Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահասների կողմից մեկ այլ անչափահասի սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, շանտաժի եղանակով զգալի չափերով շորթում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անչափահասները 2025 թվականի մարտից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում անչափահաս տուժողից շանտաժով՝ վերջինիս հետ ունեցած սեռական բնույթի գործողությունների մասին տեղեկություններ տարածելու սպառնալիքով, պահանջել են՝ ընդհանուր 60 հզր ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, նախաքննության ընթացքում կատարված մի շարք ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ անչափահասները 16 տարին չլրացած տուժողին հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել:

Հաշվի առնելով, որ անչափահասներից մեկը հանցագործության սուբյեկտ չի հանդիսանում, այսինքն՝ չի հասել նշված հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքին, վերջինիս նկատմամբ որոշում է կայացվել Քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ:

Անչափահասներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (շորթումը), 199-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), իսկ մյուսի նկատմամբ՝ 258-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (շորթումը):

Նրանց նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, դաստիարակչական հսկողությունը և բացակայելու արգելքը:

Հանցանք ծնող պատճառները պարզելու նպատակով միջնորդագրեր են ներկայացվել համայնքի ղեկավարին և ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետին:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԱԺ հանձնաժողովն հավանություն տվեց ՀՀ-ում օտարերկրյա և տեղական ներդրումները կարգավորող օրենքի նախագծին


Քաղաքականություն


Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանության արժանացրեց «Ներդրումների մասին» օրենքի նախագիծը, որի սահմանում է ՀՀ-ում ներդրումների իրավական հիմքերը, ներդրողների և նրանց ներդրումների նկատմամբ կիրառվող ազատությունները, երաշխիքները և ներդրողների իրավունքների պաշտպանության կառուցակարգերը, ներդրողների պարտականությունները, ներդրումային խթանների իրավական հիմքերը և այլն։ 

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլիա Սիրականյանը նշեց, որ նախագծի նպատակն է ստեղծել ներդրումային համակարգերի հարաբերությունների ժամանակակից  պահանջներին համապատասխան իրավական հիմքեր ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը նաև հիշեցրեց, որ ներկայում գործում է «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքն՝ ընդունված 1994 թվականին և չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համարժեք ամբողջական կարգավորում։

«Նախագծի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանով սահմանված կարգավորումները տարածվելու են ոչ միայն օտարերկրյա, այլև տեղացի ներդրողների և ներդրումների վրա։ Մինչդեռ, գիտենք, որ ներկայում գործող օրենքը տարածվում է միայն օտարերկրյա ներդրողների և ներդրումների վրա և չի կարգավորում տեղացի ներդրողների հետ կապված իրավահարաբերությունները»,-ասաց Սիրականյանը։

Նա մանրամասնեց, որ նախագիծը սահմանում է խտրականության բացառման երաշխիքը երկու հայտնի բաղադրիչներով՝ ազգային ռեժիմը, որի համաձայն՝ օտարերկրյա ներդրողներն ունեն տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, ինչպես նաև առավել բարենպաստության ռեժիմը՝ ըստ որի՝ ՀՀ-ում բոլոր օտարերկրյա ներդրողները համանման հանգամանքներում ունեն հավասար իրավունքներ։ Բացառություն նախատեսված է միայն միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված մաքսային միության, ազատ տնտեսական գոտու, տնտեսական միության, միասնական շուկայի, հարկային ռեժիմի կարգավորումների և այլ միջազգային պայմանագրերի մասով։

Փոխնախարարի բնորոշմամբ՝ նախագիծը նպատակ ունի նաև միավորել տարբեր օրենքներում և իրավական ակտերում ամրագրված ներդրողների իրավունքները, երաշխիքները և դրանք սահմանել մեկ իրավական ակտում։

Նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստում։



Հայաստանում կբարձրացվի սպառողների իրավունքների պաշտպանության մակարդակը. Օրենսդրական փաթեթի քննարկում

Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ օրենսդրական փաթեթով նախատեսված չորս դիրեկտիվները վերաբերում են սպառողների հետ կնքվող պայմանագրերում անբարեխիղճ պայմաններին, հեռավար և առևտրի օբյեկտներից դուրս կնքվող գործարքներում նրանց իրավունքների պաշտպանությանը․․․

