Հյուսիս-հարավի լույսերը բնակավայրերի մոտակայքում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ

Հյուսիս-հարավի լույսերը բնակավայրերի մոտակայքում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը 2018-ի թավշյա հեղափոխության մասին գիրք է գրել

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գրառմամբ տեղեկացրել է, որ 2018 թվականի թավշյա հեղափոխության մասին գիրք է գրել, և որ շուտով այն կներկայացնի ընթերցողի դատին։

«Սիրելի հայրենակիցներ, 

Երևի հիշում եք, որ խոստացել էի հեղափոխության իմ փորձառությունն ամփոփել գրքի տեսքով: Ճանապարհը սպասվածից ավելի երկար ստացվեց, սակայն այսօր արդեն վստահությամբ կարող եմ ասել՝ աշխատանքն ավարտված է: Գիրքն արդեն պատրաստ է և այն շուտով կներկայացնեմ ձեր դատին: Այն պարզապես հուշագրություն չէ. այն պատմություն է «Մերժիր Սերժին» նախաձեռնության ձևավորման, փողոցային պայքարի և այն ներքին ապրումների մասին, որոնք ունեցել եմ թե՛ փողոցում, թե՛ Հատուկ քննչական ծառայության մեկուսարանում։ 

Ինչպես նախկինում նշել էի՝ այդ օրերի մասին յուրաքանչյուրս մեր պատմությունն ունենք ու յուրաքանչյուրիս պատմությունը մեկ մարդու պատմություն լինելով հանդերձ՝ բոլորիս մասին է: Այդ իսկ պաճառով կարծում եմ, որ հեղափոխության մասին իմ հայացքով ներկայացված այս պատմության մեջ յուրաքանչյուրն այդ օրերին կգտնի իրեն: Շնորհակալ եմ համբերության համար։ 

Մանրամասները՝ շատ շուտով»,- գրել է Գրիգորյանը։

Սամվել Կալուգացու անոմալ մաթեմատիկան ու անզուսպ ախորժակը. Սերժ Սարգսյանը 100-ից 90 էր խփում, Կալուգացին՝ 100-ից՝ 100

Ամեն բան, այդ թվում՝ աստղերի դասավորությունը երկնքում հուշում
է, որ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կալուգացին ու նրա թիմն իրենց  քաղաքական հաշվարկներն անում են մարդկությանն անհայտ,
այլմոլորակային  մաթեմատիկական բանաձևով։ Թե
ինչն են ինչին գումարում, որ թվից են «արմատ» հանում, որ անկյունից են հանում սինուսը,
կոսինուսը, տանգեսը, կոտանգեսը, բայց վերջում ստանում են մի թիվ, որը ժամանակակից մաթեմատիկայի
օրենքներով հաշվարկելու դեպքում «ձև չկա», որ ստանան։  

Ասենք, ժամանակ առաջ «ուժեղները» մի սոցհարցում էին հրապարակել,
որից պարզ դարձավ, որ Սամվել Կարապետյանը փետրվարի դրությամբ ունի ընտրողների 35 տոկոսի
աջակցությունը, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 34 տոկոսի։ Այդ հարցման «շեդևրալ»
բացահայտմանն անդրադարձել էինք նախորդիվ։  Ըստ
այդմ՝ բացի Նիկոլ Փաշինյանին և Սամվել Կարապետյանին կողմ արտահայտված՝ 34 և 35 տոկոս
հարցվածներից, եղել են նաև 19 տոկոս հարցվածներ, որոնք ոչ մեկին էլ կողմ չեն եղել,
հարցվածների 13 տոկոսն էլ եղել է չկողմնորոշված (պատասխանել է՝ «չգիտեմ»)։ Երբ պարզ
թվաբանական գործողություն էինք արել՝  34+35+19+13, ստացել էինք․․․ 101 տոկոս։ Փաստորեն,
ինչ-որ բանի առավելագույն տոկոսը, ըստ «ուժեղ»-ների «ուժեղ» հարցման տրամաբանության,  ոչ թե 100-ն է, այլ 101-ը։    

