Գարեգին Բ-ն դրսի լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է եկեղեցական կյանքի ներկա վիճակը

Ապրիլի 8-ին Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Հայր Թոմաս Շվարցի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին եվրոպական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ․ տեղեկացնում են Մայր Աթոռից։

«Հանդիպմանը Հայր Թոմաս Շվարցը Նորին Սրբությանը ներկայացրեց պատվիրակության անդամներին՝ ընդգծելով, որ վերջիններս Հայաստան են ժամանել՝ տեղում ծանոթանալու երկրում առկա իրավիճակին և եկեղեցական ու հասարակական կյանքի ներկա իրողություններին։

Վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, անդրադարձավ Հայոց Եկեղեցու՝ հայ ժողովրդի կյանքում կարևոր դերակատարությանը, արձանագրեց, որ պատմության ամենադժվար պահերին Եկեղեցին իր հոգեխնամ և ազգապահպան առաքելությամբ առաջնորդել է ազգին հավատով և հույսով դիմագրավելու բոլոր մարտահրավերներին։ Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև Հայաստանում և տարածաշրջանում առկա մարտահրավերներին ու զարգացումներին։

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցի-պետություն հարաբերություններին, Հայաստանյայց Առաքելական և Քույր Եկեղեցիների փոխհարաբերություններին, ինչպես նաև տեղահանված արցախահայերին ուղղված Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին»,- ասված է հաղորդագրությունում։

 

Նոր զարգացումներ. ո՞վ է հիմնական թեկնածուն


Իտալիայի գործող չեմպիոն «Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն համարվում է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն։ Թափուր պաշ…

Միացել եմ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ » դաշինքին․ Բաղդասարյան


«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, ընկերներ, Կյանքի յուրաքանչյուր փուլում գալիս է պահ, երբ սկզբունքներն ու արժեքները պահանջում են վերանայել գործո…

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ կարգավորման առաջարկների միայն մեկ ցանկ գոյություն ունի

Նա հայտարարել է նաև, որ տարբեր մարդիկ նման համաձայնագրերի բազմաթիվ տարբերակներ են հրապարակում, և այդ անձինք, շատ դեպքերում, անհույս խաբեբաներ են…

Իրանական անօդաչու սարքերը հարձակվել են Քուվեյթի ենթակառուցվածքային օբյեկտների վրա

Ըստ հայտարարության՝ հարվածները հասցվել են մի քանի օբյեկտների, դրանց թվում՝ նավթային օբյեկտների, երեք էլեկտրակայանների և աղազերծման կայանների…

Նեթանյահուն Թրամփից «դաբրո» է ստացել ու հարվածել Լիբանանին․ հրադադարը խախտված է


Իրանի հետ հրադադարի հայտարարումից կարճ ժամանակ առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ բարձրացրել է…