«Ժամանակն է առերեսվել իրականության հետ և պայթեցնել շրջանառվող ստերը»․ Օնիկ Գասպարյան

«Ժամանակն է առերեսվել իրականության հետ և պայթեցնել շրջանառվող ստերը»․ Օնիկ Գասպարյան

168.am-ը ներկայացնում է Օնիկ Գասպարյանի հայտարարությունը. «Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ անձը։

Իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածող անձինք օգտագործում են այն հանգամանքը, որ ես, գերադասելով ազգային և պետական շահը, զերծ եմ մնում պատերազմին վերաբերող հարցերին հրապարակային պարզաբանումներ տալուց։ Հետևաբար, առաջարկում եմ Ազգային ժողովում կազմակերպել փակ ձևաչափով քննարկում 2020 թվականի պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ քննարկմանը ներգրավելով այդ ժամանակահատվածում պաշտոնավարած քաղաքական և ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական և հասարակական գործիչներին և զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։

Ժամանակն է առերեսվել իրականության հետ և պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։ Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն և բազմակողմանի փաստարկված վերլուծություն»։

Զգուշացում․ Ինչ է սպասվում մայիսի 3-5-ը


ՆԳՆ Ոստիկանությունն իրազեկում է․ «Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․…

«Նկարվեցի՞նք, հա՞․ այ քեզ բան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Նկարվեցի՞նք, հա՞․ այ քեզ բան»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարարծ Երևան-Գյումրի ավտոերթի ժամանակ գերազանցեց արագությունը․ «Նկարվեցի՞նք, հա՞, բայց ինչի՞։ Այ քեզ բան»,- ասաց նա։

Ոստիկանական մեծաթիվ խմբեր են մեկնում Գյումրի (տեսանյութ)

Ոստիկանական մեծաթիվ խմբեր են մեկնում Գյումրի

Ոստիկանական մեծաթիվ խմբեր են մեկնում Գյումրի, որպեսզի ապահովեն Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մեկնարկել է դեպի Գյումրի ավտոերթը։

Վարչաբենդի երեկոյան համերգից առնվազն 10 ժամ առաջ արդեն Գյումրիի հրապարակ տանող փողոցները փակել են

Նրան արդեն անգամ արագաչափը նկարել է՝ արագությունը գերազանցելու համար…

Երևան-Գյումրի ավտոերթը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)

Երևան-Գյումրի ավտոերթը՝ ուղիղ միացմամբ

Մեկնարկել է դեպի Գյումրի ավտոերթը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն իր էջում մասնավորապես գրել էր․ «Ապրիլի 19-ին մեծ ավտոերթով նշում ենք Հյուսիս–հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը։
     Մասնակցության համար, բնականաբար, պետք է ներկայանալ ավտոմեքենայով, բայց իհարկե, մեքենայի մեջ կարող են լինել ուղևորներ։
     Ավելին, անհրաժեշտ է առնվազն մեկ ուղևոր՝ ուղղորդողի կարգավիճակով, որովհետև երթը կարգավորվելու է իմ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում և վարորդի կողքի նստատեղին պետք է նստած լինի ուղղորդողը, որպեսզի հետևի եթերին և տեղեկատվություն փոխանցի վարորդին։
     Երթի մասնակից համարվելու են միայն գրանցված ավտոմեքենաները։
     Իսկ պլանը հետևյալն է․ գնում ենք Գյումրի, Գյումրիում այցելում ենք թանգարաններ, եկեղեցիներ, սրճարաններ, ռեստորաններ, զբոսնում ենք Գյումրիում, շփվում ենք։
     Ժամը 17․00-ին Վարդանանց հրապարակում տեղի է ունենալու համերգ, որտեղ ելույթ է ունենալու նաև «Վարչաբենդը»։
     Վերադարձը տեղի է ունենալու ոչ երթով»։

Առաջին «զանգը» հնչեց. այդ օրը ես առաջին անգամ վախի, սարսափի, ապագայի համար տագնապի զգացում ունեցա…


Առաջին «զանգը» հնչեց 2018-ի մայիսի 1-ին և 8-ին, երբ վարչապետի պաշտոնին առաջադրված անձը բացահայտ սպառնալիքներ էր հնչեցնում ԱԺ ամբիոնից` ուղղված գործող խորհրդա…