Այս ֆենոմենը հասկանալու համար դիմել էինք մաթեմատիկայի հայր Արքիմեդին
ու սոցիոլոգիայի կնքահայր Կոնտին, և մինչ նրանք կարձագանքեին, օրերս առաջ ընկավ ինքը՝
«Ֆորբս»ի ցուցակում ներգրավված Սամվել Կարապետյանը։ Հարցին՝ իր շանսերը (գալիք ԱԺ ընտրություններում)
որքա՞ն է գնահատում, Սամվել Կալուգացին աղաղակեց՝ «100 տոկոս», ու հավելեց, թե՝ չի
պատրաստվում գալիք խորհրդարանում աշխատել որպես ընդդիմություն։ Ինչպիսի՜ համեստություն,
ադեկվատության ինչպիսի՜ «մաստեր կլասս»։ Փաստորեն, ըստ Սամվել Կարապետյանի խրոխտ հաշվարկի,
մեկի, որը, հիշեցնենք, բախվել է պատգամավոր և վարչապետ դառնալու սահմանադրական արգելքին,
գալիք խորհրդարանը կազմված է լինելու մեկ կուսակցությունից, որն էլ վերցնելու է խորհրդարանական
տեղերի 100 տոկոսը։ Եվ այդ մեկ կուսակցությունը, այո, լինելու է մի քանի ամիս առաջ
գրանցված, անունը փոխած՝ «Հայամետ»-ից «Ուժեղ Հայաստան» դարձած կուսակցությունը։  

 Որքան գիտենք, ՀՀ-ում վաղուց
խորհրդային կարգեր չեն, անցյալում է նաև միակուսակցական համակարգը: Ուրիշ հարց է, որ
«Տաշիր Սամոն» իր «Ուժեղ Հայաստան»-ը շփոթել է Կոմունիստական կուսակցության՝ Խորհրդային
Միության կոմկուսի մասնաճյուղի հետ, որը 100 տոկոսով «ծածկում» էր ՀԽՍՀ քաղաքական դաշտն
ու միանձնյա իրականացնում կառավարումը՝ Մոսկվային «օտչյոտ» տալով։

Ի դեպ, «100 տոկոս» ասացինք, հիշեցինք.  2013-ին էլ Սերժ Սարգսյանը համանման հարցին՝ ինչպե՞ս
եք գնահատում ձեր շանսերը նախագահական ընտրություններում, ծոր էր տվել՝ «շանսը ո՞րն
ա, իմ շանսը՝ 100-ից 90 խփեմ, 80, 70, թե 60: Էդ ա, ինչքան ուզես, էնքան խփենք»։

Սերժ Սարգսյանը, փաստորեն, ավելի համեստ էր։ Լինելով  քաղաքական հին «գայլ», թե՞ շնագայլ,  կարող էր, չէ՞,  իր՝ 100 տոկոս «խփելու»  ախորժակը ցուցադրել, բայց մի 10 տոկոսանոց զսպվածություն
ցուցաբերեց՝ խոսելով 100-ից 90, 80, 70 «խփելու» իր պլանի  մասին։

 Մի հարց էլ է չպարզաբանված
մնում, որը պարզաբանելու համար երևի դիմենք այլմոլորակային քաղաքակրթություններին։
Ինչպե՞ս է ստացվել, որ մեկուկես ամսվա մեջ (վերջին սոցհարցումը փետրվարին է իրականացվել)
կալանքի տակ գտնվող Սամվել Կալուգացու շանսը՝ տոկոսային արտահայտմամբ, 35-ից դարձել
է 100՝ փաստորեն աճելով «ցելի» 65 տոկոսով։ Ինչպիսի՜ վագրային  թռիչք, ինչպիսի ֆանտաստիկ «прорыв»։ 

Մեզ թվում է՝ այս սոցիոլոգիական, քաղաքական, քաղաքագիտական անոմալիայի
պարզաբանումը կտա ընտրողը՝ հունիսի 7-ի իր քվեարկությամբ, ինչպես կասեր նույն՝ Սամվել
Կարապետյանին իր ՀՀԿ-ով սատարող Սերժ Սարգսյանը՝ «ամբարտավանին ցույց տալով  իր տեղը, տգետին՝ իր տեղը, իսկ մոլորյալին՝ իրենը»։
Չէ՞ որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք։  

Հ.Գ. Ի դեպ, «Միջազգային Հանրապետական Ինստիտուտ»-ի՝ 2026 թ․ մարտին
հրապարակած սոցհարցման տվյալներով (հարցումն արվել է փետրվարին)՝ եթե ընտրությունները
կայանային առաջիկա կիրակի, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին կքվեարկեր
հարցվածների 29 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ի օգտին՝ 11%-ը։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած
«Հայաստան» դաշինքին, իմա՝ Հայ հեղափոխական դաշնակցությանը, ձայն կտար հարցվածների
4%-ը։  Հարցվածների 2 տոկոսն էլ կքվեարկեր  Ծառուկյանի ԲՀԿ-ի օգտին։  

