Իրանի հետ հրադադարը կարող է ավարտվել ցանկացած պահի․ Նեթանյահու

Արմավիրի մարզ կատարած այցելության ընթացքում «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ջերմ շփումներ է ունեցել բնակիչների հետ՝ անդրադ…

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կուսակցության առաջնոդ Սամվել Կարապետյանի առաջիկա դատին և նշել, նե…

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհանգստացած չէ այն բանով, թե արդյոք Իրանը կվերադառնա բանակցային սեղան՝ Իսլամաբադում տեղի ունեցած բ…

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհանգստացած չէ այն բանով, թե արդյոք Իրանը կվերադառնա բանակցային սեղան՝ Իսլամաբադում տեղի ունեցած բ…
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել պետական «Anadolu» լրատվական գործակալությանը։
Ի թիվս այլ հարցերի՝ նա անդրադարձել է Թուրքիա-Իսրայել հարաբերություններին։ Ֆիդանը նշել է, որ Իսրայելի քաղաքականության մեջ հակաթուրքական հռետորաբանությունը դառնում է ավելի տարածված։
Ֆիդանը մասնավորապես նշել է. «Իսրայելն առանց թշնամու չի ապրում ու Իրանից հետո նոր թշնամի է փնտրում»։
Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ Նեթանյահուի վարչակազմից բացի, ընդդիմության որոշ գործիչներ նույնպես փորձում են Թուրքիային դիտարկել որպես նոր թշնամի։ Ֆիդանը հայտնել է, որ նման մոտեցումն Իսրայելում սկսկում է վերածվել պետական ռազմավարության։
Նշենք, որ Թուրքիայի ու Իսրայելի հարաբերություններն սրվել են 2023-ի հոկտեմբերի 7-ից հետո, երբ սկսվել է Իսրայել-Պաղեստին հակամարտությունը։
Աղբյուր՝ Ermenihaber