատվություն, դիմադրություն, ինքնազոհաբերություն՝ հանուն հայրենիքի։ Եվ այդ ամենն պարզորեն արտահայտվում է նաև լեզվամտածողության ու տրամաբանության միակերպության մեջ։
     Հուսանք՝ Իրանը կդիմանա սպասվող մեծ փորձություններին և կշարունակի պահել Հայաստանի թիկունքը։ Հուսանք նաև, որ Թրամփն ու նրա որդեգրած նորօրյա ֆաշիստական ուղեգիծը կպարտվեն հենց բուն Միացյալ Նահանգներում։
     Աստվածն առաջ։
     Հ.գ. Ահա նաև վերը հիշատակված ռուսերեն վավերագրից բնագրային հատվածը»։

««Խաղաղություն»-ն այն տեսակով, որով ներկայացվում է, ուղիղ դեպի նոր ցեղասպանություն տանող ճանապարհային քարտեզ է». Վահրամ Մարտիրոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

««Խաղաղություն»-ն այն տեսակով, որով ներկայացվում է, ուղիղ դեպի նոր ցեղասպանություն տանող ճանապարհային քարտեզ է». Վահրամ Մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Խաղաղություն»-ը այն տեսակով, որով ներկայացվում է, ըստ էության ուղիղ դեպի նոր ցեղասպանություն տանող ճանապարհային քարտեզ է։
     «Հաղթում ենք»-ը գիտե՞ք ինչու էր մեր պարտության գլխավոր պատճառներից մեկը և հայ ազգի նկատմամբ երբևէ կատարված ամենամեծ դավադրությունը․ որովհետև այն ամենապատասխանատու պահին խաբս տվեց ազգի «իմունային համակարգին» ու թուլացրեց ազգին։
     Եթե պատերազմի առաջին օրվանից ասվեր ճշմարտությունը՝ մարտի դաշտում իրական իրավիճակի մասին, ապա համոզված եմ՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան պարզապես տեղի չէր ունենա։ Ավելին՝ դեպի պարտություն տանող գլխավոր գործոնը՝ բանակի ուղղահայացի փլուզումը, համազգային ճնշման ներքո շտկվելու ու վերականգնվելու էր։
     1915-ին կոտորածներն այդպիսի մասշտաբներ ունեցան, որովհետև օսմանցիները, մինչև բուն ցեղասպանությունը սկսելը, հայ ազգին զրկել էին իմունային համակարգից։ Լսեք 1918 թվականի Արամ Մանուկյանի ելույթը Երևանում․ այն հենց ազգի իմունային համակարգը վերականգնելու մասին է։ Երբ հայ ազգը 1918 թվականի գարնանը սկսեց դիմադրության իմունիտետ դրսևորել, օսմանյան առաջխաղացումն անմիջապես կանգ առավ։ Ավելի ճիշտ՝ ոչ թե պարզապես կանգ առավ, այլ օսմանյան բանակները բոլոր ճակատներում գլխիվայր ջախջախվեցին։
     Տրանսֆորմացիայի մեջ գտնվող աշխարհում մեծ մարտահրավերի առջև կանգնած ազգին կեղծ «խաղաղության» քարոզ կերցնողներն ու ազգին թուլացնողները արտաքին թշնամուց էլ ավելի վտանգավոր են»:

«Այն ժամանա՞կ էլ ոմանք կարող էին կարծել, թե «բարձրակարգ» տղաները բանակում չեն ծառայում»․ Սենոր Հասրաթյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Այն ժամանա՞կ էլ ոմանք կարող էին կարծել, թե «բարձրակարգ» տղաները բանակում չեն ծառայում»․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե նկատել եք, գրառումներիս կից՝ սովորաբար (գիտակցված համառությամբ), գրեթե միշտ, տեղադրում եմ նաև իմ անձնական լուսանկարներից… Իսկ գիտե՞ք ինչու… Որովհետև սովորություն չունեմ որևէ մեկին անդուր թվացող, կամ, պարզապես, որևէ մեկի քիմքին անհարիր սեփական դեմքս թաքցնել այն համոզմունքից, որն արժանի է իմ լուսանկարին…
     Փորձեք, եթե ոչ պարբերաբար, ապա, գոնե, առիթից առիթից ներկայանալ ինչ-որ բան ասող ձեր դիմանկարով…
     Հավատացեք, դա մարդուն օգնում է հասկանալի դառնալ ոչ այնքան դիմացինին, որքան՝ ինքն իրեն…
     Հ.գ.-…Եվ վերջում, որպես հետգրություն, մի լուսանկարի մասին, որում պատկերված են սպարապետ Վազգեն Սարգսյանն ու ոչ անհայտ Անդրանիկ Քոչարյանը…
     Հետաքրքիր է, այն ժամանա՞կ էլ ոմանք կարող էին կարծել, թե «բարձրակարգ» տղաները բանակում չեն ծառայում»։

«Ինչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում»․ Հրայր Կամենդատյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ինչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում»․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում։
     Արդյունաբերություն
     1.Ճյուղային նախարարության ստեղծում՝ համապատասխան ռազմավարական և մարտավարական օրակարգով և գործառույթներով: Նախարարության համակարգում կընդգրկվեն նաև մասնագիտացված գիտական հաստատություններ, ինչպես նաև կգործարկվի գիտության և արտադրության միջևկապ ապահովողհարթակ,
     2.Պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակում նորարարական տեխնոլոգիաների ներդրման գծով համատեղ ծրագրերի գործարկում,
     3.Վերամշակող արդյունաբերության տեսակարար կշռի հետևողական բարձրացում արդյունաբերության ընդհանուր կառուցվածքում,
     4.Արդյունաբերական հանգույցների ստեղծում՝տվյալ համայնքներում կլիմայական պայմաններով, միգրացիայով, ինչպես նաև գենդերային դիսբալանսով պայմանավորված բացասական երևույթների ազդեցության չեզոքացման նպատակով
     5.Պարապուրդի մատնված և սեփականաշնորհված ձեռնարկությունների վերագործարկման ծրագրերի դիտարկում,
     6.Արդյունաբերական ռեգիոնալ կլաստերների հիմնադրում,
     7. Քիմիական ձեռնարկությունների պետական ազգային ծրագրի ներդնում և քիմիական արդյունաբերության վերագործարկում,
     8.Նավթի, ապակու,պեռլիտի վերամշակման ճյուղերի զարգացում,
     9. Թեթև արդյունաբերությունը զարգացման ազգային ծրագրի ներդրում,
     10․ Ազգային սթարթափերի խրախուսում և դրանց միջազգային գրանցում,
     11.Մտավոր սեփականության,նոր օգտակար մոդելների գրանցում առևտրային համաշխարհային հարթակներում
     12. Արդյունաբերական ոլորտի զարգացման ծրագրերին տեղեկատվական ոլորտի կազմակերպությունների մասնակցության խրախուսում և համագործակցության շրջանակների պլանավորում»:

«Երևանի քաղաքապետարանի դուրս գրած գումարները հայտնի չէ՝ ինչ նպատակով են ծախսվում»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Երևանի քաղաքապետարանի դուրս գրած գումարները հայտնի չէ՝ ինչ նպատակով են ծախսվում»․ Արմենակ Դանիելյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում տիրող բարձիթողի վիճակի, շարժակազմերի անմխիթար ու անսարք վիճակով շահագործելու և թաքնված կոռուպցիայի մասին»։

«Երևանի քաղաքապետարանը «Երևան ավտոբուս»-ի համար դուրս է գրում գումարներ, սակայն չգիտես այդ գումարներն ինչ նպատակով են ծախսվում։ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսները և Գազելներն անմխիթար վիճակում են գտնվում, տեխզննման արդյունքում խնդիրներ հայտնաբերվելուց հետո էլ շարունակում են շահագործվել, որի պատճառով վտանգում են թե իրենց, թե ուղևորների կյանքը։ Երբ վարորդները պահանջում են վերացնել խնդիրները, ասում են՝ չկա գումար։ Իսկ երբ վարորդներն ասում են՝ մեքենայի շարժիչի յուղը պետք է փոխարինվի, պատճառաբանում են, որ ֆիլտր չունեն։

Թանկացրեցին տրանսպորտը, սակայն չբարելավվեց վիճակը, նաև ավելի վատացրեցին վարորդների վիճակը՝ հիմա էլ պարտավորեցնելով վարորդներին ուղեվճարների հավաքագրումներն անել։ Ուզում եմ հիշեցնել, որ վարորդը հսկից չէ, վարորդը միան վարորդ է»,- մասնավորապես ասվում է տեսանյութում։

Այսօր – 0:28 ԱՄԷ-ն հայտարարել է, որ Իրանը պետք է փոխհատուցի իր հարևաններին պատճառված վնասը



© 2011-2026 Lurer.com Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Lurer.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների
մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Lurer.com-ին հղման արգելվում է:Կայքում
արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:Գովազդների
բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:


Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™

Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ՀՀ Ընտրական օրենսգրքում և ինչո՞վ է դա հրատապ. Ջուլհակյան

07.04.2026, 19:19

Հասարակություն

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ ԸՕ-ում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը

Երբ տեսա՝ «Ուժեղ Հայաստան Ս․ Կարապետյանի հետ», մտածում էի՝ արգելված է, հետո տեսա վրիպակը. Իոաննիսյան

07.04.2026

Քաղաքականություն

Երբ տեսա՝ «Ուժեղ Հայաստան Ս․ Կարապետյանի հետ», մտածում էի՝ արգելված է, հետո տեսա վրիպակը. Իոաննիսյան