Հեղինե Մանուկյան

Սիրելի ժողովուրդ, ներկայացնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։

«Մեր նախընտրական ծրագիրը սկսվում է իմ ուղերձով, ուղերձն իր հերթին սկսվում է մեջբերումով Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրից, որն ընդունվել է 2021 թվականին՝ Ազգային ժողովում։ Իհարկե, այս կտորը վերջին շրջանում ես բազմիցս եմ մեջբերել, բայց նաև որպես մեր նախընտրական ծրագրի անբաժանելի մաս ուզում  եմ նորից ընթերցել։ Եվ այսպես՝

«Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, (2021 թ.) արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է»։

Եվ 2021 թվականի ընտրությունների ամփոփումից հետո ու նաև հիմա ես դիմում եմ ՀՀ քաղաքացիներին․

«Հայաստանի Հանրապետության սիրելի՛ Քաղաքացի, 

Ձեզ դիմում եմ ես՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանս.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ձեր աջակցությամբ կատարել է Ձեր առաջ ստանձնած մեծագույն առաքելությունը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այսպիսով, Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է։  

Հունիսի 7–ին կայանալիք ընտրություններում Ձեզ հետ միասին մենք մի խնդիր ունենք լուծելու․ պետք է տեր կանգնենք Խաղաղությանը, որը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է և մեր ամենօրյա խնամքի կարիքն ունի։ 

Հունիսի 7–ին գնացե՛ք ընտրական տեղամաս և տե՛ր կանգնեք Խաղաղությանը՝ քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։

Ձեր՝ Նիկոլ»։

Վարչապետն այնուհետ ընդգծել է՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի գաղափարախոսական հենքն Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է և Հայաստանի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը, ներկայացրել 2026–2031 թվականների առանցքային անելիքները։

Երևանի 5 վարչական շրջանում և 8 մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

11:00-17:00 Մյասնիկյան պողոտա 1-20, 12-35 առանձնատներ, Նորք թաղամաս 1-16 առանձնատներ, Նորքի Այգիներ 1, 19 առանձնատներ, Կոնդ թաղամաս 34-243 առանձնատներ, Կոնդ թաղամաս 19-189 առանձնատներ մասնակի, Ռուսթավելու փողոց 3-102, 17-41, 68-98 առանձնատներ, Ս․ Երևանցու փողոց 24-38, 32-73 առանձնատներ,

Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

10:00-16:00 Սիլիկյան թաղամաս՝ 7, 9 փողոցներ մասնակի,

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

10:00-16:00 Բաբաջանյան փողոց 1, 1/1, 1/2, 3/1, 5/1, 6, 8, 21, 23/1, 25/1, 27/1, 29/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

10:00–16:00 Արշակունյաց պողոտա 75 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

11:00-17:00 Նոր Նորքի 5-րդ զանգված՝ Միկոյան փողոց 2, 4, 4/1, 6, 8, 10, 12, 14 շենքեր, Գալշոյան փողոց 6, 8, 8/1, 10, 14, 16, 18, 20, 22, 26, 28, 46, 48, 50 շենքեր, Գալշոյան փողոց 18/19 առանձնատուն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 159 դպրոց, «Բրենդլիդեր», «Կորոնա Սոլարե», «Ն․Թ․Ֆ․», «Հորիզոն-95» ՍՊԸ-ներ, «Սուրբ Սարգիս» ԵԿ, ՀՀ Կադաստրի Կոմիտեի մասնաշենք, «Վեոլիա Ջուր», «Յուքոմ» ՓԲԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ; թիվ 268 մսուր մանկապարտեզը, «Ա․ Շիրակացու անվան ճեմարան» ՓԲԸ, «Երևանտրանս» ՓԲԸ, «Ինժնախագիծ», «Հայնախագիծ» ԲԲԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ; «Ինտել» , «Ջի Էս Թի Փաուեր» ՍՊԸ-ներ,

Արմավիրի մարզ՝

11:00-17:00 Փարաքար, Թաիրով, Մուսալեռ և Պտղունք գյուղեր մասնակի,

Արարատի մարզ՝

11:00-12:30 Դալար գյուղ մասնակի,

11:00-13:00 Մասիս քաղաք՝ 1-7-րդ, Հերացի, Դպրոցականների, Հանրապետության, Արարատյան, Ազատամարտիկների, Գարեգին Նժդեհի, Շիրակի, Շիրազի փողոցներ մասնակի, 1-ին, 2-րդ և Նոր թաղամասեր մասնակի, «Տելեկոմ Արմենիա» ընկերություն, ՀՀ Կադաստրի կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանում, Քաղաքապետարան, Երաժշտական դպրոց, Շուկա և կից խանութներ ոչ բնակիչ բաժանորդներ, Խաչփառ, Նորաբաց, Դարակերտ գյուղեր մասնակի,

