«Երբ քաղաքական դաշտում կուտակվում են բարդ հարցեր, իշխանությունը ստեղծում է «անձնական դրամա»»․ Արմեն Հովասափյան

«Երբ քաղաքական դաշտում կուտակվում են բարդ հարցեր, իշխանությունը ստեղծում է «անձնական դրամա»»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախօրեին հասարակությունն ապրեց հերթական «շոկը»՝ Փաշինյանի Գյումրի կատարած այցի կադրերում տեսնելով նաև Հակոբյան Աննային։ Ընդամենը երկու ամիս առաջ հիշյալ անհատը մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ լալահառաչ ու սրտաճմլիկ ելևէջներով հայտնում էր, թե «իրենց համատեղ կյանքն ավարտված է», «ինքը հանձնում է իր բոլոր նվերներն ու իրերը, որոնք ձեռք է բերել «առաջին տիկնոջ» կարգավիճակում», «չի ունենալու պետական պահպանություն, անձնական վարորդ» և այլն։ Երեկ Գյումրիում լրիվ այլ տեսարան էր՝ նա շրջում էր թիկնազորով և բավական հաճելի սեթևեթում իշխանության դեմքերի հետ։
     Թեմայի անոնսը սկսվեց նրանով, երբ երեկ Փաշինյանի առավոտյան իր հերթական «սրտիկային» ուղերձը հղելիս, հետնամասում երևաց կադրով անցնող կնոջ սիլուետ, որն ասես, ինչ-որ գործով էր զբաղվում և լրիվ «պատահական» հայտնվել էր կադրում․ իրականում դա արվել էր հանրությանն ընդամենը սկզբնախաղ ներկայացնելու նպատակով, և ընդամենը 2 ժամ անց, մենք տեսանք, թե ինչպես են միմյանց հետ զրուցելով հիշյալ դուետն անցնում Գյումրու փողոցներով։
     Եկեք միասին հասկանանք, թե ի՞նչ կլոունադա էին կազմակերպել Փաշինյան-Հակոբյան զույգը և ի՞նչ էր իրականում նրանք ցանկանում քողարկել։
     Ըստ էության՝ սա առաջին հերթին արվել է մարդկանց հերթական անգամ դեգրադացնելու, իրականում «գետնի վրա» տեղի ունեցող գործընթացներից ինչքան հնարավոր է հեռու պահելու և արհեստական ռեալիթի շոու ստեղծելու նպատակով։ Այս զույգի հիմնական նպատակը լուրջ, իրական սպառնալիքներից, գոյություն ունեցող խորքային պռոբլեմներից հանրությանը հեռու պահելն ու «ստերջացնելն» է։ Այսինքն հանուն իրենց առջև դրված նպատակների, հիմնական առաքելություն կյանքի կոչելու, սրանք պատրաստ են գնալ ամենաստոր ու գերզգայուն հարցերի պղծմանն ու ապականմանը։
     Փաստ է այն, որ այն դեպքերում, երբ քաղաքական դաշտում կուտակվում են բարդ հարցեր՝ անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սոցիալ-տնտեսական խնդիրներ, իշխանությունը հաճախ ստեղծում է «անձնական դրամա», որը մեդիա դաշտը կլանում է ամբողջությամբ։ Սա հին տեխնոլոգիա է՝ դեռ Հռոմեական հանրապետության անկման շրջանից հայտնի «հաց և տեսարաններ» սկզբունքի արդիական տարբերակը։
     Հիմնական նպատակը արհեստական մեթոդներով հանրային օրակարգի վերահսկումն է, որոշակի էմոցիոնալ մոբիլիզացիա կազմակերպելը, ինչպես նաև բարոյական լեգիտիմության վերարտադրությունը։ Ըստ էության՝ տեղի ունեցածը դասական իմաստով, ոչ թե քաղաքականություն է, այլ քաղաքական թատրոն, որտեղ իրականությունն ու բեմադրությունը միտումնավոր միքս է արված, որպեսզի հասարակ մարդը չկարողանա հստակ սահմանզատել՝ որտեղ է իրականն ու կարևորը։
     Ասեմ նաև, որ նույն մեխանիզմը տարբեր ձևերով կիրառվել է թե՛ ավտորիտար, թե՛ ընտրական ժողովրդավարությունների մեջ՝ սկսած Բենիտո Մուսոլինիի բեմականացված հանրային վարքից, մինչև Դոնալդ Թրամփի մեդիա-սկանդալների մշտական շրջանառությունը։
     Այն պարագայում, երբ իշխանությունը սկսում է ակտիվորեն խաղարկել նման «ռեալիթի» սյուժեներ, դա սովորաբար նշան է, որ բովանդակային օրակարգը չի աշխատում կամ հավատ չի ներշնչում, անհրաժեշտ է պահել ուշադրության վերահսկողությունը ոչ ինստիտուցիոնալ մեթոդներով, և քաղաքական մրցակցությունն իրական ծրագրերից տեղափոխվում է նարատիվների ու էմոցիաների դաշտ։
     Այսինքն՝ խնդիրը քաղաքական գործընթացի դեգրադացիան դեպի կլունադայի տիրույթ տանելն է, որտեղ իրական հարցերը մղվում են երկրորդ պլան, իսկ առաջնային դառնում է այն, թե ով է վերահսկում հանրային ընկալումն ու զգացմունքը»։

