
Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացրել է ընտրական ցուցակի առաջին վաթսուն թեկնածուների անունները։ Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է. Հարգելի քաղաքաց…
Author: Julbaz
Իրանը կդիմի դատարան՝ կապված ԱՄՆ եւ Իսրայելի հարվածներից Սպահանի պատմական հուշարձանների վնասման հետ
Ինչպես են Հայաստանում պատրաստվում արհեստական բանականության նոր դարաշրջանին
«Տիտանիկի» ուղևորի փրկարարական ժիլետը վաճառվել է ավելի քան 700 հազար դոլարով
Իտալիայի վարչապետը կայցելի Ադրբեջան
Իրանն արդեն յոթ շաբաթ է՝ անջատված է գլոբալ համացանցից․ NetBlocks
Իրանում ինտերնետի հասանելիությունը բացակայում է արդեն 50 օր։ Այս մասին տեղեկացրել է NetBlocks միջազգային մոնիտորինգային ծառայությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանն արդեն յոթ շաբաթ է՝ մնում է մեկուսացված գլոբալ համացանցից, իսկ թվային շրջափակումը հասել է 50-րդ օրվան կամ 1 176 ժամի։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։ Արդյունքում սպանվեցին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դրանից հետո Իրանը սկսեց հարվածներ հասցնել ոչ միայն Իսրայելին, այլև այն թիրախներին, որոնք նա սահմանել էր Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Օմանի, Բահրեյնի, Քուվեյթի, Իրաքի և Կիպրոսի տարածքում, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմակայանները։
Ապրիլի 11-ին Իրանն ու ԱՄՆ-ը Իսլամաբադում անցկացրեցին բանակցությունների մի քանի փուլ։ Իրանական պատվիրակությունը գլխավորում էր խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բագեր Գալիբաֆը, ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ավելի ուշ Թեհրանում և Վաշինգտոնում հայտարարեցին, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ՝ մի շարք պահպանվող տարաձայնությունների պատճառով։
Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է
Ուկրաինայի ոստիկանությունը ոչնչացրել է Կիևում քաղաքացիների ուղղությամբ անկանոն կրակ բացած և պատանդներ վերցրած անհայտ անձին: Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, այս մասին նշել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
Անհայտ անձը ոչնչացվել է ոստիկանության իրականացրած հատուկ գործողության ընթացքում: Նշվում է, որ իրականացվում են անձի նույնականացման աշխատանքներ:
Փողոցում արձակած կրակոցների հետևանքով սպանվել է 1, վիրավորվել՝ 10 անձ, այդ թվում՝ 1 երեխա:
«Բանակը ժողովրդի կողքին է». Իրանի նախագահի ուղերձը Բանակի օրվա առթիվ
Իրանի զինված ուժերը պատրաստ են երկրի պաշտպանությանը: Ինչպես հաղորդում է Fars գործակալությանը, այս մասին ասված է Բանակի ազգային օրվա առթիվ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի շնորհավորական ուղերձում:
Պեզեշքիանը, մատնանշելով ներկայիս զգայուն պայմաններում առկա սպառնալիքները, ընդգծել է զինված ուժերի համակարգված գործողություններն ու պատրաստակամությունը երկրի պաշտպանությանը՝ բանակի դերը համարելով վճռորոշ:
Իրանի նախագահը բանակի բացառիկ առանձնահատկություններն է համարել դրա խորը կապը ժողովրդի հետ, ինչպես նաև ակտիվ մասնակցությունը հասարակությանը օգնություն ցուցաբերելու և ծառայելու գործում:
Նշենք, որ Իրանում Բանակի ազգային օրն ամեն տարի նշվում է ապրիլի 18-ին: Այս օրը հիմնադրվել է 1979 թվականին Իսլամական հեղափոխությունից հետո՝ այաթոլլա Խոմեյնիի կողմից՝ նպատակ ունենալով ցուցադրել բանակի համերաշխությունը ժողովրդի հետ:
ՊԵԿ նախագահը հանդիպել է փոքր հարկ վճարողներին
Հարկ վճարողի օրվան ընդառաջ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպել է փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահը կարևորել է հարկ վճարելու մշակույթի ձևավորումն ու դրա նկատմամբ պատասխանատու և հոգատար մոտեցման ամրապնդումը՝ ընդգծելով հարկ վճարողների հետ ուղիղ շփումների նշանակությունը։
«ՊԵԿ-ի առաքելությունն ու տեսլականը մեզ համար պարզապես ձևակերպումներ չեն․ դրանք մեր ամենօրյա աշխատանքի հիմքն են։ Մեր բոլոր փոփոխությունների կենտրոնում մարդն է, և հենց այդ պատճառով մենք հետևողականորեն շարժվում ենք դեպի բիզնեսին ավելի մոտ և գործընկերային կառույց դառնալու ուղղությամբ»,- նշել է Հակոբյանը:
Հանդիպման ընթացքում տնտեսավարողներին ներկայացվել են վերջին տարիների հարկային և մաքսային բարեփոխումները, առաջիկա ծրագրերը՝ օրենսդրական փոփոխություններից և թվայնացումիցմինչև արհեստական բանականության կիրառումն ու օրինապահ հարկ վճարողների համար նախատեսվող նոր հնարավորությունները։
«Այս ամենի հիմքում նույն գաղափարն է՝ ստեղծել ավելի հարմար, կանխատեսելի և վստահելի միջավայր բիզնեսի համար»,-ընդգծել է Կոմիտեի ղեկավարը։
Էդուարդ Հակոբյանը նշել է, որ առանցքային է բաց ու անկեղծ հաղորդակցությունը հարկ վճարողների հետ:
«Երբ կա փոխվստահություն, պետությունն ու բիզնեսը դառնում են գործընկերներ։ Այդ ճանապարհին արդեն ունենք շոշափելի արդյունքներ՝ ներառյալ ստվերի էական նվազումը, որը ոչ միայն վարչարարության, այլևմտածելակերպի փոփոխության արդյունք է»,- նշել է ՊԵԿ նախագահը:
Հանդիպման ընթացքում բիզնեսի ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը, ինչպես նաև ներկայացրել են առաջարկներ։
Վահան Կոստանյանը ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականի հետ քննարկել է երկկողմ օրակարգը
Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄԷ երկկողմ, մասնավորապես՝ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավիճակի շուրջ։