11:00–14:00 Մասիս քաղաք՝ 5–8 փողոցներ, Հանրապետության փողոց մասնակի և 6-րդ նրբանցք մասնակի, Կենտրոնական հրապարակի հարակից տարածք մասնակի,

13:30–15:00 Արտաշատ քաղաք՝ Աբովյան, Աղայան, Չարենցի և Կոմիտասի փողոցներ մասնակի, Մրգավան գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզ՝

11:00-13:30 Եղեգնաձոր քաղաք՝ Իսրայել Օրի, Նալբանդյան, Կոմիտասի, Գագարինի, Սևակի, 26 Կոմիսարների, Աթարբեկյան, Ավագյան, Արսենյան, Թամանցիների, Թումանյան, Իսակովի, Իսահակյան, Լևոնյան, Խանջյան, Խաչատրյան, Միկոյան, Մյասնիկյան, Մոմիկի, Նալբանդյան, Նարեկացու, Շահումյան, Սպանդարյան, Օրբելու, Բաղդասարյան և Բաղրամյան փողոցներ մասնակի,

11:00-16:00 Նոր Ազնվաբերդ գյուղ մասնակի,

Կոտայքի մարզ՝

11:00–17:00 Աբովյան քաղաք՝ Պիոներական փողոցի ոչ բնակիչ-բաժանորդներ, Պտղնի, Զովք, Վերին Պտղնի գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Գեղարքունիքի մարզ՝

11:00-13:00 Մարտունի քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-15։00 Կարճաղբյուր գյուղ՝ 13, 15, 19 փողոցներ մասնակի,

11:00-17:00 Ձորագյուղ բնակավայր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Տավուշի մարզ՝

10:00–12:00 Իջևան քաղաք՝ Երևանյան փողոց 271 հասցե և 8-րդ նրբանցք 17 հասցե,

12:30–14:30 Իջևան քաղաք՝ Երևանյան փողոց 141, 168 հասցներ,

11:00-13:30 Դիլիջան քաղաք՝ Վասիլև, Կամո փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Տ. Պետրոսյան և Կալինինի փողոցներ մասնակի,

Շիրակի մարզ՝

11։00-16։00 Ամասիայի տարածաշրջան՝ Ամասիա գյուղի Հարասլավական թաղամաս,

Սյունիքի մարզ՝

10:00-12:00 Աղիտու, Նորավան, Որոտան, Վաղատին գյուղեր,

11:30–14:30 Սիսիան քաղաք՝ Խանջյան փողոց մասնակի, Անդրանիկ Մանուկյան, Երիտասարդական, Գետափնյա, Այգեստան և Վ. Խորենու փողոցներ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Հարկ վճարողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության եռագույնով

Շնորհավո՛ր տոնդ, հարկ վճարող. հարկ վճարողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության եռագույնով:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ-ը:

Մեր այսօրվա ավտոերթը իմ մեքենայի «աչքերով». Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

19.04.2026, 22:04

Հասարակություն

Անփորձանք երթևեկություն Ձեզ Հյուսիս֊հարավ ճանապարհի բոլոր ուղղություններում. ՏԿԵ նախարարը լուսանկար է հրապարակել

Անփորձանք երթևեկություն Ձեզ Հյուսիս֊հարավ ճանապարհի բոլոր ուղղություններում. ՏԿԵ նախարարը լուսանկար է հրապարակել

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել. » Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, սիրելի՛ հյուրեր,անփորձանք երթևեկություն Ձեզ Հյուսիս֊հարավ ճանապարհի բոլոր ուղղություններում»:

«Վարչաբենդ»-ը ելույթ կունենա Քաղաքացու օրը համաշխարհային աստղերի մասնակցությամբ Երևանում կայանալիք համերգին

«Վարչաբենդ» երաժշտական խումբը, որում հանդես է գալիս և հարվածային գործիքներով նվագում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ կունենա ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը, Հանրապետության հրապարակում կայանալիք համերգի ժամանակ։

Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է Գյումրիի Վարդանանց հրապարակում կայացած համերգի ժամանակ: