«Հազարավոր մարդիկ գիտեն Նիկոլի վերարտադրության գինը, բայց նստած սպասում են աղետին»․ Սամվել Ֆարմանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հազարավոր մարդիկ գիտեն Նիկոլի վերարտադրության գինը, բայց նստած սպասում են աղետին»․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրավիճակը շատ նման է 2018թ. ապրիլ-մայիսին:
     Գուժում ենք Նիկոլի հերթական վերարտադրությունը, եթե ամեն ինչ մնա այսպես:
     Գուժում ենք դրանից հետո գալիք զուլումը:
     Քաղաքականությամբ զբաղվող կամ հետևող հազարավոր մարդիկ գիտեն, որ ճիշտ ենք ասում:
     Գիտեն նաև Նիկոլի վերարտադրության գինը:
     Գիտեն, բայց ձև են անում, որ լավ չեն հասկանում: Վախենում են անգամ մի «լայք» դնել:
     Ինչպես 2018թ. ապրիլ-մայիսին:
     Գիտեն ու նստած սպասում են աղետին:
     Հույսով, որ ճանապարհին մի բան «կկպցնեն» կամ կլինեն «հաղթողների» բանակում:
     Ղարաբաղը դաս չեղավ»:

Ի՞նչ մասնագիտություն ընտրել․ «USOOMFest 2026»-ում կստանաս բոլոր պատասխանները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ի՞նչ մասնագիտություն ընտրել․ «USOOMFest 2026»-ում կստանաս բոլոր պատասխանները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարդան Ղուկասյանն ու Ստեփան Դեմիրճյանը կհամագործակցեն

Միայն այդ ճանապարհով է հնարավոր կերտել օրենքի դիկտատուրայի ուժով, իրավունքի գերակայությամբ, ազգային արժանապատվությամբ առաջնորդվող Արևային Հայաստան…

Վարդան Ղուկասյանն ու Ստեփան Դեմիրճյանը կհամագործակցեն

Միայն այդ ճանապարհով է հնարավոր կերտել օրենքի դիկտատուրայի ուժով, իրավունքի գերակայությամբ, ազգային արժանապատվությամբ առաջնորդվող Արևային Հայաստան…

Վարդան Ղուկասյանն ու Ստեփան Դեմիրճյանը կհամագործակցեն

Միայն այդ ճանապարհով է հնարավոր կերտել օրենքի դիկտատուրայի ուժով, իրավունքի գերակայությամբ, ազգային արժանապատվությամբ առաջնորդվող Արևային Հայաստան…

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում մասնակցեց Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով մարզային համաժողովին։

Համաժողովի նպատակն էր ներկայացնել ՀՀ առևտրային բանկերի կողմից իրականացվող բիզնեսի ֆինանսավորման գործիքները՝ ներառյալ պետական աջակցության և միջազգային ծրագրերի շրջանակում ձևավորված հնարավորությունները, ինչպես նաև քննարկել ֆինանսական հասանելիության ընդլայնման ուղիները։

IDBank-ն իր նորարար գործիքներով մշտապես փորձում է ավելի հեշտ դարձնել իր գործընկեր բիզնեսների ինչպես առաջին քայլերը, այնպես էլ հետագա զարգացումն ու գործունեությունը։

Բանկի նոր և բացառիկ ֆինանսական գործիքի՝ IDDistributor-ի մասին էլ պանելային քննարկման ընթացքում խոսեց IDBank-ի Առևտրային գործընկերների հետ հարաբերությունների վարչության ղեկավար Գրիգորի Յոլյանը՝ նշելով, որ այն միտված է հենց ՓՄՁ ոլորտի զարգացմանն անկախ գտնվելու վայրից։ Այս գործիքի միջոցով ապահովվում է ֆինանսների հասանելիություն նույնիսկ հեռավոր մարզերում գտնվող տնտեսավարողներին և նրանց ու մատակարար կազմակերպությունների միջև ձևավորում առավել կայուն, անընդհատ հարաբերություններ։

Գործիքի միջոցով մատակարարման պահին կազմակերպության առաքիչը IDDistributor հավելվածում մուտքագրում է վճարման համար անհրաժեշտ տվյալները, ձևավորում QR-կոդ, իսկ առևտրային կետը IDBusiness Mobile հավելվածով սքանավորում է այն և կատարում վճարումը ինչպես իր կազմակերպության՝ IDBank-ի հաշիվներին առկա դրամական միջոցներից, այնպես էլ նորարարական Rocket Distributor վարկային սահմանաչափով:           

«Սահմանաչափի միջոցով, օրինակ, խանութն ունենում է լրացուցիչ «գրպան», որտեղից կարողանում է վճարել մատակարարին, եթե այդ պահին ունեցած միջոցները չեն բավարարում։ Այդպիսով, խանութում անհրաժեշտ տեսականին չի պակասում, հաճախորդները որևէ ապրանքի բացակայության խնդիր չեն տեսնում և առևտրի շարունակականությունը չի խաթարվում», – ասաց Գրիգորի Յոլյանը։

Բացի այդ, գործիքը լուծում է նաև կանխիկ գումարների հավաքագրման խնդիրը, ինչը կա թե՛ Երևանում, թե՛ ավելի շատ մարզերում։ IDDistributor-ով IDBank-ը ևս մեկ քայլով նպաստում է անկանխիկ Էկոհամակարգի և թվային վճարային համակարգերի զարգացմանը։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

«Չեմ ուզում լրջորեն մեկնաբանել էմոցիոնալ գործիչների ոչ միանշանակ հայտարարությունները»․ Մարիա Զախարովա (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Չեմ ուզում լրջորեն մեկնաբանել էմոցիոնալ գործիչների ոչ միանշանակ հայտարարությունները»․ Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանել վերջին շրջանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, սկսել է անզուսպ ծիծաղել։

«Ես չեմ ուզում լրջորեն մեկնաբանել էմոցիոնալ գործիչների ոչ միանշանակ հայտարարությունները՝ մանավանդ ՀԱՊԿ-ի վերաբերյալ, ինչ ասես, որ չենք լսել․․․ »,- ասել է Զախարովան:

Եթե եկող շաբաթ լինեին խորհրդարանական ընտրություններ, ու՞մ կընտրեին քաղաքացիները


Եթե եկող շաբաթ լինեին խորհրդարանական ընտրություններ, ու՞մ կընտրեին քաղաքացիները