Նորից հիշեցին Աջափնյակի մետրոյի կայարանի մասին


Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը հանդիսանում է Երևանի քաղաքապետարանի ամենակարևոր և առաջնահերթ ծրագրերից մեկը։ Այս մասին…

Իրանի հետ հնարավոր պատերազմի ֆոնին ԱՄԷ-ն ֆինանսական աջակցության հարցով դիմել է ԱՄՆ-ին

ԱՄԷ իշխանությունները մտահոգված են, որ հակամարտության սրումը կարող է հարվածել երկրի տնտեսությանը, վանել ներդրողներին, սպառել արժութային պահուստները և խաթարել Հորմուզի նեղուցով իրականացվող նավթի արտահանումը․․․

Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև

Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև

Ապրիլի 17-ին ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ ժամը 09։45-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում մարզի ավագ դպրոցներից մեկի բակում 11-րդ դասարանցիների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք։
     Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը ժամը 09։45-ի սահմաններում նախ դպրոցի բակում, այնուհետև մյուս հատվածում նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ, Կոտայքի մարզի բնակիչներ 16-ամյա Ա․ Հ-ն և 16-ամյա Կ․ Հ-ն անհիմն պատճառաբանությամբ վիճաբանել են 17-ամյա Տ․ Մ-ի հետ, որի ժամանակ Ա. և Կ. Հ-երը հարվածներ են հասցրել Տ.Մ-ի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Շամշյանի տեղեկություններով՝ Տ.Մ-ն, Ա. և Կ. Հ-երը ծնողների հետ միասին ներկայացվել են ոստիկանության Կոտայքի բաժին։
     Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Այսօր մենք տեսնում ենք Հայաստանի հետ խաղաղության օգուտները․ Ալիևի ուղերձը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձ է հղել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) 82-րդ նստաշրջանի մասնակի…

«Բոքսով եք զբաղվո՞ւմ. էս թաղամասում ուրիշ սպորտով դժվար կլինի զբաղվել». Փաշինյանը՝ Ներքին Չարբախում

Վարչապետն ասաց, որ Սիմոն Մարտիրոսյանի անվան դպրոցն արդեն գործում է, Ալագյազ…

ԱԹՍ-ով փորձել են հեռախոս մտցնել քրեակատարողական հիմնարկ

Ապրիլի 18-ին՝ ժամը 04:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը նկատել է անօդաչու թռչող սարք (դրոն), որն ինչ-որ իր է նետել տեղամասերի միջև գտնվող արգելագոտում․ տեղեկացնում են ՔԿԾ-ից:

«Տարածքի զննության արդյունքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված պոլիէթիլենային տոպրակ, որում առկա էր 2 բջջային հեռախոս:

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ»,- ասված է հաղորդագրությունում:

 

ԱԹՍ-ով փորձել են հեռախոս մտցնել քրեակատարողական հիմնարկ

Ապրիլի 18-ին՝ ժամը 04:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը նկատել է անօդաչու թռչող սարք (դրոն), որն ինչ-որ իր է նետել տեղամասերի միջև գտնվող արգելագոտում․ տեղեկացնում են ՔԿԾ-ից:

«Տարածքի զննության արդյունքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված պոլիէթիլենային տոպրակ, որում առկա էր 2 բջջային հեռախոս:

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ»,- ասված է հաղորդագրությունում:

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 20-ը

Բացահայտվել է 143 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավո

Պատերազմը ձեռնտու չէ ոչ մեկին. Փեզեշքիան


Քաղաքականություն


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ելույթ ունենալով Արդարադատության նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ, հայտարարել է տարածաշրջանային և միջազգային զարգացումներում ողջամիտ մոտեցում ցուցաբերելու կարևորության մասին։ 

Նախագահն ընդգծել է, որ պատերազմը ձեռնտու չէ որևէ կողմի, և Թեհրանը պետք է օգտագործի դիվանագիտական ու բանական բոլոր ուղիները լարվածությունը նվազեցնելու համար։ Այնուամենայնիվ, նա շեշտել է, որ սպառնալիքներին դիմակայելուն զուգահեռ՝ «թշնամու հանդեպ անվստահությունն ու զգոնությունը» մնում են անհերքելի անհրաժեշտություն։