Ծննդյան օրով՝ նրա հումորներից մի լավ փունջ․․․


Այսօր Գալուստ Սահակյանի ծննդյան օրն է։ Ասել՝ բարի էր՝ քիչ է, հումորով էր ՝ քիչ է, ներողամիտ է՝ քիչ է, փիլիսոփա է՝ քիչ է։ Տարիներ շարունակ նրա շուրջ հումոր էի…

Նավատերերը փորձում են պարզել, թե ինչ է սպասվում Հորմուզի նեղուցում մնացած 800 նավերին․ Bloomberg

Կենսական նշանակություն ունեցող ջրային ուղին գործնականում փակ էր այն բանից հետո, երբ փետրվարի վերջին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածները ստիպեցին Իրանին խստացնել վերահսկողությունը․․․

Մեկին աղջիկ ես տալիս, չես ասում, չէ՞, ի՞նչ ես անելու, հարցնում ես՝ ի՞նչ ես արել


«Հասարակ բան։ Երբ մարդ մեկին իր հիմնարկություն աշխատանքի է վերցնում, հարցնում է՝ ի՞նչ ես արել, ինչ հաջողություններ ունես արձանագրված և այլն։ Հասարակ բան, մեկ…

«Այն, որ ուժայիններին ապօրինի հրահանգներ է տալու, ակնհայտ է». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Այն, որ ուժայիններին ապօրինի հրահանգներ է տալու, ակնհայտ է». Իշխան Սաղաթելյան

«Տեսնելով իշխանության գլխին գտնվող անձի նոպաները, առավոտ-երեկո ուղերձները, հասկանում ենք, որ այս մարդը կորցնում է կառավարումը. քաղաքականությունն ուզում է վերածել խուժան, փողոցային գործընթացի: Նրա բառապաշարը, պահվածքը վկայում է այն վախերի մասին, որն այսօր գոյություն ունի»,- լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, ասել է ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Այն, որ այդ ջղաձգումների, հիստերիայի արդյունքում ուժայիններին ապօրինի տարբեր հրահանգներ է տալու, ակնհայտ է»,- հավելել է «Հայաստան» խմբակցության անդամը:

ՀՀ մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը դարձել է UNEVOC միջազգային գլոբալ ցանցի անդամ


Հայաստան


Հայաստանի մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ) դարձել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության Տեխնիկական և մասնագիտական ​​կրթության և ուսուցման միջազգային կենտրոնի (UNESCO-UNEVOC) գլոբալ ցանցի անդամ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ՄԿՈՒԶԱԿ-ի անդամակցությունը ցանցին ենթադրում է նոր հնարավորություններ ՄԿՈՒ ոլորտում միջազգային համագործակցության համար:

Հայաստանից ավելի վաղ ցանցի անդամ է դարձել Գլոբալ զարգացման հիմնադրամը:

UNEVOC-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլոբալ ցանցն է, որը միավորում է մասնագիտացած հաստատությունները տեխնիկական և մասնագիտական կրթության և ուսուցման (TVET) ոլորտում։ Այն ապահովում ցանցի անդամների միջև փորձի փոխանակման, համագործակցության և փոխօգնության միջավայրի ձևավորմանը։ UNEVOC կենտրոնները լինում են չորս տեսակի՝ նախարարություններ, ազգային մարմիններ, ուսուցման կազմակերպություններ և հետազոտական հաստատություններ։

Միջազգային համագործակցության և գործընկերային ուսուցման միջոցով UNEVOC կենտրոնները շարունակում են բարձրացնել տեխնիկական և մասնագիտական կրթության և ուսուցման որակը՝ բարելավելով իրենց երկրներում առաջարկվող կրթական հնարավորությունները։

Այս կազմակերպությանն այժմ արդեն անդամակցում են 253 UNEVOC կենտրոններ 152 երկրներից։



Հայաստանը ողջունում է բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու ԱՄՆ-ի և Իրանի կարևոր որոշումը

Հայաստանը ողջունում է բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու ԱՄՆ-ի և Իրանի կարևոր